Երբ ամեն անգամ այցի եմ գալիս
Իմ սուրբ հայրենիք
Ես լուռ կանգնում եմ մեր դռան առաջ,
Ու տան ճեղքերից ես միշտ լսում եմ
Քաղցր ու լալագին անհույս մի հառաչ
Աչքիս առաջին մի անմեղ մանուկ
պատերի ներսում անուրջ է լալիս…
Ու ես անցնում եմ դարերի միջով
Փայփայում անցավ օրերը մեր հին
Հիշում եմ հորս հայացքը լուսե,
Ու մորս սարքած պատառը հացի
Ու ծալվում է իմ ծնկները հողին
Հոգիս մերկանում մեր դռան շեմին…
Շոյում եմ ես լուռ մեր սուրբ օջախի
Երջանիկ ապրած հետքերը բոլոր,
Ու հավաքում եմ ես հատիկ հատիկ
Թափված ծեփերը տխուր ու մոլոր ։


Հեղ՝ Նյուշա Հակոբյան


бутони за споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.