
Ըստ Գերմանիայի հետախուզական ծառայության տվյալների, «Գորշ գայլեր» ասոցիացիան ռասիստական քաղաքականություն է վարում եւ համարվում է Թուրքիայի կառավարության երկարացված թեւը Գերմանիայում:
Գերմանիայում թուրքական ազգայնական շարժումը կազմակերպվում է ADÜTDF- ի (թուրքերեն՝ „Almanya Demokratik Ülkücü Türk Dernekleri Federasyonu“ ) հովանու ներքո, որն ունի 170 անդամ միություն: Ըստ գերմանական հետախուզական ծառայության, այդ ասոցիացիաներն ունեն առնվազն 10,000 անդամ, որոնք համարվում են երկրի ներքին անվտանգության համար վտանգ ներկայացնող:
1980-ականներից սկսած ՝ թուրք ազգայնականները ներգրավված են բազմաթիվ հարձակումների, սպանությունների և սադրանքների, մասնավորապես քրդերի դեմ: Թուրքիայում AKP-MHP կոալիցիայի իշխանության գալուց հետո սրվեց ազգայնական և իսլամիստական տրամադրությունները, «Գորշ գայլեր» շարժումը ավելի մեծ կշիռ ստացավ Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, զուգահեռ աճեց նաեւ նրա անդամների կողմից բռնարար գործողությունները:
Սակայն «Գորշ գայլերի» շարժման (թուրքերենով նաեւ Ülkücüler- Իյոլքյուջյուլեր), վերջին գործողությունները Ավստրիայում քրդերի, ապա Ֆրանսիայում հայերի դեմ հանգեցրեց նրան, որ սույն թվականի նոյեմբերին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի»-ի կազմակերպությունը: Ֆրանցիային հաջորդեց նաեւ Գերմանիան, սպասվում է նաեւ եվրոպական այլ երկրներից Գորշ գայլերի գործողությունները արգելող նման որոշումներին:
– AKP – Թուրք Ազգայնական Շարժում կուսակցություն՛ որը Գորշ գայլերի քաղաքական թեւն է:
– MHP – Արդարություն եւ զարգացում կուսակցություն, որ Էրդողանի նեո օսմանական գաղափարի կրողն է: