Բելառուսում ապաստանած լեհ զինվորը բացահայտել է իր երկրի գործակալների դաժանությունը՝ պնդելով, որ լեհական ուժերը Բելառուսի սահմանին գնդակահարել են մի շարք ապաստան հայցողների։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, անցյալ շաբաթ Բելառուսում ապաստանած 25-ամյա լեհ զինվոր Էմիլ Չեկուկոն երկուշաբթի օրը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է, որ համաձայն չէ Լեհաստանի կառավարության քաղաքականության և ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքի հետ:

Նա նշել է, որ լեհ անվտանգության աշխատակիցները շատ դաժան են եղել ապաստան հայցողների հետ, ովքեր փորձում էին հատել բելառուսա-լեհական սահմանը դեպի ԵՄ անդամ երկրներ:

Չեկուկոն Լեհաստանի 16-րդ մոտոհրաձգային դիվիզիայից է, նոյեմբերին ուղարկվել էր  Բելառուսի սահմանային շրջան՝ պաշտպանելու Բելառուսի հետ սահմանը: Նա անցնելով Տոշմելիա սահմանային անցակետը քաղաքական ապաստան է խնդրել Բելառուսից:

Միևնույն ժամանակ, RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի գլխավոր դատախազությունը մի քանի գործ է հարուցել Բելառուսի հետ սահմանին ապաստան հայցողների նկատմամբ լեհական անվտանգության աշխատակիցների հանցագործությունների և անօրինական գործողությունների վերաբերյալ։

Բելառուսի գլխավոր դատախազության խոսնակ Դմիտրի Բեռլիևը հայտնել է, որ գլխավոր դատախազությունը խնդրել է կառավարությանը գործը ուղարկել Միջազգային քրեական դատարան և Եվրախորհրդարան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս մեղադրեց Վարշավային մարդու իրավունքների և մարդասիրական չափանիշները խախտելու մեջ՝ վկայակոչելով բելառուսա-լեհական սահմանին փախստականների անմխիթար վիճակը՝ նշելով, որ փախստականները գրեթե ամեն օր մահանում և տառապում են տարածաշրջանում։

Բելոռուսա-լեհական սահմանին փախստականների ճգնաժամը սրվել է նոյեմբերի կեսերից և լարված խնդիր է Բելառուսի և Արևմուտքի միջև:

 Մոտ մեկ ամիս առաջ Մերձավոր Արևելքից մի քանի հազար փախստականներ փորձել են մուտք գործել Եվրամիություն բելառուսա-լեհական սահմանով, սակայն նրանց կանգնեցրել են լեհ սահմանապահները։

Ռուսական լրատվամիջոցների վերջին հրապարակումների համաձայն՝ մինչ այժմ Բելառուսից Իրաք է մեկնել մոտ 2700 իրաքցի փախստական։ Փախստականների մեծ մասը Հյուսիսային Իրաքից քրդեր էին, և Իրաքյան ավիաուղիների ինքնաթիռները նրանց տեղափոխեցին Էրբիլ։

Դեկտեմբերի 4-ին Մինսկի օդանավակայանից Էրբիլ է մեկնել ապաստան հայցողներին տեղափոխող վերջին ինքնաթիռը, որում եղել է 419 մարդ։

 Լեհ-բելառուսական սահմանին ապաստան հայցողների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սակայն հաղորդումները ցույց են տալիս, որ ավելի քան 100 այլ ապաստան հայցողներ անցյալ ուրբաթ հեռացել են տարածաշրջանից՝ վերադառնալու համար:

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 20 դեկլտեմբերի 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert