ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ. WESER KURIER
Ներկայումս մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ռուսաստանը ներխուժում Ուկրաինա և դատապարտում ենք այս ագրեսիվ պատերազմը։ Այդպես էլ պետք է լինի։ 2020 թվականի աշնանը մենք ականատես եղանք, երբ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համատեղ ագրեսիվ պատերազմ սկսեցին փոքր երկրների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ: Մեկը մատակարարում էր զինվոր, մյուսը՝ ռազմական տեխնիկան և իսլամիստ ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից։ Ոչ մեկին դա շատ չէր հետաքրքրում։ Ալիևն ու Էրդողանը շարունակում են ազատ շրջել: Ճակատագրի հեգնանքով, հենց Ռուսաստանն ավարտեց այդ պատերազմը, նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղը ստիպված եղավ իր երկրի մեծ մասը զիջել ագրեսոր Ադրբեջանին:
Մենք ընդունում ենք, որ Ուկրաինան անջատվել է նախկին Խորհրդային Միությունից և այժմ անկախ պետություն է։ Այնուամենայնիվ, մենք դա չենք ընդունում, երբ մյուսներն են նույնը անում։ 1991թվականին Լեռնային Ղարաբաղը, որը կոմպակտ հայ բնակչությամբ շրջան է, հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից, երբ այնտեղ հալածանքներ և ջարդեր տեղի ունեցան, որոնք վերապրեցնում էին Հայոց ցեղասպանության հիշողությունները: Բայց ի՞նչ են հետաքրքրում մեզ ճնշված հայերը այն ժամանակ և հիմա։ Մենք այնտեղից նավթ ու գազ չենք ստանում, փախստականներ կանգնած չեն մեր դռան առջև։ Այսպես կոչված «շրջադարձային կետը մայրցամաքի պատմության մեջ», որի մասին Օլաֆ Շոլցը խոսել է Բունդեսթագում, սկսվել է շատ ավելի վաղ։ Մենք ուղղակի չէինք տեսնում կամ չէինք ուզում տեսնել դա։
ՌՈՋԵՐ ԶԱԲԵԼ, ՖԻՇԵՐՀՈՒԴԵ
————————————————————-
WESER KURIER
Donerstag,31.März 2022
BRIEFE ANDIE REDAKTION
Doppelstandards
Gegenwärtig sind wir Zeugte, wie Russland die Ukraine überfällt, und verurteilen diesen Angriffskrieg. Das ist auch richtig so. Im Herbst 2020 wurden wir Zeuge, als Aserbaidschan und das Nato-Mitglied Türke« einen gemeinsamen Angriffskrieg gegen das kleine
Bergkarabach führten. Der eine hat die Soldaten geliefert, der andere das Kriegsgerät und islamistische Terroristen aus dem Nahen Osten. Niemand hat sich groß dafür interessiert. Alijew und Erdogan laufen weiter hin frei herum. Ironischerweise war es Russland, das diesen Krieg beendete, auch wenn Bergkarabach große Teile seines Landes an den Aggressor Aserbaidschan abtreten musste. Wir akzeptieren, dass sich die Ukraine aus dem ehemaligen Staatsverband der Sowjetunion herausgelöst hat und heute ein eigenständiger Staat ist. Wir akzeptieren hingegen nicht, wenn andere dasselbe tun. 1991 erklärte Bergkarabach, eine Region mit kompakter armenischer Bevölkerung, seine Unabhängigkeit von Aserbaidschan, als es dort zu Verfolgung und Pogromen gekommen war, die Erinnerungen an den Völkermord von wachriefen. Aber was interessieren uns die bedrängten Armenier, damals und heute? Von dort bekommen wir kein Öl und kein Gas, und es stehen auch keine Flüchtlinge vor der Tür. Die sogenannte “Zeitenwende in der Geschichte des Kontinents“, von der Olaf Scholz im Bundestag sprach, hat schon viel früher begonnen. Wir haben nur nicht hingeschaut oder nicht hinschauen wollen.
ROGER ZABEL, FISCHERHUDE