Խօսք՝ Աննա Յովհաննիսեանի

Կարդաց՝ Յարութիւն Ֆոտուլեանը

—————————————————-

Կգա մի օր՝ կհասկանամ,

Որ ապրելուց ուշացել եմ,

Կյանքն անցել է հենց իմ կողքով,

Իսկ ես կանգնած նույն կանգառում՝

Իմ ապրելը մոռացել եմ,

Միշտ մնալով իմ անցյալում,

Ներկաս բախտի կամքին թողած,

Ապագայից վախեցել եմ..

Կհասկանամ, որ իմ կյանքում,

Ինչ կիսատ ու անկատար էր,

Էլ ետ չի՛ գա,

Սրտիս վրա ծանրանալով՝

Զղջում ու ցավ այն կդառնա..

Օրը կգա, ու դռանս առաջ չոքած

Իմ տարիքը ինձ կհուշի,

Որ ժամանակն անտեսել եմ,

Միշտ կարծելով, թե կհասցնեմ

Ես դեռ ապրել ինքս ինձ համար..

Ու եղել եմ այնքա՜ն համառ,

Որ ինձ տված ամեն խորհուրդ

Լո՜ւռ լսել եմ, բայց շարունակ

Ես ապրել եմ այլոց համար,

Ինձ խնայել՝ թերացել եմ..

Կհասկանամ, որ իմ կողքին

Էլ չեն լինի անգամ նրանք՝

Ում սեփական կյանքի գնով՝

Կյա՛նք եմ տվել..

Կգա մի օր..

Ես հիմա էլ՝ այս ամենը հասկանալով

Նույնն եմ անում..

Դեռ կանգնած եմ իմ կանգառում,

Իսկ իմ ձեռքից՝ կյանքն է գնում..

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert