Իրանի արտաքին քաղաքականության մեջ, արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը հատուկ նշանակություն ունի:

Զարիֆի այցը Միջին Ասիա և Ինդոնեզիա, տեղի է ունեցել այս մոտեցման շրջանակում: Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը մեկնել է Ջակարտա: Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մերսուդիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մեծ ներուժին՝ Զարիֆը կարևորել է արտոնյալ սակագնային համաձայնագրի վերջնական տեսքի բերման արագացումը և իրանական կողմի պատրաստակամությունն է հայտնել այդ կապակցությամբ բանակցությունները շարունակելու համար:

Հանդիպման ընթացքում, ԻԻՀ և Ինդոնեզիայի արտգործնախարարներն իրենց հովանավորությունն են հայտնել միջազգային իրավունքների հարգմանը, ինչպես նաև մտքերի փոխանակում կատարել Աֆղանստանում խաղաղության գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոյի հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ: Անդրադառնալով երկու երկրի տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժին, Ինդոնեզիայի նախագահը ողջունել է երկկողմ առևտրային համագործակցությունների ընդլայնումն ու այդ ուղղությամբ բանակցությունները:Իրանի իսլամական խորհրդարանի հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Իրանի և Ինդոնեզիայի միջև համատեղ ներդրումները կարող են արդյունավետ լինել տնտեսական և արդյունաբերական զարգացման ոլորտում և մեծացնել երկու երկրների արտադրությունը, զբաղվածությունը, եկամուտները և խթանել սոցիալ-տնտեսական բազմակողմանի զարգացումը:Քաղաքական դիտանկյունից կարելի է ասել, որ ASEAN տնտեսական միության գոյությունը, ինչպես նաև Ինդոնեզիայի ակտիվ ներկայությունը միջազգային ֆորումներում, լավ հարթակ է ստեղծել արտաքին քաղաքականության մեջ այդ երկրի դերակատարության համար: Ինդոնեզիան կարևորում է միջազգային իրավունքների հարգումը և ՄԱԿ-ի, Չմիավորման շարժման և իսլամական համագործակցության կազմակերպության պոտենցիալներն օգտագործելով, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ու կայունության պահպանումը: Այս դիրքորոշումները համահունչ են բազմակողմանիությունն ամրապնդելու Իրանի արտաքին քաղաքականությանը:

Ընդգծելով այս առանձնահատկությունները, Իրանի արտգործնախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ Ինդոնեզիայի նախագահի և արտգործնախարարի հետ բանակցության նպատակով Ջակարտա է այցելել:

Զարիֆը նշել է, որ Ինդոնեզիայից շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցուցաբերած արժեքավոր աջակցության համար, երբ Թրամփի վարչակազմը փորձում էր հարցականի տակ դնել միջազգային իրավունքները:Այս մոտեցումները վկայում են այն մասին, որ այն պայմաններում, երբ իսլամ աշխարհը միմյանց հովանավորության և պառակտումների ու տարաձայնություններից հեռանալու խիստ կարիք ունի, Թեհրանն ու Ջակարտան վճռակամ են առկա հնարավորություններն օգտագործել երկու երկրի և իսլամ աշխարհի շահերի ապահովման ուղղությամբ:

Սահակ Շահմուրադյան

споделяне в социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.