«Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև Անդրկովկասյան տարածաշրջանում Պենտագոնի շահերին ծառայող արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում այնպիսի կառույցների առկայությունը, որոնք մասնակցում էին կենսանախագծերին Ուկրաինայում։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են զբաղված Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- հավելում է դեսպանությունն իր տարածած հայտարարության մեջ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել երկու երկրների միջև կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին՝ նշելով, որ օրերս ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հատուկ ուշադրություն է հատկացրել Խորհրդային միության նախկին տարածքում կենսաբանական անվտանգության խնդիրներին։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։

«Դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր, որոնց արդյունքում ապահովվել է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիտորինգ, տեղեկատվության փոխանակում, կարևոր գիտահետազոտական, տեխնիկական և մեթոդական աջակցություն, Հայաստանի լաբորատոր ցանցի բարելավում և պրոֆիլային մասնագետների ուսուցում։ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային»,- նշվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ ՌԴ դեսպանությունն ընդգծում է, որ կենսաանվտանգության մասին նշված հուշագրի կատարման համատեքստում դեռևս կան հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ՝ ներառյալ ռազմական գերատեսչությունների գծով։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ցանկանում է Վրաստանում իր կողմից ֆինանսավորվող Լուգարի անվան կենտրոնի միջոցով փորձում է ակտիվացնել միկրոկենսաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։

«Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև Անդրկովկասյան տարածաշրջանում Պենտագոնի շահերին ծառայող արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում այնպիսի կառույցների առկայությունը, որոնք մասնակցում էին կենսանախագծերին Ուկրաինայում։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են զբաղված Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- հավելում է դեսպանությունն իր տարածած հայտարարության մեջ։

https://www.shantnews.am/news/view/1131500.html?fbclid=IwAR0u64R4MnH6cie-SBXr195-XBXzRh02nPq46x_6ay69wEsreX56j1X3U7o

Այդ մասին հավելյալ տեղեկություններ՝

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert