«Վոլսկու կոմիտեն փրկություն էր Արցախի համար, դա Ղարաբաղի փաստացի անկախությունն էր: Սեղանին նաեւ Պրիմակովի կազմած 14 կետից բաղկացած որոշումների փաթեթն էր, ուր մանրամասն երաշխիքներ էին տրվում Ղարաբաղին՝ սահմանային անվտանգությունից մինչեւ ժողովրդագրական պատկերի խիստ կայունություն՝ ի նպաստ հայերի: Եթե Վոլսկուն թույլ տային աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը անկախ պետություն կհռչակվեր ու կկանխվեր պատերազմը»,- ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ գրքից

Շուշան Ղազարյանն իր ՖԲ-յան էջում գրում է.

«Շատ եմ ուզում Լեւոն Տեր Պետրոսյանին ու մյուս կոմիտեականներին հարցնել․
– Որն էր ձեր նպատակը, երբ 1989թ․ Քոչարյանի ու Վաչագան Գրիգորյանի միջոցով Արցախում ստեղծեցիք “Ազգային խորհուրդ”՝ ընդդեմ Արկադի Վոիսկու “Արցախի խաղաղ դուրս բերումը Ադրբեջանի կազմից” ծրագրի։
Ինչ նպատակ էր հետապնդում այս խորհուրդը, որին հավանություն էիք տվել դուք ու Վազգեն Մանուկյանը։
Հիշեցման կարգով ասեմ․
Այդ անպիտան Ազգային խորհրդի։ գոյությունը տեւեց ընդամենը չորս ամիս։ ։
Այսինքն այնքան, մինչեւ Մոսկվան կատարեց Ղարաբաղ կոմիտեի, Ազգային խորհրդի եւ ազերիների պահանջը, մերժեց խաղաղ կարգավորման ծրագիրը, հեռացրեց Վոլսկուն Արցախից։
Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա։
1989թ․ հուլիսին հաստատվեց ԽՍՄ ԳԽ հանձնախմբի եզրակացությունն ի նպաստ Արցախի։ Այդ որոշման նախագծի օրինակն ինձ մոտ է, կա նաեւ իմ գրքում։ Լրիվ հայանպաստ որոշում։ Ներքեւում երկու բառով գրել եմ, թե ինչ էր իրենից ներկայացնում ծրագիրը։
Ուրեմն հուլիսի վերջից ընդամենը մի քանի օր անց, օգոստոսի 16-ին, երբ արդեն հայտնի էր ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների եզրակացությունը՝ ի նպաստ Արցախի, Քոչարյանն ու Ղարաբաղ կոմիտեն համագումար հրավիրեցին Ստեփանակերտում՝ Վոլսկու թիկունքում եւ ստեղծեցին Ազգային խորհուրդ, որը մերժեց Վոլսկու հայանպաստ ծրագիրը եւ հայտարարեց, որ իրեն է պատկանում մարզի տեղական իշխանությունների լիազորությունները։Եւ իրենք են որոշում ամեն բան։Չէ որ տեղական իշխանությունների լիազորությունները կասեցված էր Մոսկվայից ու այն հանձնված էր Արկադի Վոլսկուն։
Այսինքն՝ Արցախի Ազգային խորհուրդը մերժում էր Վոլսկու իշխանությունն ու ծրագրերը եւ իրեն հռչակել էր միակ իշխանությունը Ղարաբաղում։
Այդ համագումարին չգիտես ինչու հրավիրվել ու մասնակցում էր նաեւ բոլորին հայտնի ազերամետ, Լիգաչովի մտերիմ, ԽՄԿԿ կենտկոմի պատասխանատու աշխատող Նեֆեդովը։
Ինչու էին սրան հրավիրել, արդեն հասկանալի էր։ Որ օրինական համարվի որոշումը։Թքած, թե ինքը ով էր, եւ ինչ դավ էր պատրաստել Վոլսկու դեմ։
Այսինքն՝ Ազգային խորհուրդն ու Ղարաբաղ կոմիտեն Ադրբեջանը մյուս կողմից, չեն ճանաչում Վոլսկու իշխանությունը Արցախում եւ մերժում են Արցախի խաղաղ դուրս բերման ծրագիրը։
Իսկ դուք, պարոն Տեր Պետրոսյան, ԽՍՀՄ ԳԽ հանձնախմբի՝ Արցախում գտնվելու օրերին, ինչ սադրանք ասես կազմակերպեցիք Ստեփանակերտում՝ ձախողելու ԽՍՀՄ պատգամավորների աշխատանքը, անվստահություն էիք հայտնում Վոլսկու ծրագրին, որի վրա նա աշխատել էր ու համաձայնեցրել Գորբաչովի հետ։
Նույն վիճակն էր, ինչպես այսօր, Ղարաբաղի համար բախտորոշ ժամին․․․անգամ մեքենաներով Ախալքալաքից մարդիկ էիք բերել Ստեփանակերտ, միտինգներ, ճանապարհ փակել, ելույթներ էին հնչում Վոլսկու դեմ, էլ դավաճան, էլ որբ, էլ մանկատան ընկեցիկն ով է, որ մեզ ղեկավարի ու որոշում կայացնի։
Էս էր ձեր պատկերը։
Ինչպես հիմա դաշնակներն են լցվել փողոցներն ու ամենաստոր միջոցներով խանգարում են Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ բանակցությունների փորձերը․․․։
Այ էս նույն վիճակն էր Ստեփանակերտում 1989-ի հուլիսին, երբ Վոլսկին Մոսկվայից պատգամավորական խումբ էր հրավիրել՝ լուծելու Արցախի խաղաղ կարգավորման հարցը։
Ինչու էիք խանգարում։ Ինչու մեկ օր չեք պատասխանում այդ հարցին։
Որ իշխանություն զավթեք՝ ստերով, ահաբեկելով, Քոչարյանի նման աթոռամոլ սրիկային օգտագործելով, ատերազմ հրահրեք, զոհեր տաք ու հետո արեւելյան իմաստունի կեցվածքով հայտնվեք ու ասեք․
– Պետք էր շուտ հանձնել արյամբ ներկված հողերը․․․
Բա էդ դեպքում ինչի համար էր էդքան զոհերը, որոնցից ոչ մեկը ձեր որդին կամ եղբայրը չէր, այ արյունոտ մռութներ․․․
Հիմա էլ երազում եք նետել Արցախը Ռուսաստանի կազմ։
Ու պրծնեք ցավից։
Ու դրա համար էլի հրապարակ եք հանել ՀՀՇ-ի պաշտելի քաղաքական գործիչ, իր բոլոր աթոռներն արյամբ նվաճած ալբանացի Քոչարյանին, որ Արցախը տանի ռսի սապոգի տակ․․․
Բա Վոլսկին էլ էր նույնը ասում՝ ավելի լավ պայմանով․
ԼՂԻՄ-ը որպես առանձին սուբյեկտ ԽՍՀՄ կազմում, տնտեսությունը՝ միութենական տնտեսությանը, մշակույթը՝ Հայաստանին, Արցախն էլ ղեկավարվելու էր Կենտրոնից, ինչպես միութենական հանրապետությունները։
Սրա ինչն էր վատ, որ ամենաետին, փողոցային ցույցերով ու ներքին կեղտոտ, ԿԳԲ-ական միջոցներով ձախողեցիք այս ծրագիրը։
Որի մասին հիմա երազում եք ու քծնում Մոսկվային։
Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։
Ձուկը գլխից է փտած։
Ձեզ Լինչի դատաստանն էլ քիչ է։
Ու քանի որ մեր դիկտոֆոն լրագրողներն ավելի անտեղյակ են, քան ներկա իշխանությունները, այս հարցը ոչ մեկ չի բարձրացնում։
Մինչդեռ, անցյալի ամեն մի փոքր ու մեծ իրադարձությունն է կառուցել այսօրվա անելանելի վիճակը, դա հերիք չի, էդ հանցանքներով ու այսօրինակ արյունոտ անցյալով դեռ ուզում են վերարտադրվել, իշխանություն զավթել կամ խորհուրդ տալ ներկա իշխանությանը։
Հեռացեք, սսկվեք ու ձեր հանցանքների հետ ապրեք ձեր շքեղ առանձնատներում՝ ժողովրդի անեծքի ու ձեր մեղքերի բեռան տակ։
Եթե մի կաթիլ ազնվություն ունեք։
Իմ գիրքը ամբողջությամբ ձեր գործած ՄԵՂՔԵՐԻ մասին է։
Տող առ տող պատմում է, թե ինչ անբուժելի հարվածներ հասցրիք ծաղկուն ու երազանքներով լի երկրին, եւ ինչու այս օրին հասանք։ Ձեր ամեն հանցանքի համար պիտի պատասխան տաք։
Վոլսկու ծրագրի ձախողումը մի դրվագ է, բա ԽՍՀՄ պատգամավոների ծրագրերին ու ակցիաներին խանգարելն ու նրանց թիկունքում Ադր-ի իշխանությունների հետ պայմանավորվելը, բա պատերազմում գործած մեղքերը․․․Կարծում եք պիտի կոծկե՞ք․․․
Ախր այնքան շատ են, որը կոծկեք․․․
Կգա ժամանակ ու մեր ազնիվ, հավատացյալ ժողովուրդը կարդալ կսովորի ու կտեղեկանա թալանով սնված ճիճուների ու ստահակ գիտնոկանների, պալատական ծաղրածուների ձեռքով գրված կեղծված պատմության դասագրքերի բազմակործան ու ստահոդ շարադրանքին եւ դուրս կգա մտքի թմրության ներկա վիճակից։
Իսկ երկիրն այս վիճակին հասցնողները պիտի կանգնեն դատարանի առաջ։
Քանզի նրանց սխալները մարդկային բազմաթիվ կյանքեր են արժեցել։
Մի քանի սերնդի կյանք»։

Լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը 1988-1991 թթ. հետևել է Ղարաբաղյան հարցի քննարկումներին Արցախում, Հայաստանում և Մոսկվայում:
Գրքի հիմքում նրա օրագրային գրառումներն են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերում, ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարներում Արցախյան հարցի քննարկումների մասին` Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

***

Фотеев Владимир Константинович

Հետո շատ երանի կտանք Վոլսկու ժամանակներին: Արցախի կուսակցական նույն ակտիվի, որ Վոլսկու դեմ ստորագրել էր բողոքի նամակը, պատճառ դարձավ, որ «ձանձրացած Կրեմլը, 1989թ. նոյեմբերին, Արկադի Վոլսկուն ետ կկանչի: Նրան փոխարինեց Չեչենո-Ինգուշեթիայի մարզկոմի նախկին քարտուղար, Աֆղանստանի արյունոտ փորձով ազգամիջյան թշնամանք հրահրելու հմտությունն անցած, փուչ, կաշառակեր ու մոլի հարբեցող Վլադիմիր Ֆոտեեւը: Արցախը նորից գերության մատնվեց: Ֆոտեեւի հեռանալուց անմիջապես հետո սկսեց պատերազմը, ինչպես դա եղավ Չեչնիայի պարագայում»:




Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert