Ես ղեկավարել եմ Դոնբասի և Ղրիմի շուրջ բանակցությունները 90-ականներին։

Ահա թե ինչպես պետք է ավարտվի պատերազմը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԵԱՀԿ-ն գիտեր, որ Ուկրաինայում ռուսախոսների մեծ թիվը խնդիր է դառնալու:

 9 մայիսի, 2022

Ջոն Քուիգլի

Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակում է հազարավոր կյանքեր խլել, ցավալիորեն քիչ ուշադրություն է հատկացվում դրան վերջ դնելու:

Բանակցությունները փակուղի են մտել, իսկ մյուս կառավարությունները չեն ձգտում դրա վերսկսմանը: Ինչ-որ պահի, սակայն, հուսով ենք, որ ավելի շուտ, քան ուշ, կլինի բանակցային կարգավորում, որը պետք է լուծի Արևելյան Ուկրաինայի Դոնբասի տարածաշրջանի խնդիրը:

Դոնբասը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի կիզակետը, որով նա ներխուժելուց երեք օր առաջ՝ ճանաչեց տարածաշրջանի երկու տարածքների  կարգավիճակը:

Ռուսական զորքը կարող է ավելի շուտ նահանջել, եթե Մոսկվան կարողանա հաջողության հասնել Դոնբասի ռուսալեզու բնակչության կարգավիճակը խթանելու գործում:

Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսալեզու բնակչության իրավիճակը առաջին անգամ գրավեց միջազգային ուշադրությունը 1994 թվականին, ոչ թե Դոնբասում, այլ Ղրիմում՝ Սև ծով ափին գտնվող թերակղզում:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսը, որը կարճ ժամանակ անց վերանվանվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, հասկացավ, որ Ռուսաստանի ծայրամասում գտնվող նորանկախ պետություններում ռուսախոսների կլաստերների առկայությունը հակամարտության բաղադրատոմս է:

Իրավիճակը հիշեցնում էր, թե ինչպես առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանական և ավստրիական կայսրությունների փլուզումից հետո գերմանախոսների բնակչությունը օգնեց Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Այս ռուսները վրդովմունքի առարկա էին որպես նախկինում ոչ ցանկալի տիրակալի կողմնակիցներ, ինչպես որ գերմանացիներն էին:

Կոնֆերանսը սկսեց ջանքեր գործադրել կանխարգելիչ դիվանագիտության մեջ՝ համոզելու նորանկախ պետություններին արդարացիորեն վերաբերվել իրենց ռուս բնակչությանը:

Ղրիմը Կոնֆերանսի ուշադրության կենտրոնում էր

Կոնֆերանսը խնդրեց իր անդամ երեք երկրներից՝ Գերմանիային, Իտալիային և Միացյալ Նահանգներին, յուրաքանչյուրը մեկական «սահմանադրական հարցերով փորձագետներ» մշանակելու՝ «հեշտացնելու երկխոսությունը Կենտրոնական կառավարության և Ղրիմի իշխանությունների միջև՝ կապված Ղրիմի Հանրապետության ինքնավար կարգավիճակի հետ»: ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից նշանակվել էի ես:

Երբ ես ճանապարհորդում էի Կիևի և Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջև, ես բախվեցի երկընտրանքի. մինչ Ղրիմը գտնվում էր ուկրաինական ինքնիշխանության ներքո, նրա բնակչությունը սակայն հիմնականում ռուս էր և պատճառ չէր տեսնում Ուկրաինայի մաս լինելու համար:

  19-րդ դարից Ղրիմը ռուսական էր, մինչև 1954 թվականը, երբ Խորհրդային Կոմունիստական կուսակցության նախագահ Նիկիտա Խրուշչովը որոշեց Ղրիմը Խորհրդային Ռուսաստանի հանրապետությունից փոխանցել Խորհրդային Ուկրաինայի հանրապետություն: Դրա

Դրդապատճառները դեռևս զբաղեցնում է պատմաբանների ուղեղը:

Նույնիսկ 1954 թվականից հետո Ղրիմը փաստացի կառավարվում էր ավելի շատ Մոսկվայի կողմից, քան Կիևի:

Երբ Խորհրդային Միությունը լուծարվեց, Ղրիմի բնակչությունը հանկարծ հայտնվեց որպես փոքրամասնություն օտար երկրում: Ուկրաինան ընդունեց որոշակի աստիճանի ինքնակառավարման անհրաժեշտությունը, սակայն Ղրիմը հռչակեց անկախություն՝ որպես Ղրիմի Հանրապետություն: Հակառակ Ուկրաինայի ընդդիմության՝ հռչակված Ղրիմի Հանրապետությունում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և ընտրվեց թեկնածու, որը ցանկանում էր Ղրիմը միցնել Ռուսաստանին: Այն ժամանակ, սակայն, Ռուսաստանի կառավարությունը պատրաստ չէր աջակցել Ղրիմի այդ որոշմանը:

Ղրիմի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ ես բախվեցի ինքնորոշման վրա հիմնված անկախության պահանջների հետ: Ես փորձեցի ուղիներ գտնել, որպեսզի ուկրաինական կառավարությունը Ղրիմին բավական ինքնավարություն տա, ինչի պատճառով Ղրիմի բնակիչները կհրաժարվեն անջատման պահանջից:

Ուկրաինացի և Ղրիմի պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներից հետո ես մշակեցի Ղրիմի ամբողջական ինքնավարության ծրագիր՝ որպես պայմանագիր, որը կարող էր կնքվել Ուկրաինայի և Ղրիմի միջև: Ղրիմը Կիևի ոտնձգություններից պաշտպանելու համար ես նախատեսում էի ԵԱՀԽ-ի միջազգային վերահսկողությունը։ Սակայն իմ պայմանագիրը չիրականացավ։

ԵԱՀԽ փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարը, փորձառու հոլանդացի դիվանագետ Մաքս վան դեր Շտուլը, ինձ ասաց, որ Ուկրաինայի կառավարությունը չի ենթարկվի միջազգային վերահսկողությանը:

Գուցե նա ճիշտ էր, բայց ԵԱՀԽ-ն պատրաստ չէր ճնշում գործադրել Ուկրաինայի կառավարության վրա այդ հարցում: Ուկրաինան կոպիտ ճնշում գործադրեց Ղրիմի Հանրապետության նկատմամբ, և հակամարտությունը մնաց չլուծված։

Լարվածությունը շարունակվեց մինչև 2014 թվականը, երբ Ռուսաստանը պատրաստ էր հետ վերցնել Ղրիմը: Այնուհետև Ղրիմը պաշտոնապես ընդգրկվեց Ռուսաստանի Դաշնության կազմում:

Նմանատիպ էթնիկ դինամիկա զարգացավ Դոնբասում։ Այնտեղ ռուսալեզու բնակչության մոտ ավելի քիչ էր տրամադրված Ուկրաինայից անջատվելը, քան ինքնավարությունը:

2014 թվականին Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ուկրաինան պաշտոնական ձևակերպում կտար Դոնբասի ինքնավարությանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց այդ խոստումով ստանձնեց իր պաշտոնը, որ կկատարի այդ պայմանավորվածությունը և խաղաղություն կհսատատի։

Հիմա, եթե Ուկրաինան նույնիսկ Մինսկի համաձայնագրին մոտ մի բան առաջարկի,  Ռուսաստանը կարող է ասել, որ իր ներխուժման նպատակը կատարված է։

Ցանկացած պոտենցիալ գործարք կարող է քաղցրացնել Ռուսաստանին, եթե Ուկրաինան ճկունություն ցուցաբերի Ղրիմի կարգավիճակի հարցում:

Ռուսաստանը, հավանաբար, որոշակի թեթևացում կգտնի, եթե այդ ժամանակ Արևմուտքը հրաժարվի ճնշում գործադրելուց՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար:

Նախագահ Զելենսկին արդեն հայտարարել է, որ երկու կողմերը կարող են կազմակերպել Ղրիմի շուրջ քննարկումների գործընթաց, մի գործընթաց, որը, ըստ նրա, կարող է տևել 15 տարի:

Ուկրաինայի մտնում է քաղաքական իրականությունը խաղի մեջ: Ուկրաինան դժվար թե կարողանա Ղրիմը հետ ստանալ, անկախ նրանից, թե ինչպես է ընթանում Ռուսաստանի պատերազմը: Ուկրաինացիները չունեն այն կապվածությունը, ինչ ռուսներն ունեն Ղրիմի հետ: Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Ղրիմը կարող է ավելի լավ լինել երկարաժամկետ կայունության համար:

Ինչ վերաբերում է Դոնբասին, ապա Ուկրաինայի համար դժվար չէր լինի ավելի շատ ինքնավարություն տրամադրել, քան այն մինչ օրս եղել է։ Ռուսական ռազմական հարձակումը, կարծես, դրդել է Դոնբասում շատ ռուսախոսների՝ ընդունելու Ուկրաինան: Նրանք կարող են ավելի քիչ պահանջկոտ լինել ինքնավարության հարցում, քան նախկինում: Ինքնավարության վերաբերյալ Ուկրաինայի նորացված հանձնառությունը Ռուսաստանի կառավարությունը կարող է գնահատել որպես հաղթանակ:

Բայդենի վարչակազմը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել պատերազմին վերջ դնելու հարցում: Այն հակամարտությունը նկարագրել է ապոկալիպտիկ տերմիններով որպես պայքար ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պնդումն այն մասին, որ Արևմուտքը հակամարտությունը դիտարկում է որպես միջնորդավորված պատերազմ Ռուսաստանի դեմ, չի կարելի անտեսել:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկարաժամկետ նպատակ է դրել թուլացնել Ռուսաստանը։ Կարելի է հարց տալ, արդյոք ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին Ուկրաինայից դուրս մղելն է, թե՞ մինչև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ պատերազմելը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասում է, որ Բայդենի վարչակազմը ուշադիր հետևում է բանակցային ուղիներով պատերազմը դադարեցնելու ջանքերին, սակայն, ընդհակառակը, Միացյալ Նահանգները միանշանակ իրենց հետ են պահել:

Իրավիճակը կարող է հասունանալ ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների վերսկսման համար, որոնք, անշուշտ, դրդապատճառ ունեն՝ հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք ամեն օր տեղի են ունենում այնտեղ:

Եվ ցանկացած թիթեռ , որը պատահաբար կնստի Կրեմլի պատին, կարող է լսել, թե ինչպես են Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչները նախագահ Պուտինին ասում են, որ պատերազմը մի մոմ չարժե:

Թարգմանությունը՝ Երվնադ Խոսրովյանի, 23 մայիսի, 2022 թ.

—————–

Ջոն Քուիգլին եղել է ԵԱՀԽ-ի փորձագետ Ղրիմի գծով 1994-95թթ. Միջազգային իրավունքի մասնագետ, նա Օհայոյի պետական համալսարանի Մորից իրավագիտության քոլեջի պատվավոր պրոֆեսոր է:

Աղբյուրը՝ https://responsiblestatecraft.org

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert