01.04.2022 

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրբաթ երեկոյան Պեկինում տեսահոլովակի միջոցով զրուցել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրզուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Սին ասաց, որ ութ տարի առաջ ԵՄ գրասենյակ կատարած իր այցի ժամանակ առաջարկել է Չինաստանն ու Եվրոպան կառուցեն բարեկամության և համագործակցության կամուրջ ասիական և եվրոպական մայրցամաքների միջև: Ստեղծել չին-եվրոպական գործընկերությունների չորս հիմնական՝ խաղաղության, աճի, բարեփոխումների և քաղաքակրթության  համապարփակ ռազմավարական գործընկերություն՝ ավելի մեծ գլոբալ ազդեցությամբ: Չինաստանի այս ցանկությունը մինչ օրս չի փոխվել և ավելի կարևոր է ներկայիս իրավիճակում։

Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը և Եվրոպան պետք է լինեն համաշխարհային խաղաղության պահպանման երկու կարևորագույն ուժերը, Չինաստան-ԵՄ հարաբերությունների կայունությամբ նպաստել միջազգային անվտանգության կայացմանը։ Նրանք պետք է պաշտպանեն միջազգային համակարգը՝ իր հիմքում ունենալով Միավորված ազգերի կազմակերպությունը, միջազգային կարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրաշ միասին ընդդիմանալ առճակատման մտածողության վերածնմանը և մերժել «նոր սառը պատերազմի» ստեղծումը և ապահովել խաղաղություն և կայունություն աշխարհում։

Սին նշել է, որ Չինաստանը և Եվրոպան պետք է լինեն երկու կարևորագույն շուկաները ընդհանուր զարգացման համար և նպաստեն տնտեսական գլոբալացման խորը զարգացմանը՝ Չինաստան-ԵՄ բաց համագործակցության միջոցով։ Չինաստանը անշեղորեն կխորացնի բարեփոխումները և կընդլայնի բացումը, գողջունի եվրոպական ընկերությունների ներդրումներն ու հիմնադրումը Չինաստանում, և հուսով է, որ եվրոպական կողմը կստեղծի արդար, թափանցիկ և ոչ խտրական միջավայր չինական ընկերությունների համար՝ Եվրոպայում ներդրումներ կատարելու և զարգանալու համար:

Սին ընդգծել է, որ Չինաստանը և Եվրոպան պետք է լինեն երկու քաղաքակրթությունները, որոնք առաջնորդում են մարդկային առաջընթացը և հաղթահարում համաշխարհային մարտահրավերները Չինաստան-ԵՄ համերաշխության և համագործակցության միջոցով։ Նրանք պետք է կիրառեն իսկական բազմակողմանիություն, շարունակեն ղեկավարել գլոբալ համագործակցությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության վերաբերյալ և միասին պայքարեն COVID-19 համաճարակի դեմ: Չինաստանը ողջունում է եվրոպական կողմի աջակցությունն ու մասնակցությունը համաշխարհային զարգացման նախաձեռնությանը։

Եվրոպական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը «Մեկ-Չինաստան»[1] սկզբունքին և ակնկալում է բաց փոխանակում Չինաստանի հետ՝ եվրոպական-չինական հարաբերություններում լավ միտումը շարունակելու համար։ ԵՄ-ն մտադիր է հետագայում խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ներդրումները, էներգետիկան և կանաչ զարգացումը, համատեղ լուծելու գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են COVID-19 համաճարակը, կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանության պահպանումը, ինչպես նաև խթանելու համաշխարհային խաղաղությունը, տնտեսական աճը և մարդու առողջությունը ձգտում է ընդհանուր բարգավաճման:

Բացի այդ, Սի Ցզինպինը բացատրել է իր տեսակետները ստեղծված իրավիճակում ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ, նշելով.

նախ պետք է խրախուսել խաղաղ բանակցությունները։ Խաղաղության բանակցությունները լարվածության աճից խուսափելու միակ միջոցն են: Միջազգային հանրությունը պետք է շարունակի պայմաններ և միջավայր ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար և տարածք բացել քաղաքական լուծման համար։

Երկրորդ՝ պետք է կանխել մեծ հումանիտար ճգնաժամը։ Չինաստանն արդեն պատրաստել է ուկրաինական կողմին տրամադրել մի շարք շտապ մարդասիրական օգնություն, ինչպես նաև նյութեր՝ մեծ թվով փախստականներ ընդունող եվրոպական երկրներին։ Չինաստանը ցանկանում է շարունակել հաղորդակցությունը եվրոպական կողմի հետ և միասին աշխատել՝ կանխելու խոշոր հումանիտար ճգնաժամը, ասել է Սին։

Երրորդ՝ Եվրոպայում և ասիական ու եվրոպական մայրցամաքներում պետք է հաստատվի կայուն խաղաղություն։ Ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառը Եվրոպայում տարածաշրջանային անվտանգության երկարատև հակասություններն են, և հիմնական լուծումը բոլոր ներգրավված կողմերի անվտանգության օրինական մտահոգությունների լուծումն է: Չինաստանը աջակցում է Եվրոպային, հատկապես Եվրամիությանը, առաջատար դեր խաղալու և Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության համար՝ հաղթահարելու տարիների ընթացքում կուտակված հակասությունները, գտնելու խնդիրների լուծումներ և կառուցելու հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգություն շրջանակը։

Չորրորդ՝ պետք է կանխել տարածաշրջանային հակամարտության ընդլայնումը։ Չինաստանը և Եվրոպան պետք է աշխատեն կառավարել իրավիճակը և կանխել ճգնաժամի տարածումը, որպեսզի պահպանեն համակարգի կայունությունը, կանոններն ու գլոբալ տնտեսության հիմունքները և ամրապնդեն մարդկանց վստահությունը, ասել է Չինաստանի նախագահը։

1. «Մեկ Չինաստան» սկզբունքը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության համար ինքնիշխանության բոլոր հարցերի հիմքն է: Ըստ այդմ, կա միայն մեկ Չինաստան՝ ներառյալ Թայվանը, Հոնկոնգը և Մակաոն։

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 2 ապրիլի, 2022 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.