Վան Եղեգ

Երբ սկսում է իշխել արհավիրքը՝տիեզերքում լռում է ամեն բան: Փողասեր, պաշտոնասեր դավաճանների համար չկա հայրենիք և սրբություն :
Այսօր խորամանկը օգնության ձեռք է Հայաստան աշխարհին մեկնում՝ վերադառնալ հին օրենքներին և իշխանությանը։
Ըմբոստանում եմ ողջ հոգով , ես չեմ ուզում ստրուկ լինել , ինչպես նաև դուք, հա՛յ ազգի հպարտ ժառանգներ, դուք անասանելի ոգեղեն եք և ուժեղ, հավատացե՛ք, ձեր երկրային և երկնային զորությանը և պայքարին։

Հավատացե՛ք, ոչ թե ձեզ համար՝ այլ ապագա սերունդի, մի՛ թալանեք նրանց դեռ չծնված կյանքը։
Եթե որոշել եք համախմբվել և ցույցեր անել , ուրեմն՝ միավորվե՛ք իրական ժողովրդակալի կողքին։
Արդա՛ր և հզո՛ր հայ, ամուր կանգնի՛ր քեզ համար նախատեսված գահին և առաջնորդի՛ր հայ ժողովրդին։ Կլինես Հայաստանում, թե՝ սփյուռքում, վստահի՛ր քո ուժերին, կարողություններին, քանզի եկել է քո հաղթության ժամը՝ անպարտ առաջնորդի գահակալման ժամանակաշրջանը, այն առաջնորդի՝ ով կգլխատի տիրող անարդարությունը և կազատի սեփական հայրենիքը՝ փրկելով հայ ժողովրդին բռնության ճանկերից։
ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ։
Ժամը օրհասական է, կամ ստրկություն՝ կամ ազատություն։

Վան Եղեգ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert