Երանի քեզ, որ երազել գիտես,
Որ գիտես ապրել, այլ ոչ թե լինել
Ու մնացել ես այնքա՜ն լավատես,
Որ չես զլացել քո խաչը տանել։

Երանի քեզ, որ երկինք ես նայում
Ու ամպերի մեջ փնտրում ես արև,
Որ այս կեղծիքի ու չարի դարում՝
Ժպիտը դեմքիդ ասում ես. «բարև»։

Հազար երանի, որ չես չարացել,
Թեկուզ ունեիր դու հազար պատճառ,
Թաքուն անկյուն ես գտել ու լացել,
Բայց միշտ եղել ես դու արև պայծառ։

Երանի քեզ, որ մարդ ես մնացել,
Անգամ, երբ մարդիկ չեն եղել կողքիդ,
Սիրտդ շատերի համար ես բացել,
Ուրիշի ցավից լացել է հոգիդ։

13.05.2022
Աննա Հովհաննիսյան


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert