Հոգիս հարատև երկար դարերով
Սպասումներիս ճամփին ծովացած,
Ու արբած կյանքի խռովք գաղտնիքով
Զիլ հառաչում է` բախտից դառնացած…
Մաշվել է սպասումներիս կոշիկը ավա՜ղ`
Քայլելով կյանքի անհուն հետքերով։
Բայց առկայծում է պատրույկն իմ խիզախ
Արշալույսների փնտրտուքներով….
Իսկ անզուգական հույզերն իմ սնանկ
Պատառիկներ են` խեղդող կարոտով։
Լռություններիս ճիչն անմեղսունակ
Մի քաղցր հուշ է` խաղաղ անվրդով…
Նյուշա Հակոբյան