Երվանդ Խոսրովյան, 31 մարտի, 2023 թ.
Վերջին երկու ամսում համաշխարհային սրընթաց զարգացումները հաշվի առնելով, կարելի է վստահաբար ասել, որ մենք ոչ թե միաբևեռ համակարգից անցնում ենք բազմաբևեռ համակարգի, այլ արդեն գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ։
Սաուդյան Արաբիայի և ԱՊԼ-ի (Արաբական պետությունների Լիգա) դիվանագիտական հաշտեցումը Իրանի հետ Չինաստանի միջնորդությամբ, Սաուդյան Արաբիայի հաշտեցումը Սիրիայի հետ Ռուսաստանի միջնորդությամբ, Սի Ծինփինի կարևոր այցը Մոսկվա և այդ հանդիպումից հետո բազմաբևեռ համակարգի պաշտոնական շատ կարևոր հայտարարությունը, որի կառույցներն ու կառավարումը կիրականացնեն Ռուսաստանը, Չինաստանը և դաշնակիցները։
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի կարևոր ելույթը Մեշհադում տնտեսության դիմադրությանն ու ապադոլարացմանն աջակցելու և հասարակության մեջ վերափոխման անհրաժեշտության վրա կենտրոնանալու մասին։ Բրազիլիայի համաձայնությունը Լատինական Ամերիկայի, և Հարավային Աֆրիկայի անունից Աֆրիկայի անունից դոլարը երկկողմ կամ բազմակողմ առևտրից բացառելու վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի՝ Շանհայի պայմանագրին անդամակցելու խնդրանքը, Սաուդյան Արաբիայի՝ Չինաստանին յուանով նավթ վաճառելու համաձայնությունը և զարգացումները ցույց են տալիս, որ Ամերիկայի վերջին կործանարար զենքը՝ դոլարը, հանվում է համաշխարհային առևտրից։
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բազմաբևեռ համակարգը:
– ԱՄՆ-ի և Արևմուտքի բոլոր ռազմակայանները, ներառյալ միջուկային բազաները, ոչ սովորական զենքերը և կենսաբանական լաբորատորիաները, կմաքրվեն ամբողջ աշխարհից, և ՆԱՏՕ-ն կլուծարվի:
– Ամերիկային ոչ մի երկիր չի փոխարինի, աշխարհի բոլոր երկրները պետք է հավասարապես աճ ունենան թե՛ արտադրական, թե՛ տեխնոլոգիական առումով։
– Կձևավորվեն տարածաշրջանային աշխարհագրական միավորումներ, շրջանների անվտանգությունը ստանձնելու են նույն տարածաշրջանային երկրները, միություններում նույնպես տնտեսական աճ է կլինի. ինչպիսին են Աֆրիկյան միությունը, Եվրասիական միությունը, Լատինական Ամերիկայի միությունը, Աֆրիկյան միությունը, Եվրասիայի հետ կապված Արևմտյան Ասիայի երկրների միությունը՝ Մերձավոր Արևելքից Ամերիկայի դուրս գալուց հետո։
– Լավրովի խոսքով՝ 2023 թվականին՝ BRICS-ի հաջորդ նիստում, առևտրի միջազգային արժույթի մասին կհայտարարվի։
– Եվրամիությունում երկու երկրներ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, աշխարհաքաղաքական տեսակետից նրանց ազգային շահերն են թելադրում անդամակցել Եվրասիական միությանը։
Միամտություն կլինի կարծել, թե Ամերիկան, Անգլիան և Իսրայելը ձեռքները ծալած կնստեն և թույլ կտան բազմաբևեռ համակարգի հիմնադիրներին առանց խոչնդոտի նոր համակարգ կազմակերպեն։
Անգլո-սաքսոնները դեռ շատ հնարավորություններ ունեն դոլարի գերակայությունը պահպանելու համար, նրանց ամենակարեւոր հնարավորությունը տվյալ երկրներում կոռումպացված օլիգարխիան և Արևմուտքի հինգերորդ հենարանն է: Վերջին երեսուն տարիների ընթացքում Համաշխարհային կապիտիալի հինգերորդ շարասյունը կարողացել է ներթափանցել բազմաթիվ երկրների հասարակությունների և ինստիտուտների բոլոր անկյունները:
Անգլո-սաքսոնները կարող են լուրջ խոչնդոտներ առաջացնել բազմաբևեռ կարգի կազմակերպման դեմ՝ հրահրելով պատերազմներ, քաղաքական առաջնորդների սպանությամբ, կենսաբանական պատերազմով և նոր համաճարակով:
Պատմական շրջադարձը հասունացել է, եթե Արևելքի ժողովուրդները և ընդհանրապես դարեր շարունակ ստրկացված ժողովուրդները չսխալվեն, նրանք կկարողանան հետևում թողնել 300-ամյա պատմական նվաստացումը և իրենց երկրներում ստեղծել աճի և զարգացման նոր դարաշրջան, վերականկնել իրենց արժանապատվությունը:
Հայաստանը այս շրջադարձային փուլում սխալվելու իրավունք չունի, այլապես նոր համակարգի սուբյեկտ դառնալու փոխարեն, կկորցնի իր սուբյեկտությունը ընդհարնրապես: