11 հունվար, 2021

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ կարգավորված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի, և Երևանը պատրաստ է այդ թեմայով բանակցությունների, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ։

«Իհարկե, մեզ հաջողվեց ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ այդ հարցի շուրջ»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ ցավոք, ռազմագերիների հարցով համաձայնության հասնել հնարավոր չի եղել։

https://www.civilnet.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert