Երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության։ Ազգի փրկիչների պատուհաս- առաջնորդի սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Բոլոր նրանք, ովքեր 2020թ․ դեկտեմբերի 8-ին միաբերան պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ հաջակցություն Վազգեն Մանուկյանի, պետք է հստակ դիրքորոշում հայտնեն՝ արդյո՞ք իրենք ևս գտնում են, որ ապստամբությունը, թեկուզ ծայրահեղ, բայց ընդունելի միջոց է իշխանության գալու համար։

Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահույթունը, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, նախկին նախագահներն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք պետք է կամ ներողություն խնդրեն հայ ժողովրդից Վազգեն Մանուկյանին սխալմամբ աջակցելու համար և դատապարտեն նրա այս և վերջերս արած անթույլատրելի մի քանի հայտարարությունները կամ պետք է հստակ կանգնեն ապստամբների առաջնորդի կողքը։

Մենք էլ որպես քաղաքական ուժ հստակ կիմանանք ում հետ ենք կիսում այս մի բուռ հայրենիքը և կորոշենք հետայսու ինչպես, ինչ միջոցներով պետք է պայքարենք օրինականության և սահմանադրականության հետ ոչ մի առնչություն չունեցող և Հայաստանը կործանման դատապարտող այս համատարած հանցավորության, հակասահամանադրականության և անիրավության դեմ։

Արման Բաբաջանյան

Տեսն նաեւ հարցազրույցը՝ Նաիրի Հունանյանին էլ նույն բանն է ասել. Իրավապահները պետք է զբաղվեն Վազգեն Մանուկյանով https://www.facebook.com/babajanyana/videos/711480559741533

бутон за сайт

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.