Վիեննայի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ՀԳՀԾ-ի մասնագիտական բանակցությունները
Վիեննայում ավարտվեց ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը և պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել մասնագիտական բանակցությունները` պատժամիջոցները չեղարկելու քայլերի և Իրանի միջուկային գործունեության շուրջ:
ԻԻՀ և 4+1 խմբի անդամ պետությունների փոխարտգործնախարարների մակարդակով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի երրորդ փուլը տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի՝ Վիեննայում:
Վիեննայում բանակցությունների նպատակն ԱՄՆ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները չեղարկելու մեխանիզմի հասնելն է և եթե պատժամիջոցները չեղարկվեն և ստուգվեն, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Իրանը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում «փուլ առ փուլ» ծրագիրը չի ընդունելոը և նշել է, որ միակ պայմանը պատժամիջոցների չեղարկումն է:
ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու միակ միջոցը մյուս կողմի, հատկապես Միացյալ Նահանգների լուրջ կամքն է ՝ պատժամիջոցները չեղարկել առանց որևէ պատրվակի կամ ծրագրի: Հակառակ դեպքում, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումն Իրանի պահանջներին չի համապատասխանում:
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ դա կախված է մյուս կողմերի քաղաքական լուրջ կամքից, հակառակ դեպքում բանակցությունները շարունակելու հիմք չի լինի:
ԱՄՆ նախկին նախագահի կողմից Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ քայլ է ՀԳՀԾ-ի վերակենդանացման ուղղությամբ, ապա միայն պատժամիջոցների վերացման և ստուգումից հետո Իրանը կդադարեցնի միջուկային գործունեության ոլորտում իր փոխհատուցման գործողությունները:
Պատժամիջոցների վերացման քայլը պետք է գործնականում դիտարկել և, օրինակ, Իրանը չպետք է խնդիր ունենա նավթ արտահանելու և իր փողերն ու ակտիվերը ստանալու հարցում:
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Իրանը պետք է հնարավորություն ունենա նավթի վաճառքի պայմանագրեր կնքել և արտահանել իր նավթը, իսկ իր եկամուտը բանկային ճանապարհով փոխանցել երկրի բանկեր կամ այլ նպատակներով այդ գումարն օգտագործել»:
Վիեննայում կայացած՝ ՀԳՀԾ-ն վերականգնելու վերաբերյալ բանակցություններում Իրանի բանակցային թիմը քննարկում է մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն Իրանի տեխնիկական պարտավորությունների վերաբերյալ, եթե ՀԳՀԾ վերադառնալուց հետո Միացյալ Նահանգները չկատարի իր խոստումները:
Այս շատ կարևոր կետը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՀԳՀԾ-ի իրականացման փորձով, որպեսզի այնպես չլինի, որ ՀԳՀԾ- իրագործման նման, միայն Իրանն է կատարել պարտավորությունները:
Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի իրագործման փորձը, որտեղ մյուս կողմի բոլոր պարտավորությունները մնում էին միայն թղթի վրա, Իրանն այժմ գտնվում է ՀԳՀԾ-ի վերակենդանացման գործընթացում ՝ փորձելով լիովին ստուգել ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, իսկ պատժամիջոցների չեղարկումը Իրանի ՀԳՀԾ վերադառնալու բանալին է:
Թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը