«Ես հպարտանում եմ, որ բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի»: Տիգրան Պետրոսյան
Վերջին շաբաթներին տարբեր թերթերում ու կայքէջերում կարդում ենք հետևյալ հաղորդագրությունը․
«Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո: Հիշեցնենք` Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դեռ մարտին ասել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ: Նա նշել էր, որ իր որոշման պատճառը պետության զրոյական վերաբերմունքն է։ Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը»։
Ինչ խոսք, եթե Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ խաղաղ պայմաններում լինեին, թերևս ինչ որ տեղ հասկանալի կլիներ պարոն Լևոն Արոնյանի որոշումը, սակայն նկատի առնելով՝ հայ ժողովրդի գլխին պայթած 44-օրյա պատերազմը, բազմաթիվ զոհերի, հաշմանդամների առկայությունը, նրանց սգավոր ծնողների, հարազատների պարագան, ինչպես նաև տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակն ու երկրին սպառնացող զանազան արհավարիքները, մեզ մոտ միանգամից մի քանի հարցեր են առաջանում, կախված Լևոն Արոնյանի որոշման հետ, որոնք պատասխաններ են ակնկալում․․․
Այո, պահի ծանրությունը յուրաքանչյուրից, ով իր դիրքով, ազգությանը ու երկրին մատուցած իր ծառայությունների պատճառով, համընդհանուրի տեսադաշտում ու հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվել ու գտնվում, ում՝ ամեն մի արած քայլը, այս կամ այն պատճառով մշտական քննարկվելու է, պահանջվում է իր տեղում լինել, չլքել, չթուլացնել թիկունքը, ճաք չառաջացնել հավաքական դիմադրության, միասնականության շարքերը։ Լևոն Արոնյանը այն անձերից է, ով անկասկած ընդունակ է, կարողությունն ունի, դասվելու ազգային շախմատի հայկական մեծերի շարքին, որը գլխավորում է Տիգրան Պետրոսյանը, թե՝ նա 1966 թվականին երկրորդ անգամ շահելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչպիսի խանդավառություն էր առաջացրել Հայաստանում, նամանավանդ Երևանում, Շատերը կհիշեն այդ։ Իսկ Արոնյանն էլ և առանձին և Հայաստանի Հավաքականի կազմում, բազմաթիվ հաղթանակներ է տարել, բազում ազգային բերկրանքի պահեր պարգևել հայկական շախմատով հպարտացող անձանց, այո նաև հայկական շախմատի վերելքի համար աշխատող ու ապրող անհատներին, որոնցից ամենանվիրյալը՝ արժանահիշատակ՝ Գագիկ Հովհաննիսյանն էր։ Այն օրինակելի՝մարդը, ով իր ամբողջ էությամբ նվիրված էր Հայկական շախմատի զարգացմանը ու վերելքին Հայաստանում ու նրա խանդավառությունը հայկական շախմատի հաղթանակների կապակցությամբ, ավելի քան խոսուն է ու տեսանելի, թե Արոնյանի քայլը, ինչպիսի բաց է առաջացնելու գալիք տարիներին հայկական շախմատի, թե անհատական և թե՝ հավաքականի կազմում գրանցած հաջողությունների շարքում․․․
Կարծում եմ հետևյալ երկու օրինակները կարող են լավ պատկերացում տալ, նախ Գագիկ Հովհաննիսյանի՝ մի մարդու մասին, ով լի ու լի ապրում էր հայկական շախմատով ու թե՝ Արոնյանի հեռանալը, ինչպիսի՞ կորուստ է նշանակելու Հայաստանի հավաքականի համար․․․ -Դա 1990-ական սկիզբներին էր, իրերի բերումով ինձ բախտ վիճակվեց՝Բեռլինում մի քանի օրով հյուրընկալել Գագիկ Հովհաննիսյանին, ում մինչ այդ գիտեի միայն հեռուստատեսության էկրաններից։ Նա Բեռլին էր ժամանել մասնակցելու տեղում կայանալիք ՖԻԴԵ-ի (միջազգային Շախմատային ֆեդերացիա) հերթական ժողովին, այն էլ հատուկ կարգավիճակով։ Իրականում ՖԻԴԵ-են անկախ երկրների ֆեդերացիաների կազմակերպություն է։ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո, հետզհետե անկախացող երկրները դեռ չէին հասցրել անդամագրվել, սակայն ՖԻԴԵ-ի վարչությունը նկատի առնելով Վրաստանի ու Հայաստանի Շախմատիստների ձեռքբերումները, այդ երկու երկրների Շախմատի Ֆեդերացիաներին հատուկ կարգավիճակով հրավիրել էին մասնակցելու այդ հերթական ժողովին։ Գագիկ Հովհաննիսյանը որպես՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիաի պաշտոնական ներկայացուցիչ, նաև ինձ ներառեց որպես Հայաստանի դելեգացիայի անդամ ու նրա ասելով՝ այդպիսով մենք երկուսով առաջինն էինք, որ առիթն ունեինք՝ որպես անկախ Հայաստանի դելեգացիա, մասնակցել ՖԻԴԵ-ի ժողովին։ Իհարկե հենց այդ գիտակցությունը նրան՝ Հայաստանի շախմատով ապրողին, թև էր տալիս, այնպես որ նա այդ պարագան անգամներ հպարտությամբ շեշտելով, նաև ինձ վարակեց ազգային հպարտությամբ ու մեկն Հայաստանի շախմատի հավաքականի երկրպագուներից․․․ Երկրորդ անգամ, դա 2008 թվականին էր, հեռախոսի ընկալուչը պինդ սեղմած ականջիս, շնչակտուր լսում եմ Գագիկ Հովհաննիսյանի ուրախ բացականչությունը՝ Դրեզդենից, որտեղ՝ Հայաստանի շախմատի հավաքականը րոպեներ առաջ ավարտված խաղերում, կրկնեց 2006-ի իր հաջողությունը` դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադաի չեմպիոն։
«․․․Մենք շահել ենք չեմպիոնի կոչումը, տղաներին հաջողվեց պաշտպանել գավաթը, Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ շախմատի գերտերություն»․ Այո շախմատի բնագավառում գերտերություն։ Նա սիրով ու հատուկ հպարտությամբ հաճախ էր կրկնում այդ ու նշում հավաքականի անդամ մի քանիսի անունները, հատկապես Լևոն Արոնյանինը։ Վստահ, որ եթե Գագիկ Հովհաննիսյանը ողջ լիներ, իր ամբողջ կարողությունները գործի կդներ, նրան՝ Արոնյանին, ներկայիս հայկական շախմատի սյուներից մեկին, Հայաստանում պահելու համար։ Սակայն նրա ողբերգական ու անսպասելի մահվան պատճառով, այն էլ հայրենիքից հեռո, ասես որբացավ հայկական շախմատի հավաքականը։ Եվ ահա պարոն Լևոն Արոնյանը հեռանալով Հայաստանից, իր բախտին է ձգում շախմատի այդ որբ հավաքականին, ո՞ւր ուզում ես գնա, բայց առանց ինձ․․․
Լևոն Արոնյանը խոսում է․ «․․․պետության զրոյական վերաբերմունքից․․․» Վերջին տարիներին շատերին հայտնի էին նմանակերպ բողոքները․ բայց պետք է նկատի առնել, որ անցել են այն ժամանակները, երբ որոշ երկրների միապետներն իրենց անձնական ես-ին տեղիք տալով, առատաձեռն օժանդակում էին նման անհատներին ու հավաքականներին, սակայն պետք է գրանցել, որ աշխարհի բոլոր ժողովրդավար երկրներում էլ որևէ սպորտում հաջողություն գրանցած անձինք, միշտ էլ ստիպված են լինում որպես գովազդներ կրող, տարբեր գործարանների, կամ տնտեսվարողների շարքերից գտնել իրենց մեկենասներին․․․
Բեռլին, հունվար 2022, Սամվել Հովասա