Վերջին ժամանակներում շատ է քննարկվում տեղադրված Գանդիի արձանի եւ չտեղադրված Վուդրո Վիլսոնի արձանի հարցը: Թե ի՞նչ է արել Վուդրո Վիլսոնը, ո՞ւր է նրա արածի արդյունքը, եւ ո՞ւր է նրան հաջորդող ղեկավարների արածների արդյունքները, «վիլսոնասերները» չեն բացատրում: Չեն բացատրում, քանզի նրա արածի արդյունքը ոչ-ոք չի տեսել, հետեւաբար, բացատրելու բան էլ չկա: Ուղղակի, ԱՄՆ սիրահարները թաքնվում են ապարդյուն «վիլսոնյան իրավարար վճռի» քողի տակ:

Հնդկաստանն այսօր հակաամերկիյան բեվեռում է գտնվում և դասվում է Չինաստան, Ռուսաստան, Իրան եւ մնացած հակաարեւմտյան երկրների շարքին և «Մետաքսե ճանապարհ»-ի կարևոր շահառուներից է, իսկ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է որ այդ «ճանապարհը» իրականություն չդառնա:

Փաստն այն է, որ այսօր Գանդիի Հնդկաստանը Հայաստանի բարեկամն է, իսկ Վիլսոնի ԱՄՆ-ն կասպյան ավազանի նավթն ու գազը ստանալու համար պատրաստ էր, ու դեռ փորձում է ի վնաս Հայաստանի Թուրքիայի միջոցով Նախիջևանը միացնել Ադրբեջանին՝ միջանցք բացելով Սյունիքով, ինչը Իրանի և Ռուսաստանի դիմադրությամբ տեղի չունեցավ:

1992 թվականից ի վեր Բաքվում աշխատում են ամերիկյան և բրիտանական ամենահսկա նավթային ընկերությունները, որոնց գործողությունների մասին վիլսոնասերները լռում են: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ԱՄՆ պետդեպարտմենտի Կովկասյան հարցերով պատասխանատուն հայտարարեց, որ իրենք իրենց նպատակին մոտեցել են: Թուրքմենական և ղազախական գազը կուղղվի դեպի Բաքու, այնտեղից էլ Սյունիքի «միջանցքով» կանցնի Նախիջեւան, Թուրքիա, ապա՝ Եվրոպա՝ խաղից դուրս թողնելով Իրանին: ԱՄՆ-ն ու Բրիտանիան թքած ունեն «Սեվրի դաշնագրի» ու Վիլսոնի վրա էլ, նրանք առաջնորդվում են ներկա պայմաններին համապատասխան և ներկա շահերի սկզբունքով, ոչ թե մեկ դար առաջ տված ու մեկ դար առաջ էլ «Լոզանի պայմանագրով» թաղած խոստումներով: Մահատմա Գանդիի քաղաքականությունը ժամանակին պայմանավորված էր հակաբրիտանական, հակաիմպերիալիստական գաղափարով,  այդ ժամանակ նույնիսկ Քեմալն էր կռվում  բրիտանացիների դեմ: Իսկ մեր հայ քաղաքական ջոջերը կախվել էին այդ նույն իմպերիալիստներից և միաժամանակ ակնկալում էին, որ հակաիմպերիալիստները իրենց խղճան: Արդյունքում երկու կողմից էլ զրկվեցին: Չէին հասկանում, որ այդ «Ազգերի Լիգա» Եվրոպան ու նոր ասպարեզ դուրս եկած ԱՄՆ-ն ոչ թե հայերի սիրուն աչքերի, այլ Բաքվի սեւ նավթի սիրահարն Էին ու են:

Խոսելով Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մասին՝ Ջորջ Քենթն ասել է. «ԱՄՆ-ն պարտավորվում է աշխատել Հարավային Կովկասի և Մեծ Կասպյան տարածաշրջանի երկրների հետ `ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ

Թուրքիան նույնպես տարածաշրջան է վերադարձել ռազմական ներկայությամբ `մեկ դար անց` 1920 թվականից ի վեր: Առևտրի ճակատում, հնարավոր է, նոր հնարավորություններ լինեն `իրականացնելու Թուրքիայի և Հայաստանի 2009 թ. Համաձայնագրի հետաձգված խոստումը: Ավելի ուժեղ և ինքնավստահ Ադրբեջանից բացի հակամարտության և հրադադարի մասին համաձայնագրի մեկ այլ արդյունքն այն է, որ արտաքին տերությունները վերահաստատվում են տարածաշրջանում»:

Երվանդ Խոսրովյան , 21 ապրիլի 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert