«Այս պահին կարևոր խնդիրը, որը պահանջում է զգոնություն, այն է, որ հեգեմոնական նկրտումները չեն վերացել, և օրակարգում են հեգեմոնիայի նոր ձևեր». Իրանի նախագահ Ռայիսի
Իրանի նախագահի ելույթը Չուսաստանի Դաշնության Պետդումայում
Հանուն Աստծո.
Հարգելի պարոն Վալուդին
Ռուսաստանի Պետդումայի հարգարժան նախագահ.
Հարգելի ներկայացուցիչներ.
Տիկնայք եւ պարոնայք
Սկզբում ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բարեկամ կառավարությանն ու ժողովրդին՝ Ռուսաստանի Դաշնությանը, գեղեցիկ Մոսկվայում իմ և ինձ ուղեկցող պատվիրակության ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ռուս ժողովրդին և կառավարությանը Հիսուս Քրիստոսի ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ։ Իրանի և իսլամական աշխարհի ժողովուրդը առանձնահատուկ հարգանք է տածում Հիսուսի և նրա սուրբ մոր՝ Մարիամի նկատմամբ և, ըստ Ղուրանի ուսմունքի, կարծում է, որ բոլոր աբրահամական կրոնների ամենակարևոր ընդհանուր ուղերձը մարդկության հոգևոր զարգացումն է աշխարհի տիրոջ երկրպագության միջոցով, որը նպաստում է խաղաղությանն ու մտերմությանը, աստվածային մարկային հասարակություն առաջացմանը: Միև նույն ժամանակ, Աստծուն երկրպագելը միշտ իմաստ ունի՝ Աստծուց բացի այլ հնազանդությունից և երկրպագությունից խուսափելու հետ մեկտեղ:
Շատ ուրախ եմ, որ այս ճամփորդության ծրագրերում հնարավորություն ընձեռվեց ներկա գտնվելու Պետդումայում և հանդիպել ձեզ՝ Ռուսաստանի հնագույն մշակույթն ու քաղաքակրթություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչներիդ։ Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վալոդինին՝ ՌԴ Պետդումայի հարգարժան նախագահին, Դումայի փոխնախագահին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին և Պետդումայի մյուս անդամներին այս ծրագիրը կազմակերպելու և խոսելու հնարավորություն ապահովելու համար։ Ինչպես նշեցի պարոն Վալոդինի հետ ջերմ հանդիպման և կառուցողական զրույցի ժամանակ, երբ ռուսական քաղաքական պատվիրակությունը մասնակցեց իմ երդմնակալությանը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի անհրաժեշտ կամք և պատրաստակամություն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար։
Այսօր, բարեբախտաբար, երկու երկրների միջև համագործակցության շատ հստակ հորիզոններ կան երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը երկկողմ և բազմակողմ ձևերով կխթանի երկու ժողովուրդների տնտեսությունները և կամրապնդի տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը: Մեր երկու երկրների առատ և փոխլրացնող տնտեսական և առևտրային կարողությունները, իրենց աշխարհագրական տարածքներում յուրաքանչյուրի կարողության և հզորության ազդեցության հետ մեկտեղ, կարող են ամրապնդել իրենց տարածաշրջանների միասնականութունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է «առավելագույն փոխգործակցության» աշխարհի բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների և նրա դաշնակիցների հետ:
Այս համագործակցության ու փոխգործակցության նպատակն ու հիմքը ազգերի փոխադարձ շահերն են և «քաղաքակիրթ համաշխարհային հանրության» աճող ձևավորումը։
Այս ճանապարհին կարելի է հասնել տրանսցենդենտալ մշակույթներով անկախ երկրների համագործակցությամբ և «արդարության, բարոյականության և հոգևորության» սկզբունքներով։ Անկասկած, այն, ինչից այսօր տառապում է մարդկային հասարակությունը, արմատը քաղաքականությունը բարոյականությունից և ոգեղենությունից տարանջանջատումն է:
Բռնությունը, ահաբեկչությունը, ընտանեկան միավորի փլուզումը և թմրանյութերի տարածումը չեն բխում հոգևոր մտածելակերպից: Այս տարանջատման հիման վրա ստեղծված ցանկացած կառույց սաստկացնում է մարդկության տառապանքը և արդարությունը քարոզելու փոխարեն կառուցում է ճնշումը և ստեղծում գերիշխանության պատճառներ։
Հարգելի ներկայացուցիչներ
Գերիշխանության և գերիշխանության վրա հիմնված միջազգային համակարգի փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքը ոչ այլ ինչ էր, քան պատերազմ, բռնություն, անապահովություն և ազգերի պառակտում: Ռազմական օկուպացիայի և օկուպացիայի քաղաքականության ձախողումը և Միացյալ Նահանգներին Իրաքից և Աֆղանստանից փախչելու ստիպելը բխում է մեկ հայեցակարգից. ազգերի դիմադրությունից: Դիմադրության գաղափարը ծառայում է երկրների անկախությանը: Նոր ժամանակաշրջանում դիմադրության հայեցակարգը կենտրոնական դեր է խաղում արգելակման հավասարումների մեջ: Սիրիայում Իրանի և Ռուսաստանի համագործակցության հաջող մոդելը եղել է նաև Սիրիայի ժողովրդի և կառավարության դիմադրության շարունակությունը, երկրների անկախության երաշխիքը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը։ Այս առումով մենք ունենք Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը՝ պարոն Պուտինի խելացի ղեկավարությամբ, որը գովելի է և կարելի է արդյունավետ մոդել համարել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Այնուամենայնիվ, ահաբեկչության դեմ պատերազմը եղել է հեգեմոնիայի դեմ պատերազմի մի մասը, որովհետև ահաբեկչությունը հեգեմոնիայի կողմնակի արգասիքներից մեկն է։
Հեգեմոն ռազմավարությունն այժմ ձախողվել է, և Միացյալ Նահանգները գտնվում է ամենաթույլ կետում, իսկ անկախ պետությունների հզորությունը պատմական աճի մեջ է:
Այս դարաշրջանում զգոնություն պահանջող կարևոր խնդիրն այն է, որ հեգեմոն ցանկությունները չեն վերացել, և օրակարգում են հեգեմոնիայի նոր ձևեր:
Այս օրակարգի ամենակարևոր նպատակը անկախ կառավարություններին ներսից թուլացնելն է, ինչը հետապնդվում է տնտեսական պատժամիջոցների, ապակայունացման, անապահովության խթանման և իրադարձությունների կեղծ պատմումների միջոցով: Այնպես, որ հասարակական կարծիքում փորձում են փոխել ճնշողի ու ճնշվածի տեղը։
Ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի «չար դաշինքը» պարզ է աշխարհին, հատկապես Արեւմտյան Ասիայի երկրներին՝ Սիրիայից մինչեւ Աֆղանստան։
Այժմ բարդ ծրագրեր են իրականացվում՝ թաքֆիրական ահաբեկիչներին Կովկասիցից մինչև Կենտրոնական Ասիա՝ նոր առաքելությունների ուղարկելու համար:
Փորձը ցույց է տվել, որ մաքուր իսլամական միտքն է, որ կարող է կանխել ծայրահեղականության և թաքֆիրական ահաբեկչության ձևավորումը։
Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն ձգտում է ներթափանցել տարբեր աշխարհագրական տարածքներ՝ նոր ծածկույթներով, որոնք սպառնում են անկախ երկրների ընդհանուր շահերը։ Արևմտյան Արևմտամետ կառավարությունների խթանումը և ազգային ինքնությունների և ավանդույթների վրա հիմնված անկախ ժողովրդավարությունների դեմ առճակատումը ՆԱՏՕ-ի մշակութային նախագծերի մի մասն է, որն արտացոլում է վարքագծի այս անկումային օրինաչափության կեղծավորությունը:
Տիկնայք եւ պարոնայք,
Ազգերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը ժամանակակից գերիշխանության ամենատարածված ձևերից մեկն է, և դրան դիմակայելը պահանջում է անկախ պետությունների համագործակցություն և կոլեկտիվ արձագանք: Հակառակ դեպքում պատժամիջոցները կազդեն բոլոր երկրների, նույնիսկ ԱՄՆ դաշնակիցների վրա՝ տարբեր պատրվակներով։
ԱՄՆ-ը պնդում է, որ պատժամիջոցները կապված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեության հետ։ Բոլորին է հայտնի, որ այդ գործունեությունը օրինական է և գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության ներքո։ Բայց փաստն այն է, որ Իրանի առաջընթացի տարբեր պատմական ժամանակաշրջաններում, երբ մեր ժողովուրդը բարձրացրել է ազգային անկախության կամ գիտական զարգացման դրոշը, բախվել է Իրանի ազգի թշնամիների պատժամիջոցներին և ճնշումներին:
Հարգելի պատգամավորներ և ներկաներ,
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ֆեթվայի, այն է, որ մենք միջուկային զենք չենք փնտրում, և այդ զենքը տեղ չունի մեր պաշտպանական ռազմավարության մեջ։
Ամերիկան ձգտում է հակադրվել մեր ազգի իրավունքներին: Մեր փիլիսոփայությունը նույնպես պարզ է՝ «մենք մեզ չենք զրկում մեր ազգի իրավունքներից»։ «Ամերիկան վերադարձել է» վանկարկողները դեռ չեն վերադարձել միջուկային գործարքում իրենց ստանձնած պարտավորություններին։ Մենք մեր իրավունքներից պակաս ոչինչով չենք բավարարվում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն է վերաբերվում համաձայնության գալուն, եթե մյուս կողմերը լրջորեն վերաբերվեն պատժամիջոցների արդյունավետ վերացմանը:
Տիկնայք եւ պարոնայք,
Անկախ կառավարությունների հետ Իրանի Իսլամական Հանրապետության առավելագույն փոխգործակցության քաղաքականությունը սկզբունքային է և շարունակվելու է անկախ միջազգային միջավայրում տեղի ունեցող զարգացումներից։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության դեմ երկու մարտադաշտերի և առավելագույն տնտեսական ճնշման արշավի հաղթողն է։ Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի լայնածավալ տնտեսական ներուժ, հատկապես էներգետիկայի, առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք ճանապարհ են հարթում տարբեր երկրների հետ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ շահավետ համագործակցության համար։ Այս առումով, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք են բերվել հիմնարար պայմանավորվածություններ, որոնք կառաջացնեն զգալի թռիչք երկկողմ տնտեսական հարաբերություններում և տարածաշրջանային տարբեր մարզերում արդյունավետ համագործակցություն՝ ի շահ ժողովուրդների խաղաղության և կայունության։ Իրանի արտոնյալ աշխարհագրական դիրքը, հատկապես հյուսիս-հարավ միջանցքը, կարող է Հնդկաստանից Ռուսաստան և Եվրոպա առևտուրն ավելի էժան և ավելի ծաղկուն դարձնել:
Երկու երկրների հարաբերությունների կայունացումն ու շահավետությունը պահանջում է համագործակցության ընդլայնում գիտական, սոցիալական, մշակութային և լրատվական ոլորտներում, և մենք պատրաստ ենք առավելագույնս զարգացնել կայուն և երկարաժամկետ հարաբերությունները։ Այդ նպատակով մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները պետք է նախագծվեն այնպես, որ փոխշահավետ լինելով հանդերձ, այն ապահովված լինի նաև երրորդ կողմերի միջամտությունից։
Հարգելի ներկայացուցիչներ
Բարեբախտաբար, երկու երկրների խորհրդարանների միջև կան լավ հարաբերություններ, և փոխգործակցությունները, որոնք առկա են ի դեմս Բարձրագույն խորհրդարանական հանձնաժողովի, տարբեր հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի միջև, բացի խորհրդարանական հարաբերությունները խթանելուց, զարգացնում են բարեկամական հարաբերությունները: Երկու կողմերի հարաբերությունները, հատկապես տնտեսական դաշտում, շատ է օգնում։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման համար մենք շատ կարևոր ենք համարում խորհրդարանների դերը և ողջունում ենք դա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի և Չինաստանի խորհրդարանների նախագահների հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը։
Հույս ունենք, որ օգտագործելով երկու երկրների կարողությունները և շարունակելով համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում, մենք կտեսնենք հարաբերությունների խթանումը և կտեսնենք երկու երկրների ժողովուրդների օգուտը, խաղաղության հաստատումն ու կայունությունը տարածաշրջանում։
Անկեղծորեն գնահատում եմ ձեր բարի ուշադրությունը:
Թարգմանությունը պարսկերենից՝ Երվանդ Խոսրովյանի, 20 հունվարի, 2022 թ.
Աղբյուրը՝ www.mehrnews.com
Տեսանյութ հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ
Ելույթը Դումայում պարսկերեն՝ տես այստեղ՝ https://www.facebook.com/watch/live/?ref=external&v=357331522489333