«Դրա համար է հասարակական կյանքը՝ սահմանափակ ազատություն ունեցող պետություններում այդպես խղճուկ, այդպես աղքատիկ, այդպես սխեմատիկ, այդպես անպտուղ, որովհետև դեմոկրատիայի բացառության պատճառով, մտավոր կյանքի բոլոր կենսունակ աղբյուրների հարստությունները և զարգացումը ամբողջովին մնում են փակված, ընդ որում, թե՝ քաղաքական, թե՝ տնտեսական և թե՝ սոցիալական ոլորտներում» 

Ռոզա Լուքսեմբուրգ

            Ռոզա Լուքսեմբուրգի վերոհիշյալ գրառումը շատերին է հայտնի, այստեղ անգամ ևս այն հիշելը, հետապնդում է այն միտումը, որ Հայաստանում, հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը, դա՝ երկրում այնպիսի ժողովրդավարական պայմանների ստեղծումն էր, որի սահմանափակումը, ըստ Լուքսեմբուրգի՝ մտավոր կանքի բոլոր կենսունակ աղբյուրների սահմանափակումը կնշանակեր, որի վկան մենք եղել ենք անցյալում․   

            Սակայն այսօր, հեղափոխության հաղթանակից երեք տարի անց, փոխանակ այն ամրապնդված և անշրջելի տեսնելու՝ մեր բոլորի զարմացած, հարցական հայացքների առաջ եղելություններ են կատարվում, որոնք բազմաթիվ հարցեր են ի հայտ բերում, որոնցից ամենակարևորը, թե՝ ինչպես է հեղափոխությունը կանգ առել, հին, նեխած, սակայն ըստ երևույթին  դեռ կենսունակ՝ ամենազոր արդարադատության իշխանության շեմին հասնելով, երբեմն նույնիսկ ետ քայլ անելով։

Թվարկել դրանք պետք չէ, ամենացայտուն օրինակները տեղի են ունենում մեր օրերում, ասես հների՝ աներևույթ, գերհզոր ուժեր ծաղրելու են ելել, հեղափոխության ձեռքբերումներին, նրա առաջնորդին, նրա զինակիցներին։ Ցավոք ամենաթողության և հեղափոխության  աններելի տեղատվության արդյունքը եղել է այն, որ այդ ուժերը արդեն տեսանելի հաղթանակ են գրանցել և ահա նստած են ԱԺ-ում։ Այդ իրողությունը ի հայտ է բերում նաև ընտրություններից առաջ հեղափոխության մոտ կանգնած ազգային ուժերի եսակենտրոն պահվածքը և նրանց անզորությունը, միավորվել և միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին։

            Արտաքին հայացքից նորընտիր ԱԺ-ը բոլորովին բնականոն տեսք ունի, առկա է ձայների մեծամասնություն և կառավարություն կազմող խմբակցության և դա լավ է, որ այդպես է, առկա է նաև երկու խմբակցություններից կազմված ընդդիմություն։ Սակայն ամեն ինչը լավ կլիներ և ողջունելի, եթե այդ ընդդիմությունը լիներ՝ կառուցողական, նրանց նպատակը լիներ՝ ի-հօգուտ երկրի զարգացման, քննադատորեն հետևել գործադիրի աշխատանքները, փորձեր՝ նշել սխալները, առաջարկներ աներ և այլն, սակայն ոչ։ Նրանք ամեն գնով փորձում են ԱԺ-ի նիստերի բնականոն ընթացքը խանգարել, վիժեցնել որոշումները։

Հետևելով ԱԺ-ի նիստերը, դիտորդի մոտ այն տպավորությունն է ամրանում, որ նրանք ԱԺ են մտել միմիայն այն նպատակով, այն է, իրենց պահվածքով խանգարեն ԱԺ-ի կանոնավոր աշխատանքները, նրան դարձնեն անդամալուծ, դարձնեն անկառավարելի, հեռանկար ունենալով այդպիսին դարձնել նաև երկիրը, որից հետո, ժողովուրդը լռելյան հանդուրժելու է իրենց, այն է հների՝ «ուժեղ ձեռքը»։ Չէ՞ որ բազմաթիվ են այլ երկրների օրինակները։ Իսկ զարմանալի կլիներ և անօրինաչափ, եթե երեկվա հները և ներկայիս ԱԺ-ի պատգամավորի  աթոռին նստածները, խոսքից-գործի չանցնեին։ Ահա մի քանի օր է, ինչ նրանք ԱԺ-ում «տուր ու դմբոցներ են հրահրում»։ Նախկին պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետում է իրեն դավաճան անվանող, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորի ուղղությամբ և հետո առանց անհարմար զգալու, ի լուր ամենքի, իրեն արդարացնում և խուսում է սադրանքներից։

            Երեք տարի է անցել հեղափոխությունից, այս ընթացքում մենք վկան ենք եղել հույժ կարևոր բարեփոխումների, ամենակարևորը՝ վերը նշված ժողովրդավար և ազատ խոսքի միջավայրից բխած, նաև բանակի ներսում կատարվածն է։  Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը թանկ ու անփոխարինելի գնահատելն է և  միջոցներ, ջանքեր չխնայելն է, այն  պաշտպանելու համար․․․

            Սակայն այս ընթացում արվել են նաև բազմաթիվ հայտարարություններ, որոնք են․՝

            -«կոպեկ առ կոպեկ ետ ենք բերելու․․․»

            -«բոլորը պատասխան պետք է տան, իրենց արածների համար․․․»

            Նաև կոչեր են հնչել՝ ներդրումների, հայրենադարձության և այլնի մասին։

Ցավոք, վերը նշված՝ ծրագրերը, կոչերը, մնացել են հենց միայն այդպիսիք, որովհետև դրանց չեն հետևել՝ լուրջ գործողություններ։

            Արդյունքը՝ նոր ձևավորված ԱԺ-ը, որի բնականոն աշխատանքները պարբերաբար  խանգարվում  են, չափը կորցրած «ընդդիմության» կողմից, որոնց նպատակն է՝ որակազրկել ԱԺ-ը։ Միգուցե այստեղ շատերը առարկեն, սակայն եթե պետք է՝ իրավապահ մարմինները անընդմեջ ԱԺ-ի խաղաղ աշխատանքները ապահովվեն, ապա դա այլ ի՞նչ է նշանակում․․․ Բացի այդ, դա նախ և առաջ, մեղմ ասած՝ ամոթի խարան է Հայաստանի վերնախավի, մանավանդ այդ խավին մաս կազմող, հանցագործ և այնքան հղփացած շերտի համար․․․

Սամվել Հովասափյան, Բեռլին, օգոստոս 2021

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert