Գրիգոր Քեթցյանի անդրադարձը Օնիկ Գասպարյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին:

ՀՀ ԶՈՒ ԳԵՆ ՇՏԱՊԻ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ’ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ Հրաժարականի պահանջը , կհասկանայի ու կգնահատեյի’ եթե այն տեղի ունենար 44 օրյա պատերազմի սկզբի օրերին, ռազմական դրություն մտցնելուց հետո, երբ ի՛նքը կհայտարարեր ,որ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ չի տիրապետու’մ իրավիճակին համապատասխան գործառույթներին և նրա հրամանները կործանիչ հետևանքներ են ունենալու։ Նա անվտանգության ապահովման համար կարող է’ր ստանձնել երկրի կառավարման ղեկն ու պատասխանատվությունը։

Արցախում, իմ աչքերով տեսածները ու լսածները’ ինձ, հայ մահկանացուիս, անկախ քաղաքագետիս ընկալման համա’ր եղել են անհասկանալի բանականության ընկալումով , սակայն վերլուծական վերարտադրմամբ ասել եմ ու պնդում եմ, ՀՀ քաջ զինվորները և կամավորականները’ կռվում էին թշնամու անհավասար ուժերի հետ և բարոյահոգեբանական պատերազմ էին մղում Հայկական կողմի պարտության շահառուների հյուսած ականապատ դաշտում …Ինչու՞ Օնիկը հիմա է ուզում ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ հրաժարականը, Երբ նա պնդում էր ,որ եռակողմ հայտարարությանը ինքը կողմ է եղել։ Ինչու՞ եռակողմ հայտարարությունից Հետո’ ՄԵՆՔ ունեցանք այդքան գերիներ, ինչու՞ ունենք այդքան անհետ կորածներ, ինչու՞ կամավորականները անկազմակերպված ու առանց տարրական պատրաստվածության հասնում էին առաջնագիծ ու մնում առանց հրամանատարական վերահսկման ու հրամայության, ու՞ր էր իր տեղակալը, ի՛նքը և Պ նախարարը…

Հարցերը անչափ Շա՛տ են, պատասխաններ չկան և եթե ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ հրաժարական տա, ուրեմն հազարավոր ՄԵ՛Ր քաջ նահատակների շիրիմների առա’ջ պատասխանատու մեղավոր մարդիկ կմնան անպատիժ, հազարավոր մայրեր կսգան իրենց կորուստը’ առանց հպարտության, անիծելով ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմին ու ՀՀ իշխանությանը։ Ապագա Զորահավաքներու’մ ոչ մի մայր չի’ կամենա ունենա’լ անտեր զինվոր…

Օնիկը մի տեղակալի պաշտոնանկությունը’ սարքեց Անհանդուրժելի արարք, բա նահատակների, անհետ կորածների, գերիների ծնողների Հարցերի’ն ո՞վ է պատասխանելու, միթէ Զոհված քաջերի համար Օնիկի տեղակալը և ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ հավասարազոր Էին։

Օնիկին մի գաղտնիք ասեմ, կամավորականների մեծամասնությունը երազում էր հաղթել թշնամուն ,հետո տուն վերադառնալու’ց ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ պահանջե’լ վերացնել թավիշը և կերտել իրավական ՀԱՅԱՍՏԱՆ։ Հարգելի Օնիկ Գասպարյանը’ պետք է հասկանա, որ ռազմական հանցագործությունների բացահայտման միակ երաշխիքը’ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ է, Նրա պաշտոնանկությունը կնշանակի, որ ՀՀ ԶՈՒ ՇՏԱՊԻ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ’ միանում է գողապետության վերականգնման գործին, որտեղից էլ հայ ժողովուրդը կանի հետևություն, թե ինչու՞ էր պարտությունը այդքան խայտառակ…

Ես իմ կյանքում չեմ ունեցել գեթ մի ղեկավար, իմ կյանքը ապրել ե’մ ինքս պահանջելո’վ ավելին ինձանից, քան թույլ եմ տվել ինձանից պահանջել։ Ես նույնիսկ իմ քաղաքագիտական սեփական հայացքներն եմ իմ վրա փորձարկել , հետո նոր հստակորեն հայտնել եմ իմ դիրքորոշումը։ Ես քաղաքագետ եմ, ով չունի ու չի ունեցել նյութապաշտական գայթակղություններ։

ՕՆԻԿԸ շանս ունի ընտրե’լ Շահ թէ՛ խիղճ ու բարոյականություն։ Նրա ռեսուրսը’ որոշում կայացնելու համա’ր իր սպայական պատիվն է։ Քսանհինգ տարվա գողապետական ճարտարապետները’ չեն կարող դառնալ հայրենիքի փրկիչներ, քանզի ԱՅՍՕՐՎԱ Մե’ր վիճակի հեղինակները իրե՛նք են։

Գրիգոր Քեթցյանի ՖԲ-յան էջից

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert