Զավեն Անդրանիկի Սարգսյան (հունիսի 2, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – նոյեմբերի 24, 2020), հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1984):

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։

Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ։ 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։

1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։1992 թվականից մինչ օրս ղեկավարում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում։

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org

социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.