Գերմանահայց կենտրոնական խորհուրդը (ZAD) դատապարտում է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին ադրբեջանական վերջին ագրեսիան և կոչ է անում Գերմանիայի Դաշնային կառավարությանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական ​​անդամ, ավելի շատ ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու.

Ադրբեջանը հերթական անգամ անտեսում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և հարձակվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վրա՝ լայնածավալ ռազմական հարձակման միջոցով։  Ըստ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության, հարձակման արդյունքում ապօրինի կերպով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրը։

Նախագահ Ալիևը և նրա վարչակարգը, ըստ երևույթին, փորձում են նոր դիվիդենտներ վաստակել 2020 թվականի պատերազմից, որով նրանք բռնագրավեցին հայաբնակ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) մեծ հատվածները, և այդպիսով մեծ եղբայր Թուրքիայի համար ևս մեկ կարևոր կտոր նվաճեցին՝  նոր Մեծ Օսմանյան տարածքի ճանապարահի համար։

Վերջին, բայց ոչ պակաս կարևորը, Թուրքիայից Նախիջևանի տարածքով Ադրբեջանին ուժով ռազմավարական կարևոր կապի պարտադրման մասին է խոսքը, և այդ նպատակին հասնելու համար մահվան դեպքերը նրանց համար դեր չեն խաղում.

Սա համընկնում է այն փաստի հետ, որ Ադրբեջանը շարունակում է անմարդկային պայմաններում պահել 2020 թվականի պատերազմի ռազմագերիներին։

Կենտրոնական Խորհուրդը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահն էր, որ մեկ տարի առաջ բորբոքեց հակամարտությունը՝  խոստանալով Ադրբեջանին Արցախի գրավման հարցում իր բոլոր միջոցներով աջակցությունը: Թուրքիան այն ժամանակ ռազմաճակատ էր ուղարկել մի քանի հազար իսլամիստ վարձկանների, իսկ Ադրբեջանին զինել էր մարտական ​​անօդաչու թռչող սարքերով, որոնք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքովով էին զինված։ Հավանական է, որ Թուրքիան կրկին ակտիվորեն կներգրավվված է ներկայիս ագրեսիային։

Գերմաանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ZAD) միջազգային հանրությանը և հատկապես ՆԱՏՕ-ին կոչ է անում համաչափ ազդեցություն գործադրել դաշնակցի և անձամբ Թուրքիայի նախագահի նկատմամբ։

Կենտրոնական խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկա զարգացումներով։ Վերջին, բայց ոչ պակաս կարևոր, ինտենսիվ մարտերը վտանգում են ողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Գերմանիայի կառավարությունը և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Բաքվի վերսկսած ամենավտանգավոր ագրեսիան և ակտիվացնեն ջանքերը՝  նպաստելու Արցախում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցված հրադադարի պահպանմանը։ Հակամարտությունը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  բանակցությունների միջոցով, ռազմական լուծում չի կարող լինել:

Startseite

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ, 18. November 2021 թ.

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert