«Տնտեսական մարդասպանի խոստովանությունը»

Մոլորակը չափուձևել փորձող ուժերը գիտեն, թե ինչ են անում: Եթե մինչ այժմ դրսի հետ կնքվող պայմանագրերը իրենց փուլային դանդաղ ընթացքի մեջ հնարավորություն էին ընձեռում դրանց խիստ անընդունելի պայմանների դեմ ընդդիմանալու փորձեր անել, հիմա այնպիսի հախուռն և միանգամից են կնքման իրավունքի հավակնում, որ պարզապես ոչ ժամանակ, ոչ էլ դրան հավասար ուժ կա՝ որևէ բան ձեռնարկելու համար: Իսկ արդեն շատ է խոսվել այդ արտաքին պարտադրանքների ազգակործան դավերի մասին: Ազգի անվտանգության գարշապարը հենց այդ պայմանների տարածքում է և ուրեմն այդտեղ ավելի փխրուն և ավելի խոցելի: Մոլորակը չափուձևել փորձող ուժերը գիտեն, թե ինչ են անում:
«Գլոբալ իմպերիան… պատրաստ է ձեռքը պարզելու միայն այն բանի համար, որ յուրացնի ռեսուրսները, զավթի այն ամենը, ինչ տեսնում է, և լցնի իր անհագուրդ որովայնը: Նա օգտագործում է ցանկացած միջոց, որպեսզի իր ղեկավարները ձեռք բերեն ավելի մեծ իշխանություն և հարստություն»,- իր «Տնտեսական մարդասպանի խոստովանությունը» գրքում գրում է ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ջոն Պերկինսը, ով երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգությանը կից գաղտնի մի կառույցում, որտեղ գործում են «տնտեսական մարդասպաններ»:

Դրանք, ըստ Պերկինսի, նման են սովորական մարդկանց, որոնց կարելի է տեսնել աղքատիկ գյուղերում, շինհրապարակներում, ովքեր մամուլով պատմում են իրենց իրականացրած մարդասիրական հրաշալի ծրագրերի մասին, դասախոսություններ կարդում գլոբալ տնտեսության հրաշքների մասին: «Մենք բաց ենք, մենք հաշվետու ենք բոլորի առաջ: Կամ մեզ ձևացնում ենք այդպիսին, և հենց այդպես էլ ընդունվում է»:
«Տնտեսական մարդասպանները լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ են, ովքեր ողջ աշխարհում տարբեր պետություններից շորթում են տրիլիոն դոլարներ: Համաշխարհային Բանկի, միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության և «օգնություն» ցույց տվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից այդ երկրների ստացած փողերը նրանք լցնում են համաշխարհային բնական ռեսուրսները վերահսկող հզոր կորպորացիաների սեյֆերն ու մի քանի հարուստ ընտանիքների գրպանները: Նրանք խաղում են աշխարհի պես հին մի խաղ, որը սպառնացող չափեր է ձեռք բերել հիմա՝ գլոբալիզացիայի ժամանակներում» (Ջ. Պերկինս):
Նրանք շատ բան արդեն արել են՝ քայքայել երկրի տնտեսությունը. նրան զրկելով արդյունաբերությունից և շուկա դարձնելով, պարտադրելով ազատ շուկայական, լիբերալ-տնտեսական քաղաքականությունը, համաձայն որի՝ պետության դերը համարվում է բացասական, և այն հնարավորինս հեռու է պահվում բիզնեսից: Այդ գաղափարախոսության կարգախոսն է՝ «Քաոսով դեպի կարգուկանոն»: Իհարկե, միամիտ չլինենք, կարգախոսում միայն «քաոսն» է ճշմարիտը, բնական է՝ ոչ մի կարգուկանոնի էլ ձգտող չկա… Քաոս և միայն… քաոս:

Այս գաղափարախոսությունը հատկապես անցկացվում է Միջազգային բանկի (ՄԲ), Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ), Եվրամիության կողմից: Իսկ դրանք աշխարհի նոր կարգի, գլոբալիստական վերնախավի կառույցներ են՝ միջազգային այլ կառույցների հետ մեկտեղ: Թե ինչ տեսակի ու քանիգլխանի հրեշներ են դարձել այդ բանկերը՝ մետաստազների պես երկրների անցուդարձի խորքերում բնավորված, անհատների առօրյան իրենց կանոններին ենթարկած, տուն ու տեղ լափող, բոլորս գիտենք: Բայց դա առանձին անդրադարձի հարց է:
Ջ. Պերկինսն իր գրքում նկարագրում է, թե ինչպես են ինքը և իր նմանները ճարպկորեն համոզել զարգացող երկրների իշխանավորներին՝ երկրների ենթակառույցների զարգացման համար հսկայական վարկեր վերցնել: Իսկ արդեն մեծ չափերի վարկերով ծանրաբեռնված երկրները և նրանց տնտեսությունները հայտնվել են միջազգային գործակալությունների վերահսկողության ծուղակում: Այդուհետ, բնականաբար, այդ կառույցները հանգիստ կարողացել են նրանց ունեցած ռեսուրսներն օգտագործել Համաշխարհային կառավարության կառուցման համար: Վարկերը և դրանց արդյունքում հսկայացող պարտքերը արդեն մշտական կախվածության մեջ են դնում այդ երկրները, և ցանկացած ժամանակ նրանց հեշտությամբ անհրաժեշտ զիջումներ պարտադրում:

Եվ եթե անգամ որևէ երկրում այդ ֆինանսական ներդրումների արդյունքում որոշ տնտեսական աճ է նկատվում, դա ընդամենը մի փոքր խմբի հաշվին է, բնակչությունն այդ նույն ժամանակ ավելի է գլորվում աղքատության գիրկը:
Նախկին տնտեսական մարդասպանը անկեղծորեն խոստովանում է, որ իրենց խնդիրն է եղել և է` անկախ պետություններին պարտադրել սոցիալ-տնտեսական ռեֆորմների կոմպլեքս, խոստանալով դրա արդյունքում տնտեսության մոդեռնիզացիա, ժամանակակից շուկայական տնտեսության զարգացում, արտասահմանյան ներդրումների շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների կիրառում:
Այդ ներդրումները գրեթե անարգել արել և անում են իրենց գործը` դեռ երեկ խիստ զարգացած, հարուստ, քաղաքակրթված ու նախանձ շարժող երկրներն անգամ դանդաղ քայքայելով, դնելով գլոբալ կառույցներից կախյալ վիճակի մեջ, փողոց շպրտելով, կյանքի նվազագույն պայմաններից զրկելով ու սովի մատնելով միլիոնավոր մարդկանց, էլ ինչ խոսենք չզարգացած երկրների մասին, որոնցից մեկն էլ մեր երկիրն է, և մեզ արդեն հին ծանոթ է գեղեցիկ խոստումների ու թվերի հետևում թաքցվող սարսափելի իրականությունը: Մենք արդեն ապրել ենք «շոկային թերապիա» կոչվածը, երբ շուկան, իր վրա չունենալով պետական վերահսկողություն, շուկայի տարերքով ամեն բան հասցրեց անկառավարելի վիճակի: Բնական է, որ այդ քաոսային վիճակը պետք է անպայման հանգեցներ կոռուպցիայի և թալանի: Այդպես էլ եղավ. կոպեկներով միմյանց մեջ բաժանեցին մեր բոլորի ունեցվածքը, երկրի եղած-չեղածը՝ հանքերով, լճերով, անտառներով…

Վարկեր տրամադրելու միջոցով երկրները կախման մեջ գցելու, ստրկացնելու, իրենց պայմանները պարտադրելու և սերունդներին փաստորեն հպատակներ դարձնելու ծրագիրը արդեն շատ հեռուն է գնացել. «Փոխառությունները որպես դամոկլյան սուր կախված են ղեկավարների գլխավերևում: Քանի դեռ դրանք ներքին էին, գոյերը միայն փողերը տեղափոխում էին աղքատների գրպաններից հարուստների գրպանները, բայց երբ մենք կաշառեցինք` ում որ պետք է, որպեսզի փոխառությունները դարձնենք արտաքին, այդ ժամանակ բոլոր պետությունների հարստությունները հոսեցին դեպի մեր դրամարկղերը, և բոլոր գոյերը սկսեցին մեզ վճարել հպատակության իրենց տուրքը» (Սիոնյան իմաստունների արձանագրությունները):
Չարի նույն պայքարը, բայց ավելի մոլեգին ու կործանարար: «Բաժանիր, որ տիրես». դա արվում է տարբեր ձևերով՝ ծայրահեղ բևեռացմամբ ազգը երկփեղկելով, նյութապես իրարից ասես մի անանց անդունդով բաժանելով մինչ այդ մի ամբողջությամբ դարեր, հազարամյակներ գոյատևած ազգերին և ժողովուրդներին: Այժմ արդեն նրանք երկու տարբեր՝ իրար անհամատեղելի բևեռներում են՝ վերափոխված ծայրաստիճան աղքատների և երկրի ողջ կարողությունից շատ անգամ ավելին ունեցող ու միջազգային ասպարեզում իրենց ունեցածով մրցության դուրս եկած հարուստների: Իսկ դա անդունդ է դառնում նաև հոգիների ներսում: Իրենց էլիտա հորջորջողները ապազգային, անխղճմտանք, Աստված ու մարդ ուրացած նոր որակ են ձևավորում՝ սեփական ժողովրդին հակադրված: ՈՒ զարմանալի չէ, որ տիրողների հաջողությունն այսքան հեշտ է իր ճանապարհը հարթում: «Նրանք խաղում են աշխարհի պես հին մի խաղ, որը սպառնացող չափեր է ձեռք բերել հիմա` գլոբալիզացիայի ժամանակներում:
Այդպիսի վիճակն ամրանում է արդեն ընդհանուր դարձած այն կարծիքով, որ այդ կառույցը ղեկավարող արդյունաբերական մագնատները պետք է ունենան հատուկ կարգավիճակ: Այդ կարծիքն ընկած է մեր այսօրվա շատ դժբախտությունների հիմքում: Երբ մարդկանց մեջ խրախուսվում է ագահությունը, այն դառնում է քայքայման ամենակարևոր շարժիչ ուժը: Երբ մենք արդարացնում ենք մոլորակի պաշարների անխնա վատնումը, երբ սովորեցնում ենք մեր երեխաներին ընդօրինակել անհավասարակշռված կյանք վարող մարդկանց, երբ համարում ենք, որ հողագնդի բնակչության մեծամասնությունը ենթակա է էլիտար փոքրամասնության, մենք ինքներս ենք անախորժություններ փնտրում և ստանում ենք դրանք» (Ջ. Պերկինս):
Այո, ստանում ենք և լիուլի: Մոլորակն արդեն ասես` իր օր օրի ավելացող բազում չարիքներով ու խնդիրներով, անդունդ գլորվող մի հսկայացող ձնագունդ է: Իսկ մեծամասնությունը ելքը գտել է չմտածելու մեջ: Մարդիկ գիտեն և չգիտեն, հասկանում և չեն հասկանում, չեն ուզում հասկանալ:

Բոլոր այն երկրները, որոնք կամ չեն ընդունել այդ ազատ շուկայական հարաբերությունները և այլ պարտադրանքներն ու մոտեցումները կամ ընդունել են մասնակի, եթե մեծ հաջողությունների էլ չեն հասել, ապա գեթ խուսափել են քայքայիչ այն պրոցեսներից, որոնք լիբերալ տնտեսություն վարող երկրներում են դիտվում: Օրինակ, Չինաստանն այս ռեֆորմները անցել է շատ դանդաղ և կորուստներ չի տվել:
Իսկ միջազգային կառույցներին լրիվ ենթարկված երկրներն անցան մի ճանապարհով, որը, ինչպես արդեն նշվեց, ճանապարհ էր հարյուրտոկոսանոց ղեկավարվող տնտեսությունից դեպի հարյուրտոկոսանոց անկառավարելի, վայրի շուկա՝ պետության դերի գրեթե բացակայությամբ: Եվ նորմալ իրականության հետ այդ անհարիր վիճակը՝ ամեն տեղ բերելով պետությունների տնտեսության քայքայման, արդյունքում նրանց թուլացրեց նաև քաղաքական և այլ ասպարեզներում:
Նախանձելի վիճակում չեն անգամ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, որոնց պարտքերը տրիլիոններով են արդեն չափվում: Այդ երկրներն արդեն «անունները կան ամանում չկա» վիճակում են և փնտրում ու չեն գտնում Եվրամիության խարդախ ծուղակից դուրս գալու ելքեր (Բրիտանիայի դեպքն այլ է): Որովհետև նրանց արդեն հսկայական պարտքերով ստրուկ երկրների են վերածել և պարտադրում են այն ամենը՝ ինչ կամենում են: Մարդկային և աստվածային արժեքների գլխիվայր շրջումից և նոր՝ ոչմարդ որակների բուծումից (միայն շեղված կրքերի, շեղված հաճույքների գերությանը տրված) բացի, դեռ միգրացիայի քաղաքականության ստոր խաղերով էլ վերջնականապես են փորձում փոխել այդ՝ դեռ երեկ նորմալ, քրիստոնյա, քաղաքակիրթ երկրների դեմքը: Նրանք դատապարտված են, եթե հրաշք չլինի:
Իսկ մենք, այսքան թուլացած վիճակում, ամբողջովին, ոտքից գլուխ ենք նետվել ուզում այդ ամենակուլ երախը:

Մեր առաջնորդները և քաղաքական գործիչները մի բան գիտեն միայն. ընտրել, թե ում գիրկն է ավելի նախընտրելի՝ Արևմուտքի՞, թե՞… Ցավալի է, որ այնքան դժվարությամբ անկախություն ձեռք բերած երկրի այրերը աջ ու ձախ տեր են փնտրում՝ ընդամենը տվյալ պահից և փոխադարձ շահերից թելադրվող գործընկերոջ փոխարեն: Անգամ այդ գործընկերոջ մեջ էլ չպետք է դադարել պոտենցիալ թշնամի տեսնել և երբեք չթուլացնել զգոնությունը: Պահն անցավ, շահը փոխվեց, նա կարող է կանգնել քո թշնամու կողքին:
Կրկին դառնանք վարկերին: Դեպի մեզ հոսող գումարներն արդեն շռայլության բոլոր սահմաններն են անցնում, վարկերի բեռը մեծանում է ժամը ժամի: Դժվարը վտանգավոր, ռիսկային շեմը հատելն էր, դրանից հետո՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Ինչ նշանակություն ունի… ՈՒ բնական է, որ ընտրվում է «մի քիչ ավելի»: Եթե բոլոր երկրներն են վերցնում, մենք ինչո՞վ ենք պակաս: Նույնն է թե՝ եթե կործանվում են բոլորը, մենք ինչու հետ մնանք: (Բայց մենք գոյատևել ենք մարդկության ակունքներից, որովհետև վճռել ենք ապրել ի հեճուկս մեր կողքին փոշիացող կայսրությունների: Վճռել ենք ապրել ամեն գնով):
Դժվար չէ նկատել, որ վարկերը տրամադրվում են միայն որոշակի ոլորտների, որոնք իրականում բնավ էլ չեն լավացնում բնակչության կենցաղն ու կյանքը: Դրանք հեռահաղորդակցության, ինֆորմատիկայի, գյուղատնտեսության, իբր թե, եկամտաբերության բարձրացման, տրանսպորտի, էներգետիկայի, էկոլոգիայի և նմանատիպ այլ ոլորտներ են: Բայց անպայման՝ ոչ այնքան կարևոր և անմիջապես մարդկանց հացի խնդիր լուծող: Եվ դեռ վերջնական արդյունքում հենց այդ ոլորտներում էլ՝ ավելի քայքայող, քան կարգավորող:
Վարկերը հիմնականում տրվում են մի քանի տարվա մարման ժամկետով: Կարելի է ենթադրել, թե այս անցած տարիներին արդեն քանիսն են լրացած ժամկետներով, կուտակված տոկոսներով: Բերքահավաքն առատ է, և դրսի ուժերը միաժամանակ շատ բան են հավաքում:. Բացի այն, որ այդ վարկերից շահող անհատները ուզեն թե չուզեն, իրենց երկրի հետ խամաճիկների պես հայտնվում են այդ ուժերի ձեռքերում, նաև ֆինանսավորելով անկարևոր ոլորտները, պետության ուժերն ու ուշադրությունը կենտրոնացնելով դրանց վրա, նրանք հասնում են այն բանին, որ, բնականաբար, լրիվ աչքաթող են արվում իսկապես կարևորները:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ այն գումարները, որոնք շռայլորեն բաժանում են աջ ու ձախ, փաստորեն դրանով գնելով ողջ մոլորակը, հենց այնպես տպվող և ոչ մի իրական հիմք ու երաշխիք չունեցող փողեր են:

«Վերջին հաշվով համաշխարհային կառավարությունը շատ բաներում կախված է այն բանից, որ դոլարն ընդունված է որպես համաշխարհային վալյուտա, և որ Վաշինգտոնը իրավունք ունի այն տպելու: Մենք վարկեր ենք տալիս այնպիսի երկրների, ինչպիսին Էկվադորն է, շատ լավ իմանալով, որ նա երբեք չի վերադարձնելու պարտքերը:
Իրականում մենք չենք էլ ուզում, որ դրանք վճարվեն, որովհետև անվճարունակությունը մեր ձեռքն է տալիս նրանց ճնշելու լծակները: Նորմալ իրավիճակում մենք, իհարկե, կարող էինք վտանգել մեր սեփական պաշարները: Բայց մենք սովորական իրավիճակում չենք: Միացյալ Նահանգները տպում է ոսկով չապահովագրված փող: Դրանք ընդհանրապես ոչնչով ապահովագրված չեն, բացի մեր տնտեսության, իմպերիայի ուժերն ու ռեսուրսները ղեկավարելու կարողության նկատմամբ ողջ աշխարհի վստահությունից:
Փողեր տպելու հնարավորությունը մեզ անսահման ուժ է տալիս: Դա նշանակում է, որ մենք կարող ենք շարունակել տալ վարկեր, որոնք երբեք չեն վերադարձվելու, և որ մենք ինքներս էլ կարող ենք կուտակել բավականին մեծ պարտքեր:
Քանի դեռ աշխարհն ընդունում է դոլարը որպես հիմնական վալյուտա, այդ հսկայական պարտքը լուրջ վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար: Միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պարտատերերը (օրինակ՝ Ճապոնիան կամ Չինաստանը) կպահանջեն պարտքերի վճարումը, իրավիճակը հիմնավորապես կփոխվի» (Ջ. Պերկինս):

Փաստորեն, ցանկացած ժամանակ դոլարը կարող է մեկ օրում վերածվել անպետք թղթի կտորի: Կամ ավելի հավանական է, որ այն կփոխվի, իսկ մնացած մասը, որը շատ երկրներում կա, կարող է հայտարարվել կեղծված, հենց այնպես չեն այդ մասին ժամանակ առ ժամանակ խոսում: Նույնը, անկասկած, վերաբերում է նաև եվրոյին: Եթե, իհարկե, այդպես հաճո լինի վերիններին, ավելի ճիշտ, գա արդեն հզոր երկրները (ԱՄՆ, Եվրոպայի երկրներ և այլն) վերջնականապես ծնկի բերելու ժամանակը: Իսկ դա մոլորակի ողջ հարստությունը յուրացրած գլոբալիստների համար դժվարություն չի ներկայացնում. «Տվեք ինձ իրավունք ղեկավարելու երկրի փողերը, և ինձ չի հետաքրքրի, թե ով է ստեղծում նրա օրենքները»,- ասել է Մ. Ռոտշիլդը: Պարզապես, առայժմ այդ երկրների հզորության միֆը դեռ պետք է համաշխարհային կառավարության ծրագրերն իրականացնելու համար: Առայժմ:
Սրանք տարբեր կոսմետիկ շտկումներով ծածկվող թնջուկներից մի քանիսն են: Ամենակարևոր, հիմնային խնդիրները, փաստորեն, մնում են անփոփոխ՝ օլիգարխիան և օլիգարխները, էլիտարիան և էլիտա հորջորջվողները, այդ լիբերալ տնտեսությունը՝ մեծահարուստներ աճեցնելու իր «կարևոր» առաքելությամբ:
Գլոբալիզացիան՝ սահմաններ ջնջող և ամեն բան հարթեցնող իր ճանապարհին, ոչինչ չի խնայում երկրների ներսում և դրսում միաժամանակ ծայրահեղությունների, բևեռացումների և հակադրությունների միջոցով անվերջ բախումներ և խնդիրներ առաջացնելու համար:
Ես երբեք ավելի անազատ ու կախյալ չեմ զգացել իմ երկիրը, որքան այս անկախության տարիներին: Մեր հարցերին ուրիշներն են վճիռներ տալիս և դեռ հաշվետվություն էլ պահանջում: «Մենք բաց ենք բոլորի և ամեն առաջարկի համար»` լսվում է աջ ու ձախից: Ասես խոսքը ոչ թե երկրի, այլ ինչ-որ ապրանքի մասին է: Երկիրը չի կարող փռվել այլոց ոտքերի տակ գորգի պես, այն էլ այսօրվա՝ միայն հաղթելու և կործանելու դրոշով ներս սողոսկողների առաջ: Եթե ոչնչից էլ չխոսեմ, հենց միայն այլազգիների հավասար իրավունքները երկրի ներսում, եթե վերահսկողությունից փոքր-ինչ դուրս գան և ընթանան դրսի կամեցածով, մահմեդականների մի փոքր խումբն էլ հերիք կլինի, որ մի քանի տարուց իրենց ազգային «զենքով», ծրագրային անոմալ աճով լցնեն երկիրը, և մեծամասնություն դարձած, արդեն տիրոջ իրավունք պահանջեն: Մենք շատ փոքրաթիվ ենք նման «շռայլություններ» մեզ թույլ տալու համար: Իսկ դրան նախապատրաստվում են: Հենց դրա համար էլ ամեն բան արվեց և արվում է՝ հային իր երկրից դուրս հանելու:

Բայց մեր այրերը հանգիստ են և դեռ ժպիտներն էլ անպակաս դեմքերից: Կարևորը արտաքին ձևը պահպանելն է և ժամանակին բյուջեի պակասը լրացնելու համար ժողովրդի վաղուց արդեն ծակ ու դատարկ գրպանները մտնելը:
Ձևը պահպանելու համար անպակաս են նաև ամենուր ու անդադար տարբեր քննարկումները, բայց մենք ինչից ասես խոսում ենք, բացի կարևորից: Մեր խոսքերում դատարկն է ու խառնաշփոթը: Մինչև հիմա դեռ մեկմեկու չհասկացած, չհասկացած ի՞նչը, ինչպե՞ս, որտեղի՞ց, ու՞ր, ինչպե՞ս կարող ենք ուրիշներին կամ մեր անելիքը հասկանալ:
Այդպես դեռ ջուր ենք ծեծելու, խոսքեր հեղելու` չարչրկված լինելուց արդեն իրենց իմաստն անգամ կորցրած… ու անզորությունից ինքներս մեզ մեկընդմիշտ համոզած ամենաամոթալին, որ մենք կոչված չենք բախտի տերեր լինելու. խոսքը երկրի բախտին է վերաբերում, սեփական բախտին միշտ ենք տեր ու հնազանդ միաժամանակ ու պատրաստ ամեն բանի: Եվ մեր քաղաքական այրերի ամեն մի շարժն ու քայլն էլ միայն սեփականի համար է` երկրի հաշվին, ժողովրդի հաշվին, ամեն ինչի հաշվին: Իսկ մտահոգի դիմակ դնելն էլ ժամանակ առ ժամանակ իշխողների համար ժողովրդի զգոնությունը բթացնելու, ընդդիմադիրների մեծ մասինը` իրենց աստեղային ժամը նախապատրաստելու և հարմար պահը հանկարծ չկորցնելու համար է:
Սակայն բոլորս ենք նույն նավի մեջ՝ ես, դու, նա, հենց այդ իշխանավորն ու ընդդիմադիրն էլ… Եվ իրավունք չունենք մեր հույսն այսօր էլ միայն Աստծո վրա դնելու:
Թեպետ, փա՜ռք Աստծո, ուրացող չլինենք, հակառակ մեր ինքնակործան հոգեբանության, դեռ կանք, լինելու ենք ու շարունակվելու:

Բայց գործել է պետք: Նուրբ դիվանագիտությամբ հնարավոր է ցանկացած իրավիճակում, ցանկացած հզորների թակարդներում էլ (իսկ դրանք միշտ էլ ժամանակավոր են ու անցողիկ) անվնաս մնալ և ելքեր գտնել: Բացճակատ մարտի դուրս գալը անմտություն կլիներ, սակայն, աչքից հեռու, բնականաբար, մեր պատերազմական վիճակին և խնդիրներին հարիր՝ ականապատ դաշտում գցվող ու զգույշ քայլերով, ժողովրդի կամքը երբեմն, որպես արդարացում, դրոշի պես բարձրացնելով, դեռ կարելի է շատ բանի հասնել: Ճիշտ դիվանագիտությամբ կարելի է հզորների աչքում անգամ ավելի հարգանքի արժանի երևալ: Չնայած շատ ջանալ պետք չէ կիրթի ու հարգելիի տպավորություն գործելու, դրսում միայն հզորներին են բանի տեղ դնում: Քայլեր… Իսկ առաջին քայլը, նախ, լիբերալիզմ կոչված այդ թակարդը ի չիք անելը պետք է լինի, ոչ մի «իզմ»… միայն ազգային երկիր իր ազգային շահով առաջնորդվող և հիմնականում պետական կառույցներով, և այլևս ոչ մի նոր պարտք չավելացնել հներին՝ միաժամանակ փորձելով վճարել եղածը: Իսկ մենք ունենք և՛ դրսում, և՛ ներսում մի քանի Հայաստան պահելու ընդունակ մեծահարուստներ: Դրսինները այդ կերպ հայրենյաց առաջ իրենց պարտքը տված կլինեն, իսկ ներսինների համար դա նաև ապաշխարություն կդառնա…Մի կասկածեք՝ ժողովուրդն էլ՝ անգամ այս սուղ վիճակում, կմիանա ազգապահպան այդ գործին. թեկուզ ընդամենը «երկու լումայով»… էլ չասած այն, որ հենց միայն դադարեցնենք էլ այդ մի խումբ անհատների գրպանները ուռճացնել՝ մեր երկրի զարգացումը իր մեկնարկը կվերցնի: Եվ հզորանալ է պետք: Մեր միտքը այլոց է ծառայում, եթե այն մենք օգտագործեինք, այսօր ամենամոդեռն ու հզոր զենքերը կունենայինք և ոչ մեծ ծախսեր պահանջող դրանք արդեն կան, բայց դեռ մենք և մեզ նմաններն են թիրախի դերում: Հիշենք գեոֆիզիկական, տեկտոնային զենքի առաջին փորձարկումը…

«Այս գիրքը նաև քո մասին է, ընթերցող, քո և իմ աշխարհի մասին, առաջին իսկապես համաշխարհային կառավարության: Պատմությունը հուշում է, որ եթե մենք ընթացքի ուղղությունը չփոխենք, այն կավարտվի ողբերգությամբ: Տիրակալությունները հավերժ չեն ապրում: Դրանք բոլորն էլ ողբերգական վերջ են ունեցել: Ձգտելով իրենց իշխանությունը ավելի տարածելու, նրանք ոչնչացրել են շատ մշակույթներ, իսկ հետո իրենք անկում ապրել:
Այս գիրքը գրվել է, որ մենք մտածենք և փոխենք մեր կյանքը: Ես վստահ եմ, որ երբ բավական թվով մարդիկ գիտակցեն, թե ինչպես է մեզ շահագործում տնտեսական մեխանիզմը՝ անընդհատ առաջ բերելով բնական պաշարների անհագ պահանջ, և արդյունքում ստեղծում կառույցներ, որոնք ստրկության են դատապարտում մարդկանց. մենք դա այլևս չենք կարող հանդուրժել: Այդ ժամանակ մենք կվերանայենք մեր դերն այս աշխարհում, որտեղ հատուկենտները լողում են ճոխության մեջ, իսկ մեծամասնությունը խեղդվում է աղքատության, բռնության ճիրաններում: Այդ ժամանակ մենք մեզ կնվիրենք ամենքի համար կարեկցության, դեմոկրատիայի և սոցիալական արդարության ուղիներ փնտրելուն:
Որևէ պրոբլեմի գիտակցումը արդեն այն լուծելու առաջին քայլն է: Մեղքի ընդունումը նրա թողության ճանապարհն է: Եվ թող այս գիրքը դառնա մեր փրկության սկիզբը: Թող այն մեզ բարձրացնի գիտակցության նոր աստիճանների և օգնի իրականացնելու հասարակության ներդաշնակ և արժանապատիվ հարգանքի երազները» (Ջ. Պերկինս):
Կարգին ազգ ու հայրենիք չունեցող Ջոն Պերկինսը՝ այդ «մարդասպանը», փաստորեն չի կարողացել ի վերջո չանսալ իր արթնացած խղճի ձայնին և, վտանգելով կյանքը, փորձում է սթափեցնել մարդկանց՝ կանխելու նրանց կործանումը:
Սթափվենք… բոլորս… և հիշենք, որ ամեն բանից առաջ ՀԱՅ ենք ու պարտավոր ենք ապրելու և… ապրեցնելու:

ՆԱՆԵ

Նյութի աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1515462135

 

————————————————————

Ջոն Պերկինզի բացատրությունից հատված՝ վիդեո…

 


 


споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net