Հնդկական պարբերականի տվյալներով՝ պակիստանցի մասնագետներն օգնում են թուրք գործընկերներին հրթիռամիջուկային տեխնոլոգիաների մշակման գործում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թուրքիան ու Պակիստանը բանակցում են Անկարային հրթիռամիջուկային տեխնոլոգաիաներ փոխանցելու մասին։ Տեղեկությունը հայտնում է Zee News India հնդկական պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ միջուկային թեմատիկան քննարկվել է դեկտեմբերի վերջին Անկարայում Թուրքիա-Պակիստան բարձր մակարդակի ռազմական երկխոսության խմբում։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Պակիստանի պատվիրակության ղեկավարը պաշտպանության հարցերով պետական քարտուղար Միան Մուհամադ Խիլալ Հուսեյնն էր։

Zee News India-ի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ խնդրել է Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ Կամար Ջավեդ Բաջվուին կիսվել միջուկային զենքի մշակման ու արտադրության տեխնոլոգիայով, ու պակիստանյան ղեկավարությունը համաձայնվել է։

Պարբերականը հայտնում է նաև, որ այժմ պակիստանյան գիտնականներն օգնում են թուրքական կողմին մեծացնել հրթիռների արտադրական հզորությունները։ Այսպիսով Պակիստանը կոպտորեն խախտում է Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմը, նշված է հաղորդագրության մեջ։ Պարբերականը նշում է, որ համաշխարհային մամուլում ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Թուրքիան որոշ քանակությամբ պակիստանյան արտադրության ցենտրիֆուգաներ ունի։

Հավելենք, որ Արցախի դեմ 2020-ի աշնանը մղված պատերազմում Թուրքիան ու Պակիստանը մեծածավալ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Բացի սպառազինության մատակարարումից՝ նշվում էր նաև հակամարտության գոտի Պակիստանից գրոհայիններ ուղարկելու մասին։

Read more: https://armeniasputnik.am/

социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.