Ո՜վ սիրո լուսին, շողա՛
Ո՜վ սիրո անձրև, տեղա,
Ո՜վ սիրո արև, այրի՛ր պատերազմի և ատելության արմատը:
Ո՜վ ժողովուրդ, թոթափի՛ր կրծքիդ փոշին:
Ինչի՞ համար է այս ամբողջ ագահությունը:
Ո՞ւմ համար է այս աշխարհը…
Թագավորները բոլորը գնացին, պալատները մնացին,
Թագավոր ու մուրացկան մահացան, աշխարհը մնաց:
Ո՜վ սիրո լուսին, շողա՛
Ո՜վ սիրո անձրև, տեղա…
Աշխարհից ո՞վ իր հետ տարավ ունեցվածքից մի մասնիկ,
Ո՞վ է վստահ, որ վաղվա առավոտը կտեսնի:
Երբ մի օր մեկը հեռանում է աշխարհից,
Հոգին բաժանվում է մարմնից…
Ուրեմն ինչի՞ համար է պատերազմը։
Ո՞վ է այս աշխարհում հավերժ մնացողը:
Ո՜վ սիրո լուսին, շողա՛
Ո՜վ սիրո անձրև, տեղա…
Ինչու մարդ, երբ իշխանության է հասնում
Կորցնում է իրեն, դաժան է դառնում:
Մեր այս կարճ կյանքն էլ մի օր կավարտվի
Մենք հողը կդառնանք ու էլ չենք լինի:
Ո՜վ սիրո լուսին, շողա՛
Ո՜վ սիրո անձրև, տեղա…
Ամենակարող Աստված մեզ կանչել է
Դեպի մարդկություն, դեպի լույսը ճշմարտության,
Սիրո Աստվածը պատգամել է մեզ
Գնալ դեպի սերը և ոչ թե՝ դեպի զայրույթն ու ատելության:
Մենք բոլորս հողից ենք ու հող կդառնանք,
Ո՛չ հավերժ մնացող ենք, ո՛չ էլ տանիքն ենք երկնքի:
Ո՜վ սիրո լուսին, շողա՛
Ո՜վ սիրո անձրև, տեղա…
