Այն ինչ այսօր Արցախի և ընդհանրապես Հայաստանի դեմ կատարվում է, ըստ ՀՀ-յան  վարչապետ՝Նիկոլ Փաշինյանի և այլ քաղաքական վերլուծաբանների, դա՝ թուրքերի հազարամյա մտադրության՝ հայերի ոչնչացման, այո, ցեղասպանության շարունակությունն է։ Չէ որ հայերը իրենց գոյությամբ պատնեշում են, Պան-թուրանական կայսրություն ստեղծելու նրանց ցնորքները։ Նոր թուրքիայի ոճրագործ՝ սուլթան Էրդողանը նույնիսկ լկտիորեն, անթաքույց բարբաջում է, որ ինքը շարունակում է ավարտին հասցնել այն գործը, որ կիսատ թողին իրենց նախնիները։

 

Միևնույն ժամանակ այն Եվրոպական երկրների, իմա՝ “քաղաքակիրթ աշխարհի”,  մանավանդ՝ Մեծ Բրիտանիայի երեքդարյա, Ռուսաստանին զսպելու՝ քաղաքականության շարունակությունն է, որը նրանք անցյալում, միշտ էլ փորձել են օսմանյան արյունոտ սուլթանների միջոցով և ի վնաս հայ ժողովրդի, իրագործել…

Սակայն ցավալի է գրանցել, որ ինչպես անցյալում, նաև այսօր այդ “քաղաքակիրթ աշխարհի” շարքերը, իրեն արժանի տեղն է ապահովել Իսրայելը։ Եթե 1915 թվականին Կոնստանտնապոլսում  սուլթանի հավատարիմ ծառաները՝ հրեաները, իրենց մութ գործարքներն էին կատարում ի վնաս հայ ժողովրդի, ապա այսօր նրանց ժառանգների կողմից ստեղծած Իսրայել կոչված պետությունը, լծվել է Էրդողանի սայլակին և անամոթաբար, հայ ժողովրդի արյան գնով, իր շահույթն է ապահովում, Ադրբեջանին զենք վաճառելով։ Բացի այդ, երբ ետ ենք նայում, նկատում ենք, որ այդ Թուրքիա – Իսրայել համագործակցությունը, ի վնաս հայոց պետականության, սկսվել է, դեռ շատ վաղուց։ Անցյալ դարի 80-ական թվականներից, Ամերիկայում ստեղծվել էին ինչ որ անհայտ կազմակերպություններ, որոնց ծագումը խիստ կասկածի տակ էր առնվում։ Նրանք վկայակոչելով Հելսինկիում ստորագրաված, այն է՝ տարբեր երկրներում բնակվող ընտանիքների անդամների միացման վերաբերյալ, համաձայնագրերը, ջանասիրաբար փաստաթղթեր կեղծելով, իբր թե ընտանիքների անդամների միացման պատրվակով, Սովետական Հայաստանից բազմաթիվ, գրեթե մեծամաս 1963 թվականից հայրենադարձների ԱՄՆ փոխադրեցին։ Իհարկե այդ հնարավոր եղավ, շնորհիվ այն ցավալի փաստի, որ այդ տարների հայրենադարձները, չկարողացան այլևայլ պատճառներով, մերվել Սովետական Հայաստանի առօրյաին։ Հետագայում այդ կազմակերպությունները իրենց “հայանպաստ” ոլորտը տարածեցին, նաև այլ հայաշատ երկրներում։ Նաև Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ Այն ժամանակ արդեն շատերիս մոտ հարց էր առաջանում, թե ինչու են այդ կասկածելի կազմակերպությունները այդքան շահագռգռված, հայերին ԱՄՆ տանելով։ Մեր օրերի թուրքական արշավը ՀՀ-յան դեմ, միանգամայն լույս է սփռում անցյալում հայության նկատմամբ ԱՄՆ-ի հրեաների այդքան “հոգատար” գործողության վրա։ Հնարավորինս հայազրկել Հայաստանը և նրան թիկունք հանդիսացող Իրանի և արաբական երկրների հայաշատ գաղութները։ Այո, մեկ անգամ չէ, որ իրերի ընթացքը ապացուցել են, որ հրեաները ընդունակ են, թուրքերի հետ նման չարաբաստիկ համագործակցության գնալ։

Այս օրերին այնքան ակնառու է նաև ՆԱՏՕ-ի լռությունը և բացի Ֆրանսիայից, մյուս կարևոր երկրների՝ ղեկավարների իբր թե՝ չեզոք, փարիսեցիական կեցվածքը։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ երկրների շարքերը համալրում են Իսրայելը և ՌԴ -ը։ Հավանաբար այս օրերին, այդ բոլոր երկրների ղեկավարները, իրենց “բուխարիկների”առաջ բազմած, իրենց ձեռքերն են տաքացնում և հաշվում, թե՝ պատերազմից հետո, իրենք որքան շահույթ կարող են ստանալ, կողմերին նոր զենքեր վաճառելով։

Մեզանից շատերը լավ են հիշում Սերբիա – Կոզովո հակամարտության ժամանակ, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ի երկրների հակասերբիական հիստերիաի բռնկումը։ Օրեր, շաբաթներ շարունակ այդ երկրների իշխանությունները փորձում էին,  թե՝ պաշտոնական գրություններում և թե՝ հանրային մամուլում և այլ լրատվական կայանների միջոցով, բնակչությանը համոզել, որ Սերբիաին ճնշել է պետք, այլապես Բալկաններում մարդասիրական աղետ է սպասվում։ Պարզ է, որ Սերբիաի դեմ,  ՆԱՏՕ-ի երկրների այդ կուռ ճակատը, նախ և առաջ ուղղված էր ՌԴ-յան դեմ։

 

Մարդկությունը ոտքից գլուխ խեղկատակություն է, իր՝ եսին, իր՝ լավ ապրելու տենչին՝ գերի…

Մեր ժողովուրդը բազմիցս համոզվել է դրանում…

Դրա վառ ապացույցն այն իրողությունն է, որ 21-րդ դարում զենքեր արտադրող և վաճառող ձեռնարկությունները, ամենաշահութաբերն են…

 

Եվ հայ ժողովուրդը որերորդ անգամ, պետք է տեսնի, թե՝ ինչպես է միայնակ,  բազմաթիվ երիտասարդ կյանքեր զոհաբերելով, դիմակայում, բոլորի կողմից մինչև ատամները զինված, իր դարավոր թշնամի՝թուրքին…

Անկասկած մեզ համար որքան որ անհասկանալի է, նաև՝ ցավոտ, որ ներկայումս Վրաստանի իշխանությունները այնքան էլ չեզոք չեն, ինչպես իրենք են հայտարարում։ Հաստատ, որ նրանք էլ են՝ քիչ, թե՝ շատ, վարձատրվում, վարձատրվելու են, իրենց՝ դավադրական պահվածքի համար…

Սամվել Հովասափյան

Բեռլին, հոկտեմբեր 2020

 

 

 

 

h

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert