Ինքնասպան-առաքելություններ, չարաշահումներ, ֆիզիկական սպառնալիքներ, թալան. միջազգային լեգեոնի մարտիկները արձագանքում են ղեկավարության հանցագործությունների մասին:

Աննա Միրոնյուկի և Ալեքսանդր Խրեբեթի կողմից,  17 0costosi5, 2022թ.

Հրաժարում պատասխանատվությունից. The Kyiv Independent-ը հրապարակում է այս հետաքննությունը՝ լույս սփռելու օտարերկրյա կամավորներից կազմված լեգեոնի մեկ թևի ղեկավարության կողմից իշխանության ենթադրյալ չարաշահման վրա՝ լեգեոն, որը ստեղծվել է օտարերկրյա մարտիկների համար՝ նվիրված Ուկրաինայի պաշտպանությանը: Լեգեոնի ստորաբաժանման անդամներն ասում են, որ իրենք հայտնել են իրենց հրամանատարների անօրինական վարքագծի մասին Ուկրաինայի իրավապահ մարմիններին, խորհրդարանին և նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակին, սակայն պատշաճ արձագանք չեն տեսել և այդպիսով դիմել են լրագրողներին՝ որպես վերջին միջոց։ Զինվորները, ովքեր մատնանշել են Լեգեոնի այս ստորաբաժանման խնդիրները, պնդում են, որ իրենք սպառնալիքներ են ստացել բարձրաձայնելու համար: Նրանց անվտանգության համար մենք չենք հայտնում նրանց ինքնությունը։

Լավագույն բացահայտումները.

«Միջազգային լեգեոնի» հետախուզական թևի ղեկավարությունը ենթադրաբար ներգրավված է տարբեր խախտումների և հանցագործությունների մեջ, ներառյալ չարաշահումները, գողությունները և անպատրաստ զինվորներ ուղարկելը անխոհեմ հանձնարարություն կատարելը:
     Ստորաբաժանման հրամանատարներից մեկը և զինվորների բողոքների հաճախակի առարկան Լեհաստանից հանցավոր կազմակերպության ենթադրյալ նախկին անդամն է, որը խարդախությունների համար Լեհաստանտանում հետախուզման մեջ է: Լեգեոնի ստորաբաժանում նա ներգրավված է ռազմական հանցագործությունների և նյութատեխնիկական և գույքի հափշտակման գործի մեջ:
     Լեգեոնի մարտիկները նրան մեղադրում են իր դիրքը չարաշահելու՝ զինվորներին հրամայելովով խանութները թալանելու, զինվորներին զենքով սպառնալու և լեգեոնի բժշկուհիների նկատմամբ բռնի սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։
Kyiv Independent-ի հետաքննությունը բացահայտում է էնդեմիկ խնդիրներ Միջազգային լեգեոնի թեւերից մեկում, որը վերահսկվում է Ուկրաինայի հետախուզության կողմից:
Բազմաթիվ աղբյուրների համաձայն, ստորաբաժանման որոշ հրամանատարներ ներգրավված են զենքի և ապրանքների գողության, սեռական ոտնձգությունների, հարձակումների և անպատրաստ զինվորների անխոհեմ առաքելությունների մեջ:
Այս պատմության մեջ մեղադրանքները հիմնված են լեգեոներների հետ հարցազրույցների, լեգեոնի մեկ տասնյակից ավելի նախկին և ներկա անդամների գրավոր վկայությունների և 78 էջանոց զեկույցի վրա, որը նրանք հավաքել են Միջազգային լեգեոնի այս հատուկ ստորաբաժանման խնդիրների մասին:

Ինքնասպանաության-առաքելություններ, թալան եւ լեհ գանգստեր՝ որպես հրամանատար. սրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք Ուկրաինայում օտարերկրյա մարտիկները ներկայացրել են իրենց ստորաբաժանման դեմ և կազմել են 78 էջանոց զեկույց: Բայց նրանց բողոքները Կիևի քաղաքական ղեկավարության կողմից, ըստ երևույթին, ամիսներ շարունակ անտեսվեցին, և կամավորներն այժմ դիմել են «The Kyiv Independent» թերթին:

Մեղադրանքները վերաբերում են Օտարերկրյա լեգեոնի այն հատվածին, որը ենթակա է Ուկրաինայի ռազմական հետախուզության GUR ծառայությանը։ Այս խումբը բաղկացած է մինչև 500 մարտիկներից, ինչը կազմում է ամբողջ միջազգային գումարտակի մեկ երրորդը։ Լեգեոնի մեծ մասը ղեկավարվում է անմիջապես ուկրաինական բանակի կողմից. այդտեղից ներքին սկանդալների մասին ոչինչ հայտնի չէ։ Ավելի փոքր ստորաբաժանման դեմ ուղղված մեղադրանքներն ավելի շատ են հնչում:

«Երեքը լավագույն ընկերներն են»

Նրանց հսկողությունն իրականում գտնվում է Կիրիլո Բուդանովի ձեռքում, որին նախագահ Վլադիմիր Զելենսկին միայն հուլիսի վերջին նշանակեց հետախուզական կոմիտեի ղեկավար։ Այնուամենայնիվ, երեք հոգուց բաղկացած բավականին կասկածելի թիմ, որը բաղկացած է Տարաս կրտսերից, Տարաս ավագից և Սաշայից, որը որոշում է կամավորների ամենօրյա առաջադրանքները: «Երեքը լավագույն ընկերներն են», – մեջբերում է «The Kyiv Independent»-ը  ստորաբաժանման անդամ ամերիկացու ասածները:

Զինվորները մեղադրում են երկու Տարասներին, որ նրանք բազմիցս իրենց ուղարկել են ինքնասպանության դուռ։ Ամերիկացի մարդիկը հայտնում է, թե ինչպես են իր դիրքը Ուկրաինայի հարավում՝ Նիկոլաևի մոտակայքում, հայտնաբերել ռուսները և գնդակոծել հրետանուվ:  Պատմում է, թե ինչպես ստորաբաժինը փախել և նրանց թողել ճակատագրի քմահաճույքին: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարտիկ, ևս երեքը ծանր վիրավորվել են։

Կապուշչինսկին Լեհաստանից փախել է 2014 թվին              

Իր բողոքին հակառակ՝ Տարաս Ավագը հետագայում մեկ այլ ստորաբաժանում է ուղարկել նույն վայր, լավ իմանալով, որ ռուսները գիտեին այդ դիրքի տեղը, հայտնում է ամերիկացի մարտիկը։ Այս գործողության ընթացքում ռուսները կրկին հարվածներ հասցրին և այս անգամ սպանեցին չորս մարտիկի, մի քանիսին վիրավորեցին և մեկին գերեցին։ Խոսքը Էնդրյու Հիլի մասին է, ով սպասում է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» ցուցադրական դատավարության և հնարավոր մահապատժի։ Երկու Տարասների ոչ կոմպետենտությանը գերազանցում է Սաշա Կուչինսկու հանցավոր էներգիան։

«The Kyiv Independent»-ի հետազոտության համաձայն՝ նրա իսկական անունը Պյոտր Կապուշինսկի է, նա Լեհաստանի քաղաքացի է և Լեհաստանում հետախուզվում է խարդախության համար։ Նշվում է, որ Կապուշինսկին այնտեղ [Լեհաստանում] հանցավոր կազմակերպության անդամ է եղել: Նա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, իսկ 2014 թվականին փախել է Ուկրաինա։ Նա այնտեղ [Ուկրաինայում] 2016 թվականին ծանր կողոպուտի և սեռական ոտնձգության համար դատապարտվել է և մեկ տարի բանդ է նստել։ Լեհաստանը խնդրել է նրան արտահանձնել, սակայն ուկրաինացիներն իրենք են ցանկացել դատել նրան։

Կապուշինսկին թալանելու հրաման է տվել

Այդ իսկ պատճառվ Կապուշինսկին թաքնվեց: 2021 թվականի մայիսին կրկին նկատվեց ապօրինի զենք կրելու ժամանակ և ձեռբակալվեց, բայց գրավի դիմաց ազատ արձակվեց։ Փետրվարին ռուսական ներխուժումից հետո Կապուշչինսկին միացավ Ուկրաինայի զինված ուժերին։ Դա հնարավոր է քրեական անցյալ ունեցող ուկրաինացիների համար. անհասկանալի է սակայն, թե ինչու է բանակը ընդունել նաև քրեական անցյալ ունեցող օտարերկրացու և նրան հրամանատարական լիազորություններ տվել։ Ամեն դեպքում Կապուշինսկին, մականունով Կուչինսկին, շատ շուտ վատ համբավ ձեռք բերեց օտարերկրյա լեգեոնում։

Ասում են, որ նա հարբած վիճակում բռնի արարք էր գործադրում, հատկապես կանանց նկատմամբ: Կռվողները հայտնում են, որ բժշկուհին լքել է զորամասը, ապա Ուկրաինան այն բանից հետո, երբ Կապուշչինսկին բազմիցս անհանգստացրել է նրան: Նա երկու անգամ հրացանը ուղղեց իր ստորաբաժանման մարտիկների վրա, բղավեց նրանց վրա և պահանջեց իրեն հանձնել  այն զինտեխնիկան, որը մարտիկներն իրենց հետ բերել էին իրենց գործողություններից:

Հունիսին Սիևերոդոնեցկի համար մղվող ճակատամարտի ժամանակ Կապուշինսկին հրամայեց թալանել առևտրի կենտրոնը. «Ես ինքս լսել եմ նրա հրամանը՝ խլել ողջ կահույքը, էլեկտրոնիկան և թանկարժեք իրերը», – հիշում է կանադացի կամավորը: Նման հրամաններ միշտ էլ տրվել են։ Կոլումբիայից մի կամավոր ասում է. «Ես դրա համար չեմ եկել Ուկրաինա»։ Ինքը՝ Կապուշչինսկին, չի ցանկացել արձագանքել մեղադրանքների մասին, ասել է դիմեք հրամանատարությաանը, հայտնում է «The Kviy Independent»-ը։ Նախագահ Զելենսկու գրասենյակը չի պատասխանել հարցումներին։

Ավելին տես՝ բնորինակը «The Kyiv Independent» կայքում

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.