Ամերիկյան «Ժողովրդավարության հիմնադրամ» … ռեժիմիների փոփոխության խաղ
Ալի Հասան Մուրադ, «Ալ-Ախբար» թերթ
Երվանդ Խոսրովյան, 13 հունվարի, 2023թ.
Սա NED-ի և նրա զինուժի պատմության մի մասն է՝ ներդրումներ կատարելու տեղական կազմակերպություններում և ասոցիացիաներում՝ Արևելյան Եվրոպայի երկրներում ընտրությունների արդյունքների վրա ազդելու և Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի այլ երկրներում ԱՄՆամետ ռեժիմներ ձևավորելու համար:
Արգելվում է այս երկրում գովազդել և հեռարձակել այն, ինչ Վաշինգտոնը պատրաստում է ԱՄՆ կառավարության միջոցներով արտաքին սպառման համար։ Սա նշանակում է, որ արտերկրում Վաշինգտոնի քարոզչական խաղերով առաջ մղվող ժողովրդավարության և ազատության գաղափարն այս երկրում չի թույլատրվում տարածել։
«Ալ-Հուրա»-ն, «Ամերիկայի Ձայն»-ը և այլ քարոզչական գործիքները հարմար են միայն «հետամնաց» ժողովուրդների բարեփոխման համար, որոնց վրա գերիշխում է մեր ժամանակների կայսրությունը:
Նույնը վերաբերում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամին (NED): Հաստատության ժողովրդավարության խթանումը հարմար չէ ներքին սպառման համար, քանի որ այն տարածվում է միայն այն երկրներում, որոնք Վաշինգտոնը համարում է ըմբոստ:
Ամերիկայի կառավարությունը, լրատվամիջոցները, ընտրողները և թեկնածուները կարող են ավելի շատ խորհուրդների կարիք ունենալ այն մասին, թե ինչպես անվտանգ և ժողովրդավարական կերպով կառավարել ընտրական գործընթացը՝ խուսափելու համար Կոնգրեսի վրա անցյալ տարվա հարձակման կրկնությունից:
Բայց քանի դեռ Միացյալ Նահանգները չի գիտակցում սեփական ժողովրդավարության թերությունները, նա չի դադարի միջամտել այն երկրների ժողովրդավարությանը, որոնց ժողովրդին դուր չի գալիս նրա ընտրությունը, և NED-ը այդ միջամտության գործիքներից մեկն է։
ԱՄՆ-ի պաշտոնական ներդրումների պատմությունը ոչ կառավարական կազմակերպություններում այսպես կոչված «երրորդ աշխարհի երկրներում» և ամերիկացիներին հակադրվող երկրներում սկսվում է անցյալ դարի յոթանասունական թվականներից։
Համաշխարհային բանկի նախագահ (1968-1981), Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար, ով նույնպես ձախողվեց Վիետնամի պատերազմում, Ռոբերտ Մաք Նամարան առաջիններից էր, ով իր ելույթում Քենիայի Նայրոբի քաղաքում (սեպտեմբերի 24, 1973) բացահայտ խոսեց այս գաղափարի մասին:
Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհրդի նիստում ՄաքՆամարան սահմանեց նեոլիբերալ քաղաքականությունը՝ հենվելով կառավարության և պետական հաստատությունների դերը ոչ կառավարական կազմակերպություններին հանձնելու վրա և ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ եթե դա հաջողվի, ավելի մեծ հավանականություն կա, որ ինստիտուտներն ապահովեն ժողովրդական մասնակցություն, տեղական ղեկավարություն և իշխանության ապակենտրոնացում:
Այն բանից հետո, երբ Ռոնալդ Ռեյգանը հաղթեց նախագահական ընտրություններում 1982 թվականին, նա մտավ Սպիտակ տուն նեոպահպանողականների, հատկապես նրանց կնքահայր Իրվինգ Քրիստոլի և նեոլիբերալ դոկտրինի այնպիսի մեծ տեսաբանների, ինչպիսին Միլթոն Ֆրիդմանն է, պատրաստված ծրագրերով:
1983 թվականին Ռեյգանը ստորագրեց Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NED) ստեղծումը՝ Կոնգրեսում այս ինստիտուտը ստեղծող օրենքի ընդունումից հետո, որի միջոցով Վաշինգտոնը կենտրոնացրեց «ժողովրդավարության» և «մարդու իրավունքների» հետ կապված ասոցիացիաներն ու ոչ կառավարական կազմակերպությունները և նրանց ֆինանսավորումը՝ Մոսկվայի կողմից գլխավորվող արեւելյան երկրներում:
«Այն, ինչ մենք այսօր անում ենք, 25 տարի առաջ գաղտնի կերպով արվել է ԿՀՎ-ի կողմից», – ասում է NED-ի համահիմնադիր Ալան Վայնստեյնը, ով 1988-ից 1991 թվականներին Բորիս Ելցինի և Ջորջ Բուշի վարչակազմի կապող օղակն էր:
Վայնշտեյնի լկտի և պարզ խոստովանությունը եղել է ԿՀՎ-ին մոտ կանգնած լրագրող Դեյվիդ Իգնատիուսի կողմից գրված հոդվածում (սեպտեմբեր 1991թ.), որտեղ շատ տեղեկություններ են բացահայտվել Ամերիկայի գաղտնի գործողությունների մասին՝ ուղղված ամբողջ աշխարհում ռեժիմները տապալելուն:
Բիլ Քլինթոնի վարչակազմը ներդրումներ կատարեց NED-ում՝ հետխորհրդային Արևելյան Եվրոպայի ռեժիմներին որսալու համար: Հիմնադրամին հատկացվող միջոցները և այլ զենքերը ավելացվեցին Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ այս մոտեցման մեջ ներդնելով ուղղակի ագրեսիայի միջոցով «կոշտ գործիքների» կիրառմանը զուգահեռ՝ ռեժիմները տապալելու փափուկ գործիքների ազդեցութունը ամրապնդելու համար:
Աֆղանստանից և Իրաքից ամերիկյան կառույցների աշխատանքային ծրագիրը՝ կապված ԱՄՆ-ի կողմից «ըմբոստ» դասակարգված ռեժիմների հետ առճակատմանն ազդելու՝ պահանջվում էր նոր ծրագրերի ընդլայնում և դիվերսիֆիկացիա։
Լուծումներ, որոնք պետք է իրականացվեն «քաղաքացիական հասարակության» կազմակերպությունների միջոցով՝ նկատի ունենալով Արեւելյան Եվրոպայի փլուզման փորձը։ Խորհրդային Միությունում հաջողությունը բացեց ԱՄՆ-ի կայսրության ախորժակը՝ ռազմական պատերազմի համեմատ գործնական և էժան ներդրումների համար:
«Ուոթերգեյթի» սկանդալից հետո հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների միջև ծագած ծեծկռտուքներից և քաղաքական մեղադրանքների փոխանակումից խուսափելու համար Վաշինգտոնում որոշվել է, որ NED-ի աշխատանքը կառավարվի երկու կուսակցությունների կողմից՝ յուրաքանչյուրը ունենալով հատուկ բաժին։
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI) և «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) անվանումը մի քանի անգամ փոխվեց, և նրա հիմնադիր խմբերից մեկը կոչվեց «Աշխատանքային համերաշխության ամերիկյան կենտրոն», որը հայտնի էր որպես «Համերաշխության կենտրոն»։
Վերջինս առաջացել է 1977 թվականին հիմնադրված և ԱՄՆ գլխավոր արհմիությունների դաշնության կողմից կառավարվող Ազատ արհմիությունների ինստիտուտից (FTUI): Այս կառույցի կողքին «սինդիկալիստները», նեոլիբերալ մտածողությամբ, ստեղծեցին «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» (CIPE) կոչվող զուգահեռ միավորը, որը բացահայտ ներկայացնում էր երկու կողմերի կապիտալիստներին պատկանող ընկերությունների շահերը։
NED-ը գրանցված է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Ներքին եկամուտների ծառայության օրենսգրքի 501(C) բաժնի համաձայն: Այս բաժնում նշվում է, որ.
Այս բաժնում գրանցման իրավունք ունեցող կազմակերպությունները իրավունք չունեն ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական կազմակերպություններում, և նրանց համար արգելված է քաղաքական գործունեությունն ու գործունեությունը: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող ազդել օրենքների ընդունման վրա՝ որպես իրենց գործունեության հիմնական մաս, ինչպես նաև չեն կարող մասնակցել քաղաքական թեկնածուների դեմ կամ դեմ որևէ գործողությունների/արշավների»:
Բայց տիպիկ ամերիկյան լկտիությամբ, NED-ի հիմնական առաքելությունն է քաղաքական միջամտությունը երկրների ններքին գործերին և տապալել նրանց ռեժիմները՝ ելնելով նրանց շահերից:
Թերևս խորհրդային ազդեցության ոլորտներում ամերիկացիների կողմից NED-ի միջոցով իրականացված առաջին առաքելությունները եղել են Լեհաստանում՝ հակակոմունիստական Համերաշխության աշխատանքային շարժման (Solidarność Lech Walesa) աջակցությամբ։ Լեհաստանում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում NED-ը 1990-ականներից ի վեր ներգրավված է այլ հաստատությունների և կազմակերպությունների հետ, ինչպիսին է Ջորջ Սորոսը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ազգային մակարդակով վարչակարգեր ձևավորելու գործում, որոնք համահունչ են ամերիկյան շահերին:
Ժողովրդավարական ինստիտուտը (NDI), Պորտլենդի համալսարանի ամերիկացի հետազոտողներ Ջերալդ Սասմանը և Սաշա Կրեյդերը իրենց «Pattern Revolutions» հետազոտության մեջ՝ Արևելյան Եվրոպայում վարչակարգի փոփոխության ամերիկյան մարքեթինգում նրանք պնդում էին, որ ցանկացած երկրում Վաշինգտոնի կողմից «ոչ կոմպետենտ առաջնորդ» որակվող ռրժիմները տապալելու բանալիներից մեկն է:
Ամերիկայի ռազմավարություններից մեկը քաղաքական թեկնածուի թիկունքում անհամաչափ ընդդիմությանը համախմբելն է:
Այս մոդելի առաջին օգտագործումը եղել է 1996 թվականին Բուլղարիայում: Այնտեղ երկու ինստիտուտները «բացահայտեցին», որ «ՀԿ-ները կարող են ընտրությունները ճոճել հօգուտ Ամերիկայի նախընտրած թեկնածուի»։ Նրանք ազդեցին ընտրողների վերաբերմունքի վրա՝ համախմբելով ընդդիմությանը, ապա ֆինանսավորելով իրենց թեկնածուին սատարող հարցումները: NDI-ն այդ տարի իր ներդրումն ունեցավ նախագծում՝ միջոցներ նվիրաբերելով «Արդար ընտրությունների և քաղաքացիական իրավունքների բուլղարական ասոցիացիա» ՀԿ-ին՝ ընտրությունները վերահսկելու համար:
Ըստ Sussman-ի և Kreider-ի, NED-ը և նրա մասնաճյուղերը հարցումներ են կազմակերպել Ռումինիայում 1997-ին՝ «Ժողովրդավարության ասոցիացիայի» աջակցությամբ:
1998 թվականին Սլովակիայում, որտեղ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) անցկացրեց «ձայների զուգահեռ աղյուսակավորում»։
Նույն կերպ Խորվաթիայում 1999թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և Freedom House-ի մասնակցությամբ և «Ընտրությունների մոնիտորինգի համար կազմակերպված քաղաքացիներ» ասոցիացիային միջազգային միջոցներով իրականացվել են ընտրությունների մանիպուլյացիա։
Նախկին Հարավսլավիայում, երբ Միլոշևիչը 2000 թվականի նախագահական ընտրություններից առաջ խոցելի էր թվում, NDI-ն երաշխավորեց, որ սերբական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կմեկնեն Լեհաստան՝ նախորդ ընտրություններում ձախակողմյան կուսակցություններին հաղթած լեհական կուսակցության ակտիվիստների դիմաց: (Իրանական ընդդիմության համար Վարշավայի և Պրահայի համաժողովները նման էին այս «գիտական» ճամփորդություններին – թարգմանիչ)
NDI-ն օգտագործել է ամերիկյան Penn, Schoen և Berland սոցհարցումները, որոնք կարծում էին, որ հակակոմունիստ փաստաբան Վյաչեսլավ Կուստունիսան ամենահարմար մարդն է նախընտրական մրցավազքում առաջադրվելու համար:
Հանձնարարականի հիման վրա այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը նախագահի երկու թեկնածուներին (Բելգրադի քաղաքապետ Զորան Զինդիչին և ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վուկ Դրասկովիչին։ ) կանչել են Բուդապեշտ և ճնշում գործադրելով ստիպել են նրանց հրաժարվել նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունից:
NED-ը և NDI-ն նմանատիպ հանձնարարականներ են ներկայացրել Բուլղարիայում և Ռումինիայում, ինչը դրդել է արևմտամետ կուսակցության առաջնորդներին համաձայնվել Վաշինգտոնի առաջարկին: