http://irdiplomacy.ir/ 03.10.2021 թ.
«Բաքվի և Երևանի միջև վեճը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, իհարկե, նոր դեպք չէ, վերանայելով անցյալ տասնամյակների պատմությունը, ի հայտ կգան որոշ մանրամասներ,»- հաղորդում է «Շարղը»:
Այն ժամանակաշրջաններից մեկը, երբ Իրանը որպես փրկիչ մտավ երկու երկրների վեճերի պատմության մեջ, հանգուցյալ այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության շրջանն է:
1990-ականների սկզբին Բաքվի և Երևանի միջև տարաձայնություններն այն աստիճան սրվեցին, որ վեճի երկու կողմերն էլ դիմում էիին Իրանին և Հաշեմի Ռաֆսանջանիին միջամտել՝ իրաքյան պատերազմում Իրանի ութամյա ունեցած փորձի հիման վրա վեճը դադարեցնելու խնդրանքով:
Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների տեղի ունեցած պատերազամական վեճերին միջամուխ է լինում իր առաջին կառավարության կեսամյակից:
Նա իր հուշերում այդ մասին գրել է 1992 թվականի փետրվարի 16 -ին.
«Ես հանդիպեցի Ադրբեջանի վարչապետ պարոն [Հասան] Հասանովի հետ: Նա շատ պարզ ու թափանցիկ ներկայացրեց իր և այլ հանրապետություններում տիրող իրավիճակը: Նրանք շատ անհանգստացած են Հայաստանի հետ պատերազմից և խիստ միջնորդություն են ցանկանում: Նրանք իրենց թույլ են զգում: Նրանք պնդում են, որ ռուսները շատ զենք են տվել Հայաստանին եւ, սակայն Ադրբեջանին չեն տվել:
Հիմա թե՛ ԱՄՆ -ն, թե՛ Ռուսաստանը կողմ են Հայաստանին: Նա ասաց, որ խորհրդային բանակը մնացել է հանրապետություններում և ենթակա է Ռուսաստանին և հաշվի չի առնում տեղական կառավարությունների կարծիքը: Ռուսները ուժի դիրքերից են խոսում ուրիշների հետ: Նա շատ տեղեկություններ տվեց իրենց վիճակի մասին»:
Հաջորդ օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Այդ տարվա մարտի վերջին Ադրբեջանի վարչապետը խնդրել Հաշեմի Ռաֆսանչանիից հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ՝ հարցը լուծելու կապակցությամբ: Նույն օրը Այաթոլլահ Ռաֆսանչանին զրուցում է Հայաստանի նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի հետ, ով համաձավում է հանդարտեցնել իրավիճակը:
Պետրոսյանը նաև ասում է, որ ԱՄՆ -ն խնդրել է Հայաստանին մասնակցել Բելգիայում Թուրքիայի հետ հանդիպմանը խաղաղ բանակցությունների համար, իսկ Հայաստանը մերժել է՝ ասելով, որ պետք է ներագրավվի նաև Իրանը:
1992 թ. մարտի 21-ին Հաշեմի Ռաֆսանջանին գրել է. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում [Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև] Իրանի նախաձեռնած հրադադարը համեմատաբար լավ է պահպանվում, սակայն արևմտյան լրատվամիջոցները դա չեն ներկայացնում որպես Իրանի նախաձեռնություն»:
Ապրիլի 3-ին նա (Հաշեմի Ռաֆսանջանին) ԱԳՆ պնդմամբ հեռախոսազրույց է ունենում Արեւմտյան Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոհլի հետ, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում միջնորդության համակարգման եւ երկկողմ հավասարակշռության անհրաժեշտության հարցը:
Նույն տարվա ապրիլի կեսերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն առաջին անգամ հանդիպում են Թեհրանում. Այաթոլլահ Հաշեմին նստում է երկուսի մեջտեղում:
Նա գրում է: «Ես առաջին հերթին խոսեցի ընդհանուր առմամբ, օրինակ՝ հակամարտության վնասի և խաղաղության շահերի մասին, այնուհետև երկու կողմերի ստորագրության համար պատրաստված փաստաթղթի տեքստի մասին: Այդ մասին երկուստեք համաձայնություն կար, սակայն անհամաձայնություն կար փաստաթղթի որոշ թեմաների և արտահայտությունների վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը համերաշխ էր և հնազանդ իր նախագահին, սակայն ադրբեջանական պատվիրակության մեջ կար անհամաձայնություն, և ոմանք խորհրդավոր կերպով փորձում էին այնպես անել, որ իրենց նախագահը չհաջողվի կամ, որ Իրանը կարողանա միջնորդել. Դա նրաց արտգործնախարարն էր:
Պայմանավորվածությունից հետո նրանք սաբոտաժի էին ենթարկում: Ի վերջո, մենք ստիպված, կարողացան հասնել կիսատ պայմանավորվածության»:
1992 թվականի մայիսի 9-ին նա (Հաշեմի Ռաֆսանջանին) կրկին հեռախոսով զրուցում է Ադրբեջանի և Հայաստանի նախագաների հետ: Երկու երկրներում էլ մինչև հաջորդ տարին իրավիճակը շարունակվում է մնալ անորոշ:
Հաշեմի Ռաֆսանջանին 1993 թվականի սեպտեմբերի 8 -ի իր հուշերում գրում է.
«Երեկոյան զանգահարեց Հայաստանի նախագահը: Ես քննադատեցի հայկական ներխուժումն Ադրբեջան: Նա ասաց, որ Ղուբադլուից հետ են նահանջել և հետագա առաջխաղացում չեն ունենա, և աստիճանաբար դուրս կգան Լեռնային Ղարաբաղից և շուտով լավ որոշումներ կհրապարակվեն Ռուսաստանում տեղի ունեցող բանակցությունների մասով: Ես ընդգծեցի, որ Թեհրանի հանդիպումից հետո հայերը գործեցին հակառակ տրված խոստումների տրամաբանությամբ: Նա շատ անգամ էր ուզում ինձ զանգահարել, բայց ես մերժում էի»:
Նույն թվականի նոյեմբերին Այաթոլլահ Ռաֆսանջանին մեկնում է Բաքու. «Մենք գնացինք նախագահականի նստավայր՝ մասնավոր զրույցների …», – գրում է նա: Նստելուն պես հեռախոսը զանգեց, և նա խոսեց, և պարզվեց, որ դա կապված է պատերազմի հետ: Պարոն Ալիևը ասաց, որ հաղորդվում են, որ Արաքսը Զանգելանի շրջանում գտնվում է հայկական ուժեղ կրակի տակ, և որ մարդիկ Արաքս գետով անցում են կատարում Իրան փախչելու համար՝ տալով զոհեր: Նա հուսահատ օգնություն էր խնդրում: Մենք մտածեցինք, որ դա կարող է լինել մի փոքր ինտրիգ և մասնավոր բանակցությունների հիմնական թեմայի նախերգանք, բայց դա առանց ճշմարտության չէր: Նրանք բերեցին քարտեզ և բացատրեցին: Պարզվեց, որ եթե Զանգելանն ընկնի, Հայաստանի սահմանից մինչև Փարսաբադի մոտ, հայերի սահմանը կձգվի մինչև Արաքսից հյուսիս գտնվող մեր սահմանը: Կոնկրետ պնդումը այն էր, որ մենք պատերազմին մասնակցենք նրանց օգտին: Նրանք ուղղակիորեն ասում էին, որ մենք ձեզ տալիս ենք ամբողջ Ադրբեջանը և պատրաստ ենք Ադրբեջանում Իսլամական Հանրապետության ստեղծմանը, և առանց Իրանի օգնության մենք չենք կարող պաշտպանվել, և կա հավանականություն, որ հայկական կողմը կարող է հասնել Բաքու: Մեծ Հայքի քարտեզը, որը, իբր, հայերի կողմից հրապարակվել է 1980 թվականին, ցույց է տալիս, որ այն ձգվում է Սև ծովից մինչև Կասպից ծով, հարավից մինչև Ուրմիա և արևմուտքից ՝ Թուրքիայով մինչև Սիրիա: Ես ասացի, որ սա շատ մեծ որոշում է, որն ունի բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ, և դրա հետևանքները պետք է քննել ամեն ուղղությամբ, և մենք պետք է դա ուսումնասիրենք Թեհարանում և հետո արձագանքենք: Բայց անմիջական խնդիրն այն է, որ փորձեք առայժմ հրադադար հաստատել, եւ դուք պետք է դիմադրեք, որպեսզի Զանգելանը չկորցնեք: Այդ նպատակով դոկտոր Վելայաթին (Իրանի ԱԳՆախարարը- Ե.Խ.) նույն հանդիպման ժամանակ զանգահարեց Հայաստանի փոխարտգործնախարարին և փոխանցեց իմ ուղերձը Հայաստանի նախագահին, որ ես ասել էի մեր նախորդ հեռախոսազրույցում, որ հայերը չպետք է առաջ շարժվեն ներկա դիրքերից, և որ վերջին օրերը խախտում էին դա: Եվ հանգիստ տոնով մենք մի տեսակ սպառնացինք: Նա թույլտվություն խնդրեց, որ Հայաստանի նախագահը անձամբ ինձ հետ խոսի, Ես համաձայնեցի»:
1993 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր-ի հուշերում գրում է նա. «Գրեթե ամենուր, երբ գնում էինք, նախագահը ինձ հետ էր, և մենք մեքենայում խոսելու շատ հնարավորություններ ունեինք, և մեր դեսպանը լավ և հուսալի թարգմանիչ էր, և նա միշտ մեզ հետ էր: Հետաքրքիր է, որ նրանց վստահությունը մեր դեսպանի նկատմամբ այնքան բարձր էր, որ մենք գաղտնի հարցեր էինք բարձրացնում:
Նրա (Ալիևի) կարևոր և կրկնվող մտքերից մեկն այն էր, որ Իրանը պետք է օգտվի այս պատերասզմի հնարավորությունից` մեծացնելու իր ներկայությունը Ադրբեջանում, և երբեմն նա մեկնաբանում էր, որ սա (Ադրբեջանի Հանրապեության տարածքը- Ե. Խ.) Իրանինն է, և հիմա պաշտպանենք և կառավարենք, ասում էր: Նախչըվանում նա նույն բանն էր ասում և վերլուծում, որ եթե Ադրբեջանը վերցնեք ձեր իշխանության տակ, ապա ամբողջ Կովկասում ռուսական տիրապետությունից կկազատվի:
Նա երբեմն ասում էր, որ Իրանի և Ադրբեջանի հետ միասին մենք կարող ենք Ռուսաստանին հետ մղել իր հիմնական սահմանային նշանակետը, քանի որ Դաղստանը, Թաթարստանը, Չեչնիան, Ինգուշը և Օսիան դժգոհ են Ռուսաստանի տիրապետությունից:
Իհարկե, քանի որ նրանք պատերազմում իրենց դիրքերը կորցրել են և հայերին Ռուսաստանի աջակցության պատճառով հուսահատված այս մտքերն են արտահայտում, բայց մենք չենք կարող վստահ լինել, մանավանդ որ, ըստ պարոն Նիյազովի, նրանք (ադրբեջանցիները) Կասպյան իրավական ռեժիմի հետ համահունչ են և համագործակցում են ռիւսների հետ:
Նա (Ալիևը) նաեւ քննադատեց պարոն Նիյազովին: Ի վերջո, [Ալիևը] մյուս նախագահներից ավելի հասկացող և հմուտ է, բայց նա խնդիրներ ունի Ադրբեջանի վարչակազմում և նրանց բոլոր խնդիրները վերագրում է «Ժողովրդական» ճակատին»:
Հաշեմի Ռաֆսանջանին այդ օրվա իր հուշերում գրել է նաև. «Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Կրկին մենք առանձնազրույց ունեցանք Ալիևի հետ հայերի դեմ պատերազմում նրանց աջակցելու վերաբերյալ, և վերջապես եզրակացությունն այն էր, որ մենք պետք է քաղաքական ջանքեր գործադրենք հրադադարին հասնելու և Զանգելանը պահպանելու և նահանջի (հայկական ուժերի նահանխի մասին է խոսքը- Ե. Խ.) համար: Եվ մեր ճանապարհները Զանգելինում շրջապատվածների համար բաց պահենք: Սահմանում զորավարժություն կազմակերպենք, որպեսզի մեր զորայինները կարողանան բանակցել պաշտպանության որակի մասին և պաշտպանության համագործակցության առաջարկը մասին Թեհրանում խորհրդակցելուց հետո, արձագանքենք»:
1994 թվականի հունիսին, այս անգամ Ադրբեջանի նախագահը եկավ Թեհրան:
Հունիսի 29 -ին Հաշեմին բանակցությունների մասին գրել է.
«Պարոն [Հեյդար] Ալիևը մասնավոր ժամանակ խնդրեց և բացատրեց, որ ռուսները պնդում են, որ ներկա լինեն հարավում ՝ Իրանի հետ սահմանում, առաջարկում են նաև փակել տեղակայվել ադրբեջանա-հայկական ուժերի շփմնան գծում, և աստիճանաբար ստիպել հայերին նահանջը, բացառությամբ Ղարաբաղի շրջանի և Կալբաջարի մի մասի: Նա այս հարցով խորհրդակցեց ինձ հետ:
Առաջին մասի հետ ես չհամաձայնվեցի, իսկ երկրորդ դեպքի ասացին ասացի, որ դա պետք է լրացուցիչ հետաքննվի, և դա կախված է ձեր ուժից և հայերից և ձեր կանխատեսումից: Մենք պետք է այդ մասին ավելի ուշ պատասխանեինք»:
Հանգուցյալ Հաշեմին օրեր անց պատասխանում է այսպես.
«Ես պատասխանեցի նրա (Ալիևի) հարցին և ռուսական առաջարկի վերաբերյալ խոհրդակցության մասին: Մենք դեմ ենք մեր սահմանին ռուսական ուժերի տեղակայմանը: Ինչ վերաբերում է երկու կողմերի ուժերի միջև պատնեշին, ապա պետք է ջանքեր գործադրվեն բազմազգ ուժեր տեղակայելու համար: Եթե ռուսները պնդեն միայն իրենց ներկայությունը, ապա այդ մասին որոշումը բանակցությունների միջոցով հետաձգել (ձգձգել) եւ ժամանակ շահելու համար: Նա ասաց, որ իրենք էլ են այդ կարծիքին»:
Հաջորդ տարվա մայիսի կեսերին Հայաստանի վարչապետը ժամանըց Թեհրան, և Այաթոլլահը ընդգծեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:
1996 թվականի փետրվարի 26, այս անգամ Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Թեհրան; Հաշեմին այդ օրը իր հուշերում գրել է. «Նա բերեց նախագահի (ԼՏՊ-ի- Ե. Խ.) նամակը: Բանակցությունները հանդիսավոր բնույթ էին կրում և ուղղված էին համագործակցության զարգացմանը: Նրանք ակնկալում են, որ Իրանը կմիջամտի Ադրբեջանի հետ իրենց վեճին: Ենթադրվում է, որ նրանք ճնշման են ենթարկվում Եվրոպայից եւ ԱՄՆ –ի կողմից: Մինչ այժմ մենք երկու նամակ ենք ստացել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ նախագահից նույն խնդրանքով, սակայն քայլեր ձեռնարկելը նպատակահարմար չենք համարում»:
Թարգմանությունը պարսկերենից՝ Երվանդ Խոսրովյանի, 11 հոկտեմբերի 2021 թ.