«Զանգզուրի միջանցք» կամ Կասպից ծովում ՆԱՏՕ-ի համար հենակետ ստեղծելու դավադրություն.

ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ. Հայաստանը պետք հրաժարվի Իրանի հետ սահման ունենալուց

ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ  Սըր Ադամ Թոմսոնը Զանգզուրի միջանցքի ստեղծումն անվանել է Կասպից ծովի արևմտյան ափին գտնվելու ՆԱՏՕ-ի վաղեմի երազանքի իրականացում։

Սըր Ադամ Թոմսոնը հայտարարությամբ դիմել է  Մեծ Բրիտանիայի վարչապետին` կոչ անելով Լոնդոնին աջակցել Զանգզուրի միջանցքի ծրագրին, փոխել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարգը հօգուտ ՆԱՏՕ-ի:

Սըր Ադամ Թոմփսոնը գրել է. «Ես կոչ եմ անում վարչապետին (Միացյալ Թագավորության վարչապետին) անել առավելագույնը պատմության այս կրիտիկական փուլում՝ վերջին քայլն անելու դեպի ՆԱՏՕ-ի 15-ամյա նախագծի ավարտը:

Լոնդոնը, ԱՄՆ -ի եւ Եվրամիության մասնակցությամբ, ի դեմս ՆԱՏՕ -ի, պետք է աջակցի՝ Ադրբեջանի կամքը իրականացնելու՝  Նախիջեւանի տարածք Ադրբեջանին միացնելու համար:

Այդ կոալիցիան պետք է նաև համոզի Երևանին հրաժարվել Իրանի հետ հարավային սահմանից։  Նախիջեւանը միացնելով Ադրբեջանին եւ Բաքվի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հնարավոր կդարձնի ՆԱՏՕ-ի ընդլայնման երազանքը մինչեւ Չինաստանի սահմանը։

ՆԱՏՕ -ում Բրիտանիայի նախկին դեսպանը գրել է. «Թուրքիայի տարածքային կապը Ադրբեջանին կնշանակի ՆԱՏՕ-ի տարածքային կապը մինչև Կասպից ծովի ափ, և սա նախագիծ է, որը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի օրակարգում է եղել վերջին 15 տարիներին։ Տարածքային ընդլայնումը և ՆԱՏՕ-ի տեղակայումը Կասպից ծովի ափին ցամաքային ճանապարհով միշտ եղել է ՆԱՏՕ-ի անհասանելի ռազմավարությունների մի մասը: ՆԱՏՕ-ի մուտքը Կասպից ծովի ափ արժեքավոր նպատակ է, որը պահանջում է մանրակրկիտ նախագծում և պլանավորում»:

Սըր Ադամ Թոմփսոնը հավելել է. «ՆԱՏՕ-ն վճռականորեն կաջակցի Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններին տարածքների փոխանակման և Նախիջևանը Ադրբեջանին միացման նպատակով: Եվ դա դիտարկվում է որպես դրական առաջընթաց ՆԱՏՕ-ի ռազմավարության համար: Անշուշտ, Երեւանի կողմից Իրանի հետ սահմանից հրաժարվելը շատ ցավալի եւ մահացու է լինելու, որի դիմաց պետք է Հայաստանին երաշխիքներ և գրավիչ  խոստումներ տրվի։

Եթե ​​Նախիջեւանը որեւէ կերպ ցամաքային ճանապարհով միացվի Ադրբեջանին, ապա ամեն ինչ պատրաստ կլինի, որպեսզի ՆԱՏՕ-ն հնարավորինս արագ համաձայնի Ադրբեջանի Հանրապետության՝  ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքին։ Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին (Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի հետ տարածքային կապի դեպքում) Հյուսիսատլանտյան դաշինքի համար երկար քայլ և երազանքի իրականացում կլինի դեպի արևելք ընդլայնելու ՆԱՏՕ-ի ռազմավարությունը կյանքի կոչելու համար:

Կասպից ծովի արևմտյան ափերին ՆԱՏՕ-ի տեղակայումը կնշանակի Իրանի հետ ՆԱՏՕ-ի հարևանություն և երկրի հարավից Ռուսաստանի շրջափակման ավարտը։

 Կասպից ծովի արևմտյան ափերին ՆԱՏՕ-ի տեղակայմամբ ՆԱՏՕ-ին մնում է միայն մեկ քայլ՝ անցնելու Չինաստանի սահմանը, և դա կավարտվի ՆԱՏՕ-ին Ղազախստանի անդամակցությամբ։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի աջակցությամբ Բրիտանիան կարող է հեշտությամբ իր ռազմավարական գերիշխանությունը Բաքվիի ափերից Թեհրանին և Մոսկվային պարտադրել:

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում Մինսկի խմբի ՆԱՏՕ-ի անդամների ռազմավարական անփութությունը հանգեցրեց Ռուսաստանի տեղակայմանը Ղարաբաղում, սակայն այդ բացթողումը  կփոխհատուցվի Նախիջևանը Հայաստանի տարածքով Ադրբեջանին միացմամբ և կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղթանակը՝ հարավային Կովկասում  Մոսկվայի և Թեհրանի հետ մրցակցությունում:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կամ նրա միացումը Հայաստանին, և այդ նպատակին հասնելու համար նրանք պետք է համոզեն Երևանին հրաժարվել Իրանի հետ հարավային սահմանից: Այս դեպքում ՆԱՏՕ -ի ՝ Չինաստանի սահմաններին հասնելու երազանքը կկատարվի, և Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի ցանկացած ապակայունացնող գործողության դեմ պատշաճ վահան կդառնա:

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 22 հոկտեմբերի 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert