Կովկասյան հարցերի հանրահայտ փորձագետ՝ դկտ. Ահմեդ Քազեմին Իրանի հեռուստատեսային «Սորայա» ծրագրում նշել է, որ «Զանգեզուրի կեղծ միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի աշխարհաքաղաքական ինտրիգն է Իրանի հյուսիս արևմուտքում գտնվող Կովկասի կարևոր տարածաշրջանում, որտեղ այս նախագծում գործակալի և գործադիրի դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները։
Կովկասի հարցերով փորձագետն ասել է.«Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը հանդիսանում են այս խռովության և հարակից շարժումների հիմնական նախագծողները: ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը, հստակ ասել է, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմով պատմական հնարավորություն է ստեղծվել, որը պետք է օգտագործվի և Հայաստանի հարավում Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցք ստեղծելով, ՆԱՏՕ-ին հասցնենք Կասպից Ծովին և մեկ քայլ ՆԱՏՕ-ին մոտեցնել Չինաստանին»:
Դկտ. Քազեմին նշել է. «Բոլոր փաստերն ու ապացույցները վկայում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել և բռնակցել Հայաստանի հարավը և նույնիսկ դուրս է եկել Զանգեզուրի միջանցքի կեղծ պլանից։ Օրերս ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ տեղեկություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը Նախիջևանից ռազմական գործողություններ է ձեռնարկելու՝ գրավելու Հայաստանի տարածքի այլ հատվածներ՝ Հայաստանի կապը այդ երկրի հարավային շրջանների հետ խզելու համար և գործնականում Հայաստանի այս հատվածը Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի օգնությամբ կմասնատվի և կկցվիի Ադրբեջանին:
Կովկասյան հարցերի այս հեղինակավոր փորձագետն ընդգծել է.«Նկատի ունենալով ներկա իրավիճակում Հայաստանի թուլությունը, հուսահատությունն ու փխրունությունը՝ Ադրբեջանը Բրիտանիայի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի աջակցությամբ նպատակներ է հետապնդում Զանգեզուրի կեղծ միջանցքից այն կողմ։ Նկատի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի հարավային շրջանը և նույնիսկ Երևանը պատմականորեն պատկանում են Ադրբեջանին, և ադրբեջանցիները այնտեղ կվերադառնան կա՛մ քաղաքական, կա՛մ ռազմական ճանապարհով, պարզ են դառնում Հայաստանի հարավային շրջանները բռնակցելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»:
Տես նաև Ահմադ Քազեմիի 2021 թ. ապրիլի վերլուծություն՝ «ի՞նչ շահեց Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից»