Գերմանիայում պատմության անվանումը «գերմանական պատմություն» է (German History) (գերմաներեն. Deutsche Geschichte) ոչ թե Գերմանիայի պատմություն (Germany Հistory) (գերմաներեն. Geschichte Deutschlands): Գերմանական պատմությունը բաժանված է պատմական տարբեր փուլերի մինչև ներկա Գերմանիայի պատմությունը: ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-Ը իր մեջ ԸՆԴԳՐԿՈՒՄ է ցեղային խմբավորման սկզբնական շրջանները, տարբեր իշխանությունները, թագավորությունները մինչև հանրապետություն հռչակած տարածքները: Սխալ է «Հայաստանի պատմություն» անվանումը, քանի որ Հայաստան անվանումը վերաբերում է տարածքային ՀԱՏՈՒԿ քարտեզին, աշխարհագրական հատուկ տարածքին, որոնք Հայոց պատմության ընթացքում տարբեր փուլերում, տարբեր ձևավորումներ են ստացել՝ տարբեր տարածքների վրա: «Հայաստանի պատմություն» վերնագիրը անորոշ է և չի կարող բացատրել պատմական տարբեր փուլերում ձևավորված պետական տարածքը: «Հայաստանի պատմություն» ձևակերպումով՝ դուրս է թողնվում նաև այն դարաշրջանը, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել պետականությունից:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ամենաճիշտն է արտացոլում հայ ժողովրդի սկիզբն ու շարունակությունը:
Միայն ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ բովանդակության մեջ կարող է ընդկրկվել Հայոց պատմության տարբեր փուլերը, տարբեր տարածքները և հարստությունները:
«Հայաստանի պատմություն» կարելի կլիներ ասել, եթե ի սկզբանէ և մինչև ներկան հայ ժողովուրդի տիրապետության տակ լիներ հստակ տարածքով ամրգրված պետական քարտեզ, խախտված չլիներ այդ տարածքները, ընդհատված չլիներ պեականության շարունակությունը: Տարբեր հատվածներում ստեղծված չլինեին տարբեր իշխանություններ (հատկապես ԿԻԼԻԿԻԱՆ), հարստություններ….
Ազգային պետությունների քաղաքական քարտեզը շատ երիտասարդ է և չի կարող տվյալ ազգի բովանդակ պատմությունը բացատրել: Ամեն ինչի բովանդակությունն է ձևավորում նրա արտաքին տեսքը և ոչ հակառակը:
Չի կարելի այլ երկրների ձևակերպումը արհեստականորեն պատճենահանել և դա ներկայացնել՝ Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն փոխարինելու արդարացմամբ:
Յուրքանչյուր ազգ, պետություն ունի իր յուրահատուկ զարգացման ընթացքն ու պատմությունը, որի բուվանդակությունն է ձևակերպում ասել Գերմանական թե Գերմանիայի պատմություն, Ֆանսիական թե Ֆրանսիայի պատմություն: Միացյալ նահանգներում չեն կարող ասել Ամերիկացիների պատմությունը, քանի որ այդ դեպքում կփլուզվի բռնազավթիչ պետության պատմությունը. Ամերիկացիկ շատ հին են քան ԱՄՆ պատմությունը:
Հայկական ցեղերի պատմությունը շատ հին է քան տարբեր հատվածներում Հայաստան սահմանումով ներկայացված պատմությունը: Հայաստանի պատմությունը հայ ժողովրդի պատմության կարևոր բաղկացուցիչ մասն է, սակայն ոչ ամբողջությունը:
Երվանդ Խոսրովյան, 11 փետրվարի, 2024 թ.