ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե, եթե այսքանից հետո հայ ժողովուրդը դուրս չգա փողոցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա արդեն պետք է կասկածել ժողովրդի հայկական արյան վրա,- գրում է «1in.am»-ը:

«Ընդդիմությունը» օրեցօր առաջադիմում է: Սկզբից ժողովուրդը նրա համար «անասուն» էր, հետո՝ «ժեխ», Գյումրիում դարձավ «բոմժ», Վանաձորում՝ «տականք», էլ բան չմնաց, հիմա էլ կասկածում են հայ ժողովրդի արյան հայկականության վրա: Պարզ տրամաբանությունն ասում է, որ հնարավոր չէ ժողովրդի բացարձակ մեծամասնության երակներով հայկական արյուն չհոսի, բայց հնարավոր է՝ հայ ժողովրդի ցավից ու շահից հեռու շատ փոքրաթիվ խմբակի մոտ արյան հայկականության լինելության մասին հարց առաջանա:

Պարոն Բաղդասարյանին պետք է ասել, որ հնարավոր չէ 2,5 տարվա ընթացքում հայ ժողովրդի արյունը փոխված լինի, բայց կարող էր պատահել, որ նրան իշխող փոքրաթիվ խմբակի մոտ ի սկզբանե բացակայել է հայկական արյունը, պարզապես պ-ն Բաղդասարյանը նոր է գլխի ընկել, որ իր եւ իր նմանների արյունը հայ ժողովրդի երակներով հոսող արյան հետ ընդհանուր ոչինչ չունի: Վերջինիս մասին են վկայում Վահրամ Բաղդասարյանի ու նրա շուրջ հավաքված այլ խմբակների՝ ժողովրդին հոշոտող, թալանող ու ստրկացնող տասնյակ տարիների գոծողությունները: Մասիսը սահման չի ճանաչում, նրա արմատները ընդգրկում են ամբողջ հայկական լեռնաշխարհը, դուք՝ պ-ն Բաղդասարյան, նրա արմատներն էք ցավեցրել՝ հանքերը հոշոտելով, աղբյուրները չորացնելով, գետերը աղտոտելով: Հայաստանի գյուղերն ավերելով, անտառները հատելով, հայկական հողը ամայի դարձնելով՝ դավաճանել եք Արագածին՝ նրա չորս գագաթները վկա:

Հասկացե՛ք, որ ձեր եւ ժողովրդի միջեվ ձեր իսկ ձեռքով փորած վիհը շատ խորն է:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert