1991 թվականից, հատկապես արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ երբ Հայաստանից արտագաղթը սկսեց, հարյուրհազարավոր մարդիկ արտագաղթեցին ու տեղավորվեցին արտերկրներում՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան և այլուր: Իրենց հարազատներին օգնելու համար Հայաստան են փոխանցել տարեկան միջին կտրվածքով 1,5 միլիարդ դոլար: Քոչարյանի նախագահության շրջանում, երբ դեր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չկար, այդ փոխանցումները կազմում էին տարեկան մինչև 3 միլիարդ դոլար (սա պաշտոնական բանկային տվյալներ են), չհաշված հարազատներին այցելության ժամանակ առձեռն տվածը, Հայաստանում ծախսածը, կապոցների տեսքով ուղարկածը և այլն, որոնք պաշտոնապես գրանցված չեն:
2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով այդ փոխանցումները չնայած նվազեցին՝ կազմելով տարեկան 1,5 միլիարդ դոլար, սակայն երբեք չընդհատվեցին: Փոխանցման գերակշռող մասը կատարվել է Ռուսաստանից:
30 տարիների ընթացքում, եթե նվազագույնը փոխանցումը 1,5 միլիարդ դոլար չափով հաշվարկենք, կստացվի 45 միլիարդ դոլարի փոխանցում:
Այն ինչ Քոչարյանը «հպարտորեն» ներկայացնում է իր իշխանության ժամանակ տնտեսական զարգացում, արտկերկրներից ուղարկված՝ Հայաստանում շրջանառվող այդ ահռելի գումարների շնորհիվ էր:
Ինչ է կատարվել այդ 45 միլիարդի հետ. այդ գումարները մարդիկ ուղարկել են Հայաստանում իրենց հարազատներին, ովքեր աշխատազուրկ էին կամ թոշակառու, չունեին ապրուստի միջոց: Այսինքն նրանք ոչ թե ներդրողներ էին, այլ զուտ սպառողներ: Այդ սպառողները իրենց հարազատների կողմից ստացած գումարով գնում էին օլիգարխիայի կողմից ներմուծված կենցաղային ապրանք: Այդ գումարը հավաքվում էր Հայաստանի օլիգարխիայի գրպանը: Քանի որ արտարժույթի դուրսբերման և ապրանքի ներմուծման հսկողություն գոյություն չուներ, արտերկիր հոսած արտարժույթի մեծ մասը մնում էր դրսում:
Արդյունքում արտերկրներից Հայաստանի քաղաքացիների կողմից փոխանցված գումար շրջելով Հայաստանըի խանութներով ու սուպերմարկետներով հավաքվում էր օլիգարխիայի մոտ և դուրս հանվում երկրից: Այսինքն Հայաստան փոխանցված կանխիկ արտարժույթը օլիգարխիայի միջոցով նորից հայտնվում էր արտերկիրներ՝ այս անգամ նրանց բանակային սեփական հաշվեհամարներին:
Իզուր չէ, որ ասում են Հայաստանից 30 տարիների ընթացքում 40 միլիարդ գումար է դուրս բերվել: Եթե այդ գումար օլիգարխները Հայաստանում ներդնեին, աշխատատեղեր ստեղծեին, երկրի զարգացման համար ծախսեին, պետական բյուջեն եռապատիկ, քառապատիկ կավելանար, ռազմական նոր թեխնոլոգիաներ կգնվեր, թոշակներ կբարձրանար, կրթությունը, առողջապահություն ձրի կլիներ և շատ ու շատ սոցիալական հարցեր կլուծվեր…
Այն ինչ, հատկապես վերջին 25 տարիների ընթացքում, օլիգարխիկ համակարգը իրականացրել է հանցագործություն է, ազգասպանություն է, պետական դավաճանություն, որովհետև այդ օլիգարխիան Քոչարյանի իշխանության գալուց հետո ընդգրկվել է պետական և կառավարման համակարգի մեջ, պետությունը դարձել է օլիգարխիկ համակարգ:
Հայաստանի առևտրական բուրժուազիան Հայաստանի ոչխարը վաճառեց այլ երկրներին, Հայաստանի շուկան լցրեց թուրքական տեքստիլ ապրանքներով՝ ոչնչացնելով Հայաստանի ներքին արդյունաբերությունն ու տնտեսությունը:
Այդ համակարգը, բացի որոշ կոսմետիկ բարեփոխումներով, լուրջ փոփոխության չենթարկվեց նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո: «Հարստացեք և հարստացրեք» կարգախոսը նեոլիբերալ համակարգի թերի գաղափարախոսությունն է:
Լավագույն ցանկության դեպքում հնարավոր է իրագործել «լիբերալ դեմոկրատական» գաղափարախոսությունը, սակայն համաշխարհային նեոլիբերալ տնտեսական համացանցի մեջ հայտնված Հայաստանին՝ համաշխարհային օլիգարխիան թույլ չի տա, բացի իր թելադրածից՝ այլ գաղափարի իրագործում տեղի ունենա:
Նոր աշխարհակարգի ձեւավորուման այս փոլում՝ համաշխարհայնացման ձգտող նեոլիբերալ տնտեսական համակարգի և դրան ընդդիմացող մյուս բեևռների սառն ու տաք պատերազմների, դոլարի մենիշխանության թուլացման և միջազգային նոր արժույթների ձևավորման թեժ պայքարի շրջանում, պետք է բարձրագույն մաթեմատիկայի ճշկռտությամբ հաշվարկել քաղաքական քայլերը, հասկանալ աշխարհը դեպի ուր է գնում և ուր ես գտնվում ինքդ, և դեպի ուր ես գնում: Այլապես օվկիանում կորցված նավակի նման պետք է ենթարկվես փոթորկալից ալիքների քմահաճույքին, և ոչ մի աղոթք չի փրկի քեզ:
Գեներալ դե Գոլի պատմական ելույթը ԱՄՆ կողմից դոլարի կեղծման մասին
Երվանդ Խոսրովյան, 19 մայիսի, 2022 թ.