ՀԱՂԹԱՆԱԿԻ ՖՈՐՄՈՒԼԱՆ ՀԵՏԵՒՅԱԼՆ Է՝

Արեւմուտքի հետ՝ մանավանդ ԵՄ-ի հետ, պետք է ոչ թե խոսել հայերեն, այլ թուրքերեն, այսինքն՝ սպառնալիքի լեզվով, ճիշտ այնպես, ինչպես Էրդողանը խոսում է ԵՄ-ի հետ՝ Սիրիայի փախստականների հոսքը դեպի Եվրոպա ուղղելու սպառնալիքով:

Արեւմուտքը՝ մանավանդ ՆԱՏՕ անդամ երկրները, այլ լեզու չեն հասկանում:

Արցախի պաշտպանության գերագույն շտաբի պետը պետք է հայտարարի, որ 24 ժամ ժամանակ է տալիս ՆԱՏՕ անդամ երկրներին՝ իրենց անդամին՝ Թուրքիային, տարածաշրջանից հետ քաշելու, նրա գլուխը Անկարայի իրեն պատկանող ախոռը մտցնելու համար:
ՆԱՏՕ անդամ երկրներից պահանջել նաեւ, որ Ալիեւից պահանջեն անհապաղ դադարեցնել Արցախի ժողովրդի բնաջնջումը, այլապես Արցախի պաշտպանության բանակը չի երաշխավորի Բաքու-Ջեյհուն գազամուղի անվտանգ ու անխափան հոսքը:

Նույնը վերբաերում է Իսրայելին: Ադրբեջանական գազի 40 տոկոսը ստանում է Իսերայելը, որի դիմաց Ադրբեջանին է տալիս տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, ռազմամթերք: Ադրբեջանն իր զենք-զինամթերքի 80 տոկոսը ստանում է Իսրայելից:

Հայկական կողմից այդպիսի հայտարարության դեպքում ՆԱՏՕ անդամ երկրները անմիջապես կխառնվեն իրար, եւ կանցնեն գործի, քանզի չեն ցանկանա՝ անգամ մեկ ժամ գազի հոսքը ընդհատվի:
Գազի հոսքի ընդհատումը վնասելու է 4 կողմի շահերին՝ Ալիեւի, Իսրայելի, Թուրքիայի եւ ԵՄ-ի: Գազի հոսքի խափանումը բխում է նաեւ Ռուսաստանի եւ Իրանի շահերից:

Մինչեւ Եվրոպան չզգա, որ իր շահը վտանգի կենթարկվի, ոչ մի դրական քայլ չի անի ընդդեմ Թուրքիայի կամ Ադրբեջանի:

2018 թվականից Եվրոպան Բաքու-Ջեյհան գազամուղի անվտանգության համար տարեկան 1,5 միլիարդ դոլար է տրամադրում անվտանգությունը պաշտպանող ընկերությանը:

«Գազամուղի անվտանգության խաղաքարտի» մասին հուլիսին Լավրովը անուղղակի հասկացրեց թե՛ Արցախի իշխանություններին, եւ թե՛ Արեւմուտքին: Բայց հայկական իշխանությունները հակառակ հայտարարությունը հնչեցրին՝ ասելով՝ «մենք երաշխավորում ենք գազամուղի անխաթար հոսքը»:

Պետք է հասկանալ, որ Արեւմուտքի համար երկու հարց է կարեւոր՝
ա) իրենց անմիջական շահերը չխաթարվեն
բ) հեռահար նպատակներ իրականացնել, այն է՝ ՆԱՏՈ-ն Թուրքիայի միջոցով ձգվի դեպի Արեւելք՝ հարավից կտրելով Ռուսաստանին, մեկուսացնելով Իրանին (եւ վերջնականապես քայքայել) և Չինաստանի դեպի Միջին եւ Մերձավոր արեւելք ներթափանցման դեմ ամուր պատնեշ ստեղծել:

Հայ ժողովրդից, առաջին հերթին հայոց բանակից է կախված աշխարհաքաղաքական դերերի ու դիրքերի նոր տեղաբաշխման ճակատագիրը: Հայոց բանակի հաղթանակի դեպքում լինելու է այլ աշխարհ, պարտվելու դեպքում՝ սարսափելի մի այլ աշխարհ:

Նկարը՝ media.parstoday.com-ի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert