Եղե՞լ են օրեր,
Երբ անձրևը թանկ հաճույք է եղել …
Ագահի նման վազել ես փողոց
Քաղցր կարոտը ջերմ փայփայելու…
Եղե՞լ են օրեր,
Երբ թաց կաթիլը վարար անձրևի
ինչպես մարգարիտ,
Այնպես մեղմիկ է մարմինդ շոյում,
Կարծես ծոցի մեջ քեզ ամուր գրկել
Ու բաց չի թողնում…
Ապրելով պահը այդ նուրբ խենթության`
Լուռ ճաշակում ես համն ազատության…
Ո՜վ ազատություն,
Այնքա՜ն անուշ ես, այնքա՜ն դուրեկան…
Թույլ տուր կաթիլը մարմինս շոյի,
Որ ես շատ երկար վայելեմ համը
Խենթ երանության…
Հեղ՝ Նյուշա Հակոբյան
