Սոցիալական անհավասարությունը գնալով ավելի մեծ ու դաժան է դառնում
«Օքսֆամ օգնության կազմակերպության» տվյալներով՝ աշխարհում 262 միլիոն մարդ այժմ գտնվում է աղքատության մեջ ընկնելու վտանգի տակ։
Միևնույն ժամանակ, աշխարհում կա 2668 միլիարդատեր՝ 570-ով ավելի, քան մինչև կորոնավիրուսի համաճարակի սկիզբը։
Նրանց ընդհանուր կարողությունը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 42 տոկոսով՝ հասնելով 12,7 տրիլիոն դոլարի՝ 12,700,000,000,000 դոլար:
Մասնավորապես, սննդի, դեղագործության, էներգետիկայի և տեխնոլոգիական ոլորտների կորպորացիաներն ու բաժնետերերը հսկայական շահույթներ են ստացել:
Ըստ Oxfam-ի, դեղագործական կորպորացիաներ վայրկյանում ավելի քան 1000 դոլար են վաստակում պատվաստանյութերից և կառավարություններից գանձում են արտադրության արժեքից մինչև 24 անգամ ավել:
Միայն Mainz-ում գտնվող Biontech ընկերությունը անցած ֆինանսական տարում իր Covid 19 պատվաստանյութով 10,3 միլիարդ եվրոյի մաքուր շահույթ է ունեցել:
Ընթացիկ տարվա համար ակնկալվում է նույնիսկ ավելի մեծ միլիարդների շահույթ:
Բացի այդ, գերհարուստների համար պատերազմից և նոր սպառազինությունների մրցավազքից գերշահույթներ կան:
Միայն մեկ օրինակ․ Դյուսելդորֆում գտնվող Rheinmetall սպառազինության արտադրողի բաժնետոմսերը կրկնապատկվել են՝ հասնելով ավելի քան 190 եվրոյի՝ կանցլեր Շոլցի «շրջադարձային» ելույթից հետո, որում հայտարարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Բունդեսվերի ամենամեծ վերազինման ծրագիրը։
Կորպորացիան հենց նոր ռեկորդային դիվիդենտներ է փոխանցել իր սեփականատերերի հաշիվներին, որոնք մեկ բաժնետոմսի դիմաց 3,30 եվրոյով ՝ 50 տոկոսով ավել են, քան նախորդ տարի:
Իսկ առաջիկա տարիներին ակնկալվում է կրկնապատկում՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 7 եվրո։
Ի դեպ, Rheinmetall-ի գլխավոր լոբբիստը «Զարգացման աջակցության նախկին նախարար Դիրկ Նիբելի հետ միասին FDP կուսակցության (Լիբերալ դեմոկրատ կուսակցություն) պաշտպանական քաղաքական գործիչ Մարի-Ագնես Ստրաք-Ցիմերմանի կուսակցական ընկերն է, որը Ուկրաինային ավելի ու ավելի շատ զենք մատակարարելու համար լուսաֆորի կառավարության խոսնակներից մեկն է։
Պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգը Rheinmetall-ի վերահսկիչ խորհրդում է։ Նա Քրիստոնիա Դեմոկրատական Միություն (CDU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի կուսակցական ընկերն է, ով իր հերթին 2016-2020 թվականներին եղել է Blackrock-ի վերահսկիչ խորհրդի նախագահ և լոբբիստը, որը խոշորագույն սպառազինությունների առաջատար ընկերություններում աշխարհում բաժնետոմսերով ամենամեծ ներդրումային կորոպորացիան է, եւ ով, որպես Միություն (CDU) խորհրդարանական խմբակցության ղեկավար, անշուշտ աջակցություն է ապահովել լուսաֆոորի կառավարության 100 միլիարդանոց սպառազինության փաթեթին։
Հարցնում եմ. Հաշվի առնելով հսկայական շահույթի հեռանկարը՝ զենքաարդյունաբերող ընկերությունների ո՞ր հիմնական բաժնետերը պետք է շահագրգռված լինի համաշխարհային անվտանգության ճարտարապետությամբ և Ուկրաինայում պատերազմի արագ ավարտով, որի շարունակման դեմպքում, սովի համաշխարհային ճգնաժամը ծրագրված է միլիոնավոր մարդկանց համար:
Biontech and Co.-ի ո՞ր հիմնական բաժնետերը պետք է ինչ-որ բան ունենա երեխաների և շուտով նաև փոքր երեխաների պատվաստման դեմ,
չնայած առողջ երեխաների համար կա միայն ծանր Covid հիվանդության նվազագույն ռիսկ, և նրանց մոտ վարակը սովորաբար նույնիսկ առանց ախտանիշների է և սովորաբար ավելի մեղմ է, քան մեծահասակների մոտ…

Սեվիմ Դագդելենը Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և նախագահ: Արտաքին քաղաքականության աշխատանքային խմբի ղեկավար և «DIE LINKE» կուսակցության խորհրդարանական խմբի զինաթափման քաղաքականության խոսնակ:
Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի, 24 մաիսի, 2022 թ.