«Փեյքնետ» 5 նոյմբերի, 2022թ. Երվանդ Խոսրովյան

Իրանում բողոքի ցույցերի հետևում թաքնված են Արևմուտքի աղետաբեր երազանքները

Իրանում Մահսա Ամինիի մահով սկսված բողոքի ակցիաները գնալով ստանում են «ներկայցուցչական ապստամբության» տեսք։

Այս շարժման առաջին կամ երկու օրվա առաջադեմ ու ազատագրական մեթոդներն ու կարգախոսները՝ «կին, կյանք, ազատություն», արագ վերածվեցին գռեհիկ կարգախոսների ու բռնի հավաքների՝ առանց նպատակի, առանց առաջնորդի և առանց սոցիալական տրամաբանական պահանի։

 Այսինքն՝ բոլոր այն տարրերը, որոնք հեշտությամբ կարող էին այդ շարժումը վերածել կույր ներկայացուցչական ապստամբության։ Ապստամբություն, որի հրահրող ուժերը գտնվում են Իրանի սահմաններից դուրս, և որոնց նպատակները հիմնականում այլ բան են: Այսինքն՝ նրանք այս ներկայացուցչական ապստամբությունը տեսնում են որպես Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի մի մաս, և Իրանի ժողովուրդը, ինչպես Ուկրաինայի ժողովուրդը, այս պատերազմի թնդանոթն է։

Իհարկե, այս ապստամբության ներկայացուցչականությունը չի նշանակում, որ այն ներքին արմատներ ու պատճառներ չունի, ընդհակառակը, առաջացել է հենց դրանցից։

Դրանք էին՝ ներքին և արտաքին քաղաքականությունը, համառությունը ժողովրդի առջև, կրոնական հետադիմական գերակայությունը, կոռուպցիան և անարդյունավետությունը,  անպատասխանատու քաղաքական և տնտեսական կառավարումը, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տնտեսական արևմտյան ծրագրերի իրականացում Իրանում և կոռումպացված ու կործանարար սեփականաշնորհումներ և…

Դրանք բոլորն էլ ստեղծված իրավիճակի հիմքն են։ Բայց այն փաստը, որ այս բողոքի ակցիաները ներքին արմատներ ունեն, չի ժխտում նրա ներկայացուցչական դառնալը:

Ուկրաինայի պատերազմն ուներ և ունի ներքին ծագում, և դրա արմատները կարելի է գտնել Խորհրդային Միության փլուզումից կամ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից և դրանից առաջ: Մենք չենք խոսում վերջին իրադարձություններից, ինչպիսիք են Մայդանի հեղաշրջումը և Դոնբասի ժողովրդի իրավունքների չեղարկումը և…

Բայց այս ներքին արմատների առկայությունը չի խանգարում, որ ՆԱՏՕ-ի պրոքսի պատերազմը Ռուսաստանի դեմ այժմ ընթանում է Ուկրաինայի տարածքում, որի հիմնական զոհն է երկիրը և Ուկրաինայի ժողովուրդը։

 Իրանում ներկայացուցչական ապստամբությունը, անկախ նրա ծագման պատճառներից, այժմ հանդիսանում է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի մի մասը, որը պատրաստվում է ընթանալ ներկայացուցչական ձևով աշխարհի բոլոր մասերում, ինչպիսիք են Թայվանը, Կորեան, ինչպես խոստովանել է Wall Street Journal-ը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերջերս իր մտահոգությունն էր հայտնել, որ «Ամերիկան ​​ծրագրում է ներկայացուցչական պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում»։

Դա ներկայացուցչական պատերազմ է, քանի որ ՆԱՏՕ-ն չի կարող ուղղակիորեն պատերազմել Ռուսաստանի դեմ:

Ամերիկան ​​և ՆԱՏՕ-ի երկրները հույս ունեն, որ Իրանում պրոքսի ապստամբությունը վերջիվերջո կավարտվի տարածաշրջանային պատերազմով, որը կբխի Մեծ Մերձավոր Արևելքի ծրագրից, ինչը, ըստ էության, նշանակում է տարածաշրջանի երկրների կազմալուծում։ Իրանից մինչև Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Ադրբեջան և Հայաստան պատերազմի մեջ մտնեն՝ արևմտյան երկրների ոտքը դեպի տարածաշրջան բացելու և բոլորին բաժանելու համար։ Իսկ եթե տարածաշրջանի արաբական երկրներն էլ ավելի չբաժանվեն, կպատժվեն այնպես, որ կկորցնեն Ռուսաստանին ու Չինաստանին մերձենալու ու ապադոլարականացնելու ցանկությունը։ Իսլամական Հանրապետության հարաբերական զսպվածությունն ընդդեմ բողոքի ցույցերի, ի տարբերություն արևմտյան ԶԼՄ-ների, պայմանավորված է ոչ թե բողոքի ակցիաների ծավալների նկատմամբ վախով, այլ այս ծրագրի իմացությամբ և որոշ չափով Ուկրաինայում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի պարտության սպասումով:

Միևնույն ժամանակ, և սրանից ելնելով, իմաստուն մարդիկ, որոնց համար չեն կարող օտար լինել այս վերլուծության հիմնական տարրերը, ըստ երևույթին, կամ չունեն իշխանության բռնություններին դիմակայելու ունակություն և հաճախ հանձնվում են նրանց, կամ էլ լուրջ չեն վերաբերվել հարցին։

Իրանի առաջադեմ քաղաքական ուժերից ոմանք դեռ ցանկանում են փակել իրենց աչքերը այս ապստամբության ներկայացուցչական բնույթի վրա և այն գնահատել որպես «շարժում» կամ նույնիսկ «հեղափոխություն»։

 Ակնհայտ է, որ յուրաքանչյուր ապստամբության մեջ, թեկուզ հետադիմական ու ֆաշիստական, կան բողոքի էլեմենտներ, այն էլ՝ խոշոր. նացիզմի հաղթանակը Գերմանիայում և ֆաշիզմի հաղթանակը Իտալիայում, որը ճանապարհ բացեց դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ, հնարավոր դարձավ՝ հենվելով Գերմանիայի և Իտալիայի ժողովրդի իրական դժգոհության վրա։

Այնուամենայնիվ, շարժման բնույթը որոշվում է ոչ թե շարժման և բողոքի տարրերի առկայության հիման վրա, այլ դրա նպատակների և իրականության վրա, դրա օբյեկտիվ ազդեցության և առկա ուժերի համապատասխանության հիման վրա:

 Ուստի այս ներկայացուցչական ապստամբությունը որպես շարժում կամ հեղափոխություն վերլուծելն ու հասկանալը, թեև դրա և շարժման ու հեղափոխության միջև կան անխուսափելի տարրեր և նմանություններ, մեզ ոչ մի տեղ չի տանում։

 Այն պետք է վերլուծել ճիշտ այնպես, ինչպես խռովությունը հետևյալ բնորոշ տարրերով.

1- Դա ներկայացուցչական ապստամբություն է և ՆԱՏՕ-ի պատերազմի մի մասն ընդդեմ Ռուսաստանի և գոյատևման:

2- Շարժիչ ուժը ՆԱՏՕ-ի երկրներն են և նրանց լրատվամիջոցները, որոնք կանգնած են դրա թիկունքում։

3- Ժողովրդի ու ներքին տարրերի վրա հիմնված դրա հաջողության հեռանկար չկա։

4- Սկզբունքորեն ոչ թե մարդկանց հրապարակ հանելու, այլ հրապարակից հեռացնելու  ձգտումն է։

5- Նրա մեթոդն է՝ գերիշխել բռնի տարրերի վրա և ավելի ու ավելի ապավինել լոմպունիզմին և ավազակախմբերին:

6- Դրա նպատակն է ստեղծել տարածաշրջանային ծավալների մեծ պատերազմ և մասնատել Իրանը և տարածաշրջանի երկրները։

Այս ապստամբությունը միայն այս շրջանակներում է հնարավոր հասկանալ և զբաղվել դրանով։

«Մուջահեդին է Խալղ» զինյալ ահաբեկչական կազմակերպության միլիշիան:

Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվում են նաև Իրանի ամենամեծ զինյալ ընդդիմադիր  «Մուջահեդին է Խալղ» ահաբեկչական կազմակերպությունը, որը միացած էր Սադամի բանակին՝ իրանի դեմ պատերազմի ժամանակ: Նա տեղակայված է Ալբանիայում և  վերջերս Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը այցելեց նրանց: Անպատճառ չէր նաև Բեռլինում Իրանի կառավարության դեմ տեղի ունեցած 80 հազարանոց ցույցին ուկրաինացիների հասկա մասնակցությունը:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորի հանդիպումը «Մու’ահեդին է Խալղ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Մարիամ Ռաջավիի հետ՝ Ալբանիայում:
Բեռլինում ՞ցույց ընդդեմ Իրանի իշխանությունների:
Բեռլինի ցույցից մի պատկեր:

Ռուսաստանի նախագահ Պուտինի և Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի պատկերները Բեռլինի ցույցի ժամանակ կողք-կողքի ցուցադրությունը խոսում էր Իրանում տեղի ունեցող ապստամբության և Ուկրաինայում տեղի ունեցող ներկայացուցչական պատերազմի ընդհանուր նպատակների մասին:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert