Դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում համառոտ նշել հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն ժամանակաշրջանի հետևյալ կարեւոր եւ բախտորոշ իրադարձությունները ։


Մեկ․ 1720-ական թվականներ։ 1722 թ․ Ռուսաստանի ցար Պյոտր Մեծը ձեռնարկել է Կասպյան արշավանքը։ Նախորոք տեղեկանալով այդ մասին և Պյոտր Մեծի հետ պայմանավորվացության համաձայն Վրաստան Վախտանգ 5-րդ թագավորը կազմել է 30-հազարանոց բանակ, իսկ Ղարաբաղում Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ կազմակերպվել է 10-հազարանոց հայկական բանակ։ Հայ-վրացական միացյալ բանակը պետք է միանար ռուսական զորքերին երբ նրանք մոտենայն Շամախի քաղաքին։

Սակայն ստեղծված մի շարք հանգամանքների պատճառով Պյոտր Մեծը ստիպված է եղել ընդհատել արշավանքը և իր զորքերը ետ է տարել։ Ռուսական զորքերի հեռանալը առաջ է բերել մեծ հիասթափություն։ Հաղպատի վանահայր Մինաս Փերվեզյանը ռուսական զորքերի հեռանալուց հետո, գրել է․ << Ռուսների հեռանալուց հետո մենք նման ենք ծովում բեկված նավի, որը ոչ մի տեղից օգնության հույս չունի>>։ Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ հայկական բանակը վերադարձել է Ղարաբաղ և միայնակ շարունակել է պայքարը օտար զավթիչներ դեմ։ Այդ բանակի մի զորախումբ էլ անցել է Կապան և Դավիթ Բեկի գլխավորությամբ պայքարել է թուրք զավթիչների դեմ։

Հայաստանի սահմաններին ռուսական զորքերի մոտենալն անհետևանք չի մնացել։
Դրա շնորհիվ մի քանի դար անց առաջին անգամ հայ մարդը համարձակվել է զենք վերցնել և կռվել իր երկրի ազատության համար։ Դարերի ընդմիջումից հետո, առաջին անգամ հայկական հողի վրա կազմավորվել է կանոնավոր բանակ։
Ռուսական զորքերի մոտենալու շնորհիվ հայ ժողովրդի ազատագրական շարժումը սկսել է կրել զինված պայքարի բնույթ։
Այդ ժամանակներից սկսաց ավելի է ուժեղացել ռուսական կողմորոշումը և Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրման հույսը։

Երկուս․ 1768-1774 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը մոտեցել են Հյուսիսային Կովկասի սահմաններին։ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը մտադրություն ուներ գրավել Անդրկովկասը և իրականացնել Պյոտր Մեծի ծրագիրը։ Հաշվի առնելով այդ իրողությունը Հովսեպ Արղությանը և Հովհաննես Լազարևը ռուս նշանավոր զորահրամանատարներ Գ․Պոտյումկինը և Ա․ Սուվորովը Եկատերինա 2-րդի գիտությամբ կազմել են հայ և ռուս ազգերի միջև դաշնագրի նախագիծ։
Այդ նախագծով նախատեսվել էր Ռուսաստանի հովանավորությամբ վերականգնել Հայոց թագավորությունը և Հայաստանում պահել ռուսական զորք՝ հայ ժողովրդին մահմեդականների հարձակումներից պաշտպանելու համար։
Սակայն այդ ծրագիրը չի իրականացվել Պուգաչովի գլխավորությամբ սկսված ապստամբության պատճառով։

Երեք. 1813 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի պայմանագրով Պարսից Շահը մի շարք տարածքների թվում Ղարաբաղը ճանաչել է որպես Ռուսաստանի ցարի հավերժական սեփականություն։ Այդ ժամանակից սկսած Ղարաբաղը գտնվել է Ռուսաստանի կազմում, իսկ հայ բնակչությունը փրկվել է օտար զավթիչների հարձակումներից։
Երեք տերությունների հայտարարությունը հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին պաշտոնական փաստաթուղթն է։

Չորս․ 1828-1829 թվականներին Ռուսաստանի շնորհիվ հայ ժողովրդի մի զգալի հատված փրկվեց շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի բռնակալական լծից։
19-րդ դարի ընթացքում գտնվելով Ռուսաստանի կայսրության կազմում՝ Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից։ Ժողովուրդը ձեռք բերեց խաղաղ ապրելու պայմաններ։ Հայաստանը դարձավ հայ ժողովրդի համախմբման կենտրոն։

Հինգ․ Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սազոնովի եռանդուն ջանքերի արդյունքով Անգլիայի և Ֆրանսիայի կառավարությունները 1915 թ․ մայիսին վերջապես համաձայնվել են ընդունել հայտարարություն հայկական կոտորածները իրականացնող Օսմանյան Թուրքիային դատապարտելու և նրա կառավարության անդամների անձնական պատասխանատվության պահանջով։
Երեք տերությունների հայտարարությունը հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին պաշտոնական փաստաթուղթն է։

Վեց.1918-1920 թվական։
1918 թվականի հունիսի 4-ին Բաթում քաղաքում կնքված պայմանագրով Թուրքիան պարտադրել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադարեցնել դեպի Բաքու արշավող թուրքական զորքերի դեմ հայկական զորքի դիմադրությունը։ Արդյունքում թուրքերը գրավեցին Բաքուն և կոտորեցին 30․000 հայ։
Այդ նույն ժամանակ, 1918 թվականի ամռանը թուրքական զորքերը ձգտում էին Նախիջևանի վրայով անցնել Գորիս, մտնել Ղարաբաղ և Ադրբեջանը միացնել Թուրքիաին։
Սակայն, Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանն իր քաջարի գնդով կասեցրել էր թուրքական զորքերի շարժվելը դեպի Նախիջևան։
Այդ ժամանակ Կ․Պոլսում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակներ Ավետիս Ահարոնյանը և Ալեքսանդր Խատիսյանը կատարելով Էնվերի և Թալեաթի հրամանը, հեռագրով կառավարությունից պահանջել են միջոցներ ձեռնարկել և արգելել Անդրանիկ Օզանյանին դիմադրել դեպի Ադրբեջան արշավող թուրքական զորքերին։
Երբ Ժողովրդական հերոսը հրաժարվել է կատարել այդ պահանջը, հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկովի հրամանով Անդրանիկ Օզանյանի գունդը դուրս է հանվել հայկական զորքերի կազմից։
Երկրորդ անգամ, 1920 թվականի ամռանը թուրքական զորքերը փորձել են Նախիջևանը գրավելու միջոցով նվաճել հայկական տարացքները և այդ կերպ Ադրբեջանը միացնել Թուրքիային։ Սակայն, Ղարաբաղում գտնվող 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, 1920 թվականի հուլիսին կոտրել են Դրոյի հրամանատարությամբ գործող զորամասի դիմադրությունը, արագորեն Գորիսի վրայով անցել են Նախիջևան և կասեցրել են թուրքական զորքերի առաջ շարժվելը։
Այսպիսով, Սովետական Ռուսաստանի Կարմիր բանակը ձախողել է Ադրբեջանն իրեն միացնելու քեմալական Թուրքիայի ծրագիրը։

Մինչ այդ, 11-րդ կարմիր բանակի զորամասերը Ղարաբաղն ազատագրել էին մուսավաթական զորքերից։ Երբ 1920 թվականի ամռանը նշանավոր պատմաբան Լեոն եկել է Ղարաբաղ,նրան դիմավորող հայերն ասել են․«Ռուսները եկան և մեզ փրկեցին»։
Այդ նույնը կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Ռուսաստանի Խաղաղարար ուժերը մտել են Ղարաբաղ։

Յոթ․ 1920 թ․ վերջին հայ ժողովուրդը կանգել էր ֆիզիկական բնաջնջման եզրին։ Այս անգամ էլ հայ ժողովուրդը դարձյալ փրկվել է Սովետական դարձաց Ռուսաստանի օգնության շնորհիվ։
70 տարի շարունակ, մինչև 1990 թվականը, Սովետական Հայաստանը ձեռք է բերել այնպիսի վիթխարի նվաճումներ կրթության, գիտության, առողջապահության, գրականության, մշակույթի, ճարտարապետության,արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում, որոնց մասին նախորդ սերունդները չէին համարձակվի նույնիսկ երազել։

Սովետական պետության տարիներին մարդը վստահ էր իր վաղվա օրվա համար։ Սովետական պետությունը, իսկապես, ստեղծվել էր հայ ժողովրդի համար։ Սովետական իշխանության տարիներին հայ ժողովուրդն առաջին անգամ զգացել է պետության հոգատարության նշանակություն։ Միայն Սովետական Հայաստանի պետության պայմաններում հնարավորություն է ստեղծվել հայ ժողովրդի ստեղծագործական տաղանդի ծաղկման համար։ 1990 թվականից մինչև այժմ՝ 2020 թվականը, Սովետական Հայաստանի վիթխարի նվաճումները թալանելու, ավերելու մեջ վարժված ուժերը շարունակում են Ռուսաստանի հետ հայ ժողովրդի բարեկամական հարաբերությունները վնասել և երկիրը տանել դեպի իրեն չարդարացրած և անպտուղ արևմտյան կողմնորոշման և արևմտյան ապրելակերպն ամրապնդելու ուղիով։ Այդ ուժերը շարունակում են համառորեն քարոզել Արևմտայն քաղաքակրթության օգտին։
Իսկ 2020 թվականին սկսված կորոնավիրուսի համաճարակը միանգամից բացահայտել է Արևմտյան քաղաքակրթության բարոյական փլուզումը։

Ութ․ 2020 թվական։ Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանում, վերջին 100 տարվա ընթացքում, ինչպես 1918-1920 թթ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ, այնպես էլ վերջում երբ տիրապետող ուժերը Հայաստանը հեռացրել են Ռուսաստանից, դրանից օգտվել են մեր թշնամիները և մեր դեմ մղել են կործանարար պատերազմ։
Այս իրողությունն նկատի ունենալով կամենում եմ մեկ- երկու նկատառում կատարել։
Առաջին․ Ճիշտ չեն այն քաղաքագետները, վերլուծաբանները, լրագրողները, զինվորական, պետական և այլ գործիչները և մյուսները, որոնք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած պատերազմը կոչում են «Ղարաբաղյան պատերազմ կամ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ»։ Իրականում դա 90 միլիոն բնակչությամբ Ադրբեջանի և Թուրքիայի ու տարբեր երկրներից բերված ահաբեկիչների խմբերի ագրեսիան է Ղարաբաղի և Հայաստանի 3 միլիոն բնակչության դեմ։
Երկրորդ․ Ադրբեջանա-թուրքական ագրեսիային հայ ժողովուրդը ցույց է տվել է 44 օր հերոսական դիմադրություն։
Որպեսզի ճիշտ գնահատվի այդ ագրեսիային հայ ժողովրդի ցույց տված դիմադրությունը, հարկ եմ համարում հիշեցնել հետևյալը ։

Համաշխարհային երկրորդ պատերազմի սկզբին մի քանի տասնյակ միլիոն բնակչություն ունեցող հզոր Ֆրանսիան հիտլերյան Գերմանիային դիմադրություն է ցույց տվել ընդամենը 42 օր։ Եվ դրա հետևանքով հիտլերյան Գերմանիան զավթել է Ֆրանսիայի տարացքի մեծ մասը։
Երորրդ․Այժմ շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գնահատում են որպես կապիտուլացիա և պահանջում են վերացնել։
Իսկ ընդիմադիր 17 կուսակցությունները, որոնց մեջ, ինչպես երևում է, առաջնակարգ դեր է ստանձնել դաշնակցությունը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը գնահատել են որպես մեր ժողովրդի պատմության մեջ եղած եզակի կորստաբեր փաստաթուղթ։
Հատկապես դաշնակցությանը ուզում եմ հիշեցնել որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում քեմալական Թուրքիայի հետ կնքված պայմանագրով Թուրքիաին է հանձնել Կարսը, և Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքները, Հայաստանի Հանրապետությանը թողնելով 9 հազար քառ․ կմ տարածք։

1920 թվականի Դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը նշանավոր պատմաբան Լեոն գնահատել է որպես դաշնակցության հավերժական ամոթը և խայտառակությունը։
Անհրաժեշտ է ընդգծել, որ սառը դատողությամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջ է դրել ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Դրա շնորհիվ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը մուտք են գործել Ղարաբաղ և հաստատել խաղաղություն։ Հարկավոր է մի իրողություն ևս չմոռանալ։ Ադրնեջանա-թուրքական ագրեսիայի օրերին հայ ժողովրդի ցուցաբերած հերոսական դիմադրության մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից լսվել են միայն հիացմունքի խոսքեր, ցավակցական արտահայտություններ։ Բայց նրանցից ոչ մեկը վճռական միջոցների չդիմեց ագրեսորներին դատապարտելու և սանձահարելու համար։

Միայն ինչպես նախորդ ժամանակներում այնպես էլ այժմ հայ ժողովրդին օգնության հասավ Ռուսաստանի Դաշնությունը, ռուս մեծ ժողովուրդը, մեր դարավոր բարեկամն ու եղբայրը։
Հետևելով մեր նախնիների օրինակին, մենք խորը երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, ռուս ժողովրդին։

Իմ նախնիների պատգամին հավատարիմ մնալով ուժգնությամբ ընդգծում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հսկայական ջանքերը և գործունեությունը ադրբեջանա-թուրքական ագրեսիային վերջ տալուն և խաղաղություն հաստատելու համար։
Մենք պարտվել ենք մեզնից շատ ուժեղ ագրեսորի դեմ անհավասար պատերազմում։ Բայց, չմոռանանք, որ պարտված բանակները կարողանում են արագորեն սթափվել և դանդաղ, սակայն հաստատակամ քայլերով վերականգնել իր ուժերը։
Ագրեսիա սանձազերծած Ադրբեջանը տարել է հաղթանակ։ Բայց դա Պյուռոսյան հաղթանակ է և ոչ ավելին։

Մենք կորցրել ենք տարածքներ, տվել մեծ զոհեր։ Մենք մղել ենք Հայրենական պատերազմ, պաշտպանել ենք մեր հայրենիքը։
Այժմ բոլորիս և պետության պարտքն է հոգատարությամբ շրջապատել զոհված մարտիկների հարազատներին, հաշմանդամ դարձած զինվորներին։
Մեր պետությունը պետք է զոհված հերոսների հարազատների վիշտը ամոքելու հետ միասին, այնպիսի միջոցներ ձեռնարկի որպեսզի վշտի հետ միասին նրանք համակվեն հպարտությամբ իրենց հարազատների հերոսական սխրանքի համար։ Այս կարևոր գործում պետք է օրինակ վերցնեն 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սովետական Հայաստանի պետության փորձից։

Վերջում կամենում եմ խոսքս ուղղել մեր անվանի զինվորականներին։ Վերջ տվեք հրապարակավ իրար մեղադրել պարտության համար և դրա հետ միասին խոսել գաղտնիք պարունակող փաստերի մասին։ Ավելի օգտակար է դրանց մասին խոսել փակ լսարաններում, որով կկասեցվի թշնամուն ակամա տեղեկություններ հայտնելը։ Նույնը վերաբերում է նաև մի շարք լրատվության միջոցներին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց հրապարակումներով թշնամուն տեղեկություններ են մատուցում։
Հիշեցեք որ բերանբաց մարդը դառնում է թշնամու ակամա գործակալ։

Դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան, 25․11․2020

https://youtu.be/Gjbw5y9msU8

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert