Շաբաթ հիտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանեց, որ 2011 թվականին Լիբիայում իր երկրի ռազմական միջամտությունը սխալ էր, – հաղորդում է «libyareview.com»-ը
Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան սխալ է թույլ տվել Սահելի շրջանի հետ հարաբերություններում, ներառյալ Լիբիայում ռազմական միջամտությունը, որը հանգեցրեց լիբիական հանգուցյալ առաջնորդ Մուամար Ղադաֆիի տապալմանը:
Ֆրանսիայի նախագահի խոստովանությունը եղավ Մոնպելիեում ֆրանսաաֆրիկյան գագաթնաժողովի վերջին օրը նրա մասնակցության ժամանակ, որտեղ նա հանդիպեց աֆրիկյան մայրցամաքից մի խումբ երիտասարդների հետ՝ զրուցելու տարբեր հարցերի, այդ թվում ՝ իրենց երկրներում ժողովրդավարության մասին:
«Մենք չենք հարգել որևէ ժողովրդի ինքնիշխանությունը»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ ի պատասխան երկխոսության մասնակիցներից մեկի քննադատության:
«Ես կցանկանայի հիշեցնել նախագահին, որ այն, ինչ կատարվում է Սահելում, միայն Լիբիայում կատարվածի արդյունքն է», – ասում է Մալիից մի երիտասարդ ակտիվիստ:
Ինչ վերաբերում է Սահելի տարածաշրջանին և երիտասարդության հարցերին՝ կապված տարածաշրջանում անվտանգության վիճակի վատթարացման համար Ֆրանսիայի պատասխանատվության հետ, Մակրոնն ասաց. «Մենք Մալիում չենք միջամտել միայն մեր շահերի համար 2013 թ., սակայն լիովին համաձայն եմ ձեզ հետ Լիբիայում տեղի ունեցածի վերաբերյալ: Ֆրանսիան միջամտեց առանց Լիբիայի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»:
Մակրոնը պնդում էր, որ Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Սահելում տեղի է ունեցել Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ECOWAS) շահագրգիռ երկրների խնդրանքով, և որ Ֆրանսիան մտադիր չէ այնտեղ անորոշ ժամանակով մնալ:
Հատկանշական է, որ 2011-ին ՆԱՏՕ-ի աջակցությամբ ապստամբությունից հետո, որը տապալեց Մուամար Ղադաֆիին, Լիբիայում քաոս ու բռնություն է տիրում: 2014-ից հետո այն բաժանվեց արևմտյան և արևելյան պատերազմող խմբակցությունների միջև:
Վերջին օրերին Մալիի Վարչապետ Չոգուել Մայգան անդրադառնալով երկրում ահաբեկչական խմբավորումներին վարժեցնող Ֆրանսիային, ասաց, որ այդ խմբերը Մալի են մտել Լիբիայից: Մայգան ասաց, որ երբ իր երկիրը համաձայնեցրեց Մալիում ահաբեկչության դեմ պայքարելու ֆրանսիական կողմի հետ, նա Փարիզից խնդրեց միայն տեղեկատվություն և օդային աջակցություն: Մալիում զորքեր տեղակայելու մասին խոսք չի եղել:
Նա ավելացրեց, որ Ֆրանսիան Կունա, Գաո և Տիմբուկտու քաղաքներում հավատարիմ է մնացել համաձանագրին, սակայն նրանք կանխել են Մալիի զորքերի մուտքը Կիդալ քաղաք՝ այն թողնելով մի խումբ «Անսար ալ-Դինի» ներկայացուցիչներին, որոնք կապված են Ալ. Քաիդայի հետ.
Մալիի Վարչապետը հայտարարեց, որ Մալիի կառավարությունը չի մտել Քիդալ, և որ քաղաքը գտնվում է Ֆրանսիայի վերահսկողության ներքո, որտեղ ներկա են եղել ֆրանսիացի սպաների կողմից պատրաստված զինված խմբեր:
Անցյալ շաբաթ Մալին կանչեց նաև Բամակոյում Ֆրանսիայի դեսպանին՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկրի հասցեին հնչեցրած խոսքերի:
Թարգմանեց և պատրաստեց՝ Երվանդ Խոսրովյանը, 13 հոկտեմբերի 2021 թ.