Երվանդ Խոսրովյան
Զինվորականները Գաբոնում պաշտոնանկ են արել նախագահ Բոնգոյին և իշխանությունը վերցել…
Զինվորականները հայտարարել են ներկայիս ռեժիմի ավարտի մասին։ Կենտրոնական Աֆրիկայի երկրի սահմանները փակ են մինչև հետագա ծանուցումը։
Մի խումբ բարձրաստիճան սպաներ չորեքշաբթի օրը «Գաբոն 24» հեռուստաալիքով հայտարարեցին, որ չեղյալ են հայտարարում անցյալ շաբաթավերջին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները և լուծարում են հանրապետության բոլոր ինստիտուտները։
Զինվորականները Գաբոնում հայտարարում են ռեժիմի վաղաժամ վերջ հեռացնելու մասին:
Զինվորականներն այդ քայլը հիմնավորել են տեղի ունեցած ընտրությունների ոչ թափանցիկությամբ և անպատասխանատու, անկանխատեսելի կառավարմամբ, որը հանգեցրել է սոցիալական համախմբվածության շարունակական անկման և, որը սպառնում է երկիրը քաոսի մեջ գցել: Նրանք հայտարարեցին, որ խոսում են Անցումային և ինստիտուցիոնալ վերականգնման հանձնաժողովի անունից:
AFP լրատվական գործակալության լրագրողները հայտնել են մայրաքաղաք Լիբրևիլում կրակոցների մասին։ Շաբաթ օրը Գաբոնում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Մինչ զինվորականների հեռուստատեսային ելույթը, ընտրական հանձնաժողովը հայտարարել էր գործող նախագահ, պետության երկարամյա ղեկավար Ալի Բոնգո Օնդիմբայի հաղթանակի մասին։
Բոնգո կլանը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Գաբոնը: Նախագահ Ալի Բոնգոն 14 տարի ղեկավարել է երկիրը Կենտրոնական Աֆրիկայում։ Նախկինում նրա հայրը՝ Օմար Բոնգոն, իշխանության ղեկին էր՝ 1967 թվականից մինչև իր մահը։ Հաջորդ սերունդը՝ Ալի Բոնգոյի որդին, նույնպես արդեն ձեռնամուխ է եղել իր հորը ժառանգելուն: Ընտանիքի այս կլանային իշխանությունն է, որ վաղուց դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում։ Գաբոնում ապրում է 2,3 միլիոն մարդ, հիմնականում՝ աղքատության մեջ, գործազրկությունը բարձր է։
Գաբոնը Աֆրիկայի ամենահարուստ երկիրն է (չհաշված շատ փոքր երկրները)։ Համաձայն Centre d’études et de réflexion sur le monde francophone (Cermf) զեկույցի՝ համախառն ներքին արդյունքը կազմել է 8017 ԱՄՆ դոլար։ Գաբոնը հարուստ է հումքով, հատկապես նավթով և գազով։
Մինչ Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ 15-ից 20 տարեկան մարդկանց 40 տոկոսը գործազուրկ է, կոռումպացված ուժային էլիտան լցնում է իր գրպանները և ավելացնում սեփական հարստությունը:
Գաբոնը հաճախ անվանում են «Ֆրանսիայի հետնաբակ»: Չնայած երկիրը անկախ է 1960 թվականից, նախկին գաղութատիրական տերության հետ հարաբերությունները դեռ սերտ էին։
Չնայած ձևական անկախությունների ձեռքբերմանը, Աֆրիկյան շատ երկրներ հայտնվեցին նոր գաղութատիրական կարգավիճակում: Նոր սերունդը արթնացել է, այլևս չի ենթարկվում գաղութատերերին:
Ժոզեֆ Բորելը լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «իրավիճակը անկանխատեսելի է, ռազմական հեղաշրջումները տարածաշրջանը անկայունացման կտանեն…»: «Կայունություն» ըստ Ժ. Բորելի, նշանակում է գաղութային կարգավիճակից դուրս չգալը:
Ժոսեֆ Բորելի «ջունգնլիներում» լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը կարող է վնասի նրա սիրելի «այգուն»՝ Եվրոպային: Մակրոնն ասում է՝ «մեր սահմանից (Եվրոպայի սահմանից,-Ե.Խ.) ընդամենն մի քանի հազար կիլումետր հեռավորության վրա փորձում էին խալիֆայություն կառուցել», նկատի մունի Գադաֆիի նախաձեռնությունը՝ Աֆրիկայում միասնական առևտրային արժույթի ստեղծման նպատակը: