Միացյալ Նահանգները ձգտում է գունավոր հեղափոխության Ղազախստանում և արևմտամետ համակարգի՝ Ռուսաստանին հակազդելու համար, ասել է «Rai Al-Youm»-ի գլխավոր խմբագիրը։

Ժուռնալիստների ակումբի հաղորդմամբ՝ արաբ հայտնի վերլուծաբան և «Ռայ ալ-Յում» առցանց թերթի գլխավոր խմբագիրն անդրադառնալով Ղազախստանի քաղաքների մեծ մասում ժողովրդական բողոքի ցույցերին, որոնց բախվել են երկրի անվտանգության ուժերը, գրել է.

Բողոքի ցույցերն արտացոլում են կատաղի հակամարտությունը մի կողմից Ռուսաստան-Չինաստան առանցքի և ԱՄՆ գլխավորությամբ Արևմուտքի միջև, մյուս կողմից  Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նրանց ազդեցության ոլորտների շուրջ:

Ըստ Աթվանի՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ հեղափոխությունը լինի «գունավոր հեղափոխություն», որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը Ուկրաինայից շեղի դեպի Ղազախստան։ Եվ միգուցե Միացյալ Նահանգները հաջողության կհասներ իր ծրագրերում, եթե արագ չգործեր՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Քասիմ Ջոմարտ Տուկաևի օգնության խնդրանքին և որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավար ավելի քան 2000 զինվոր տեղակայելուն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենևին չի համաձայնի (մեկ այլ)«գունավոր հեղափոխության», որը կհանգեցնի հարավային Ռուսաստանում արևմտամետ ռեժիմի, և վճռականորեն դեմ կլինի Կենտրոնական Ասիայում իր դաշնակիցների դեմ ԱՄՆ գործողություններին:

Տարածքով Ղազախստանը աշխարհի ինը խոշորագույն երկրներից մեկն է և Կասպից ծովում նավթի ամենամեծ պաշարներն ունի, օրական արդյունահանում է մեկ միլիոն հարյուր հազար բարել նավթ և ունի 19 միլիոն բնակչություն. մեծ մասը մուսուլմաններ: Երկիրը երկու կարևոր հանգամանքի զոհ է. առաջինը այս երկրի ռազմավարական դիրքն է, որը նրան դրել է աշխարհի երկու գերտերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև, և երկրորդը, որ այս երկիրը ներքաշված է կոռուպցիայի և ավտորիտար ու իռացիոնալ բռնապետության մեջ։

Բողոքի ցույցերը սկսվեցին խաղաղ՝ Կենտրոնական Ասիայի ամենահարուստ երկրներից մեկում՝՝ գների, միջին աղքատության և գործազրկության աճի ու պետական ​​կոռուպցիայի դեմ: Այս բոլոր հատկանիշները հիմնական դարպասն են արևմտյան դավադրությունների, հատկապես ամերիկյան դավադրությունների՝ իր ազդեցության տակ չգտնվող երկրներ մուտք գործելու և հեղափոխություններ բռնկելու համար:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել է որպես «փոքր ՆԱՏՕ»՝ 20000 արագ արձագանքման ուժերով 2009 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի և Աֆղանստանի օկուպացիայից հետո։

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախությունից ի վեր ավելի քան 30 տարի իշխանության է եղել և այն վերածել ընտանեկան ֆերմայի, Ղազախստանում կոռուպցիայի խորհրդանիշն է, և պատասխանատու է երկրի քաղաքացիների աղքատության համար։ Եվ, հավանաբար, նրա իրավահաջորդը, բենզինի գների իջեցման շտապողականությունը և քաղաքական և տնտեսական բարեփոխումներին նրա խոստումները ցույց են տալիս, որ նա նախկին գունավոր հեղափոխություններից, որոնց աջակցում են Միացյալ Նահանգները և Արևմուտքը, դասեր է քաղել, որպեսզի թույլ չտա Ղազախստանին մտցնեն անկայունության և քայքայման  քաոսի հորձանուտ:

Անկախ այս բողոքի ակցիաների ավարտից, ահազանգելով՝ նրանք բյուրեղացրել են ժողովրդի կամքն ու օրինական պահանջները քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, արդարության ու հավասարության իրականացման և կոռուպցիայի վերացման ուղղության։

Աթվանը եզրափակել է՝ ասելով, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը  եղել է Ղազախստանի նախկին նախագահի կառավարության խորհրդականը, ուր էլ որ լինի, կոռուպցիան մեծացնելու է ու ամեն կերպ փորձելու է գունավոր հեղափոխություններ նախապատրաստել։ Մենք տեսնում ենք նրա խորհուրդները Պարսից ծոցի շատ երկրներին և այլն։

Մինչև 2019 թվականը Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր 28 տարի։ Շատերը կարծում են, որ Ղազախստանի նախկին ղեկավարի ընտանիքը, չնայած նրա հրաժարականին, դեռևս ազդեցիկ դեր ունի։

Պատրաստեց՝ Երվանդ Խոսրովյանը, 17 հունվար, 2022 թ.

——————————

Ցուցարարները երթ են անում Ակտոբեի կենտրոնական հրապարակում, հունվարի 4, 2022թ. (նկարը՝ https://hy.wikipedia.org)

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert