Գերմանա-ադրբեջանական խայտառակություն. իսկ հայկակա՞նը…

2RVDf6Yq8hUԳերմանական մամուլում հրապարակված Սեբաստիան Էռբի և Բեռնդ Քրամերի հոդվածին (04.08.2014), հաջորդեց rbb -ի հեռարձակումը (Radio-TV, Berlin-Branderburg): Հոդվածը անդրադարձել է Ադրբեջանի՝ նպատակաուղղված ֆինանսավորմանը Հումբոլդթ -համալսարանի (Հհ) պրոֆեսոր Էվա Մարիա Աուխի գործունեությանը:

Ադրբեջանի կառավարության կողմից պատմության դասախոս ԷվաՄարիաԱուխը ստանում է տարեկան 75.000 եվրո: Այն, որ գերմանական համալսարանի դասախոսի աշխատավարձը վճարում է մի պետություն, որը արևմուտքում սուր քննադատվում է մարդու իրավունքների խախտման իր գործունեության համար, էլ ավելի հետաքրքիր է դարձնում խնդիրը:
Ադրբեջանը իրեն ներկայացնելու համար նշված համալսարանում ֆինանսավորում է մի ամբողջ ամբիոն, իսկ բռնատիրության մեջ մեղադրվող երկրի ֆինանսավորումը հեղինակավոր կրթական հաստատությունում փաստորեն հանդուրժում են: Հայստանը ի դեմս ԿԳ նախարարության անհաղորդ է այս իրողությանը:

Գիտության առումով Ադրբեջանը, գուցե, մի գաճաճ է, սակայն, չի կարելի ուրանալ, որ տիկին Էվա Մարիա Աուխը իր ողջ կյանքը նվիրել է Ադրբեջանին: Պատմաբանը 70-ականներին արևելագիտություն է ուսանել Բաքվում: Եվ ավելի ուշ «Կովկաս-գերմանական հարաբերություն» թեմայով ներկայացրել հաբիլ (համալսարանում դասավանդելու իրավունք ) աշխատանք:

2012թ. աշնանից առ այսօր 58 ամյա տիկին Աուխը «Ադրբեջանի պատմության» պրոֆեսոր է Բեռլինի Հումբոլդթ համալսարանում: Նրա աշխատավարձը վճարում է Ադրբեջանի դեսպանատունը,ինչը ամրագրված է համագործակցության պայմանագրով. պրոֆեսորը պետք է աջակից լինի «Ադրբեջանի պատումության» տարածման հարցում:
Դեսպանատունն իրավունք ունի առաջարկներ կատարելու, սակայն «ուսումնասիրության ազատությունն ու ուսուցումը չպետք է դրանով խախտվի»:
Inforadion -ի «Պրոֆեսորը, համալսարանը և մի անօրեն պետության դրամները» վերնագրով ռադիոնյութում ասում է հետևյալը.

«Բեռլինի Հումբոլդթ համալսարանը Ադրբեջանի պատմության պրոֆեսորի համար ստանում է տարեկան 75.000 եվրո: Մի պետություն, որի նախագահ Իլհամ Ալիևը բռնատիրական իշխանություն է վարում և ճնշում իր երկրի մամուլն ու բողոքի ակցիանները:

Թեպետ պրոռեկտոր Փեթեր Ֆրեշի գրավոր տեղեկացրել էր, թե՝ «Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը բնավ չի միջամտում ուսուցման և ուսումնասիրության հարցերին՝ կապված պրոֆեսոր տիկին Աուխի ամբիոնին, ուրեմն որևէ կախումչի նշված ո′չ պայմանագրում, ո′չ գործնականում», սակայն այս խճանկարի մասնիկները միացնելով միմյանց, ստանում է մեկ այլ պատկեր:

Անսովոր, չափազանցված, շքեղ, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել ադրբեջաներենի ամբիոնի բացման օրը համալսարանում:
Ամբիոնի բացման օրը համալսարանը մի ամբողջ շաբաթ էր կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի գիտությանն ու մշակույթին: Տոնահանդեսի ժամանակ խոսք ասաց այդ ժամանակ կրթության նախարար տիկին Անեթ Շավանը (CDU), որին որպես բանախոս էին հրավիրել Ադրբեջանական նախարարությունները և պետական «SOCAR» քարյուղի առևտրաարդյունաբերական ձեռնարկությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները լավ վկայագիր չեն շնորհել Ադրբեջանին՝դատապարտելով նրան հակադեմոկրատական խիստ խախտումների և պետությանը քննադատող ակտիվիստներին հալածելու համար: Չնայած դրան ռեժիմը մի շարք միջոցների է դիմում՝Ադրբեջանին դրական ներկայացնելու համար, և Էվա Մարիա Աուխն օժանդակում է այդ գործին: Նա ստանձնել է նաև երաժշտության, արվեստի և բնության, ինչպես նաև քաղաքականությունը միակողմանի և վարդագույն երանգներով ներկայացնող ադրբեջանական «irs/Erbe» պարբերականի գերմանալեզու խմբագրի գործը, Socar-կոնցեռնի սիրահոժար հովանավորությամբ:

«Սա մի փոքրիկ վերք է,-խոստովանում է տիկին պրոֆեսորը,- սա մի փոխզիջում է: Ես ցանկանում էի մի պարբերական հրատարակել, քանի որ գերմանական հասարակության մեջ Ադրբեջանի մասին տեղեկության դեֆիցիդ կա: Եվ երբ եկավ առաջարկը, գտա, որ լավ է՝իրականացնենք այդ ծրագիրը»:
Որ պրոֆեսորը բնավ էլ չի վարանում ռեժիմի մոտ կանգնած կազմակերպությունների հետ համագործակցել, կան բազում օրինակներ.
Նա գերմանա -ադրբեջանական լոբբի հանձնախմբի անդամ է, որը մի պամֆլետում գովաբանում է Ադրբեջանը՝որպես օրինակելի ժողովրդավարական երկիր: որի

Պետական կոնցեռն «Socar»-ը, որը զբաղված է նավթի առևտրով, քողարկված հասարակական գործունեություն է ծավալում:
Պետկոնցեռնի ներկայացուցիչները միշտ էլ ներկա են լինում ամբիոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին: «Socar»-ը չի վարանում իր գովազդն անարգել ներկայացնելու միջոցառումներին:
Ադրբեջանը չնայած արտաքին շղարշին, այսօր էլ անհադուրժող է իր քննադատների նկատմամբ. ԷմինՄիլլին չի կարող լուսաբանել ամբիոնի որևէ միջոցառում: 34-ամյա թղթակիցը իր քննադատական հոդվածների պատճառով ազատազրկվել էր Բաքվում: Նա Բեռլինում հիմնադրել է «Աքսոր» հեռուստաալիքը և շարունակում է անդրադառնալ իրեն Եվրոպայի առաջադեմ նախագահ ներկայացնող Իլհամ Ալիևի Ռազմավարության ցավոտ հարցերին:

«Ինձ համար այս պրոֆեսորը խորամանկ ռազմավարության մի մասնիկ է՝հասցեագրված հասարակությանը,-ասում է Միլլին,- քանզի մինչև հիմա չեմ լսել, որ այս միջոցառումները քննադատական լինեն»:
Այն հարցին, թե ինչու՞չի հրավիրում իշխանությանը քննադատող հյուրեր, պրոֆեսոր Աուխը պատասխանել է. «Ես ընտրում եմ հյուրերին ըստ հարմարության, նկատի առնելով նաև թեման և ոչ թե անձինք, որոնք թեմայի հետ առնչություն չունեն»:

Տիկին Աուխի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2015թ-ը, և Ադրբեջանի դեսպանին է վերապահված պայմանագրի ժամկետի հարցը»:

Աղաղակող  զուգահեռներ

Գերմանիայում դասավանդում են շուրջ 1000 հիմնադրամային պրոֆեսորներ (նրանց աշխատավարձը վճարում է ոչ թե համալսարանը, այլ որևէ հիմնադրամ), որոնց ֆինանսավորում են ձեռնարկություններ և հիմնադրամներ, իսկ պետության կողմից ֆինանսավորվող ամբիոնները բացառություն են:

ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի  ջանքերով Հումբոլդթ համալսարանի շենքերից մեկի պատի վրա տեղադրվեց Կոմիտասի հուշատախտակը (Կոմիտասն այս համալսարանում 19-րդ դարի վերջին փիլիսոփայություն է ուսանել): Ականատեսի վկայությամբ՝ բացման օրը հիշեցնում էր սովետական շրջանի տոնակատարությունները. Ներկա էր Հայաստանի մշակույթի նախարարը, պարախումբ, երգչախումբ և նվագախումբ, ինչպես նաև մի քանի բանախոսներ:

Հումբոլդթ համասարանում մենք ունենք Կոմիտասի հուշատախտակ, ադրբեջանցիները՝ ամբիոն: Բեռլինի պետական ազատ համալսարանում (համարվում է Գերմանիայի տասը էլիտար համալսարանների առաջատար) մինչև 2013թ.-ի սեպտեմբեր ամիսն հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարներում ունեինք հայկական բաժին, որը 1921թ-ին հիմնել էր Ժոզեֆ Մարքուարդը: Սեմինարների փակվելուց հետո կարող էինք ունենալ լեքթորաթ՝ամբիոն դառնալու հեռանկարով: Սակայն Սփյուռքի և Գիտության ու կրթության նախարարների անգետ ու անտարբեր լինելու պատճառով այդ հնարավորությունը կորցրինք: Նույն համալսարանում Ադրբեջանը դարձյալ փորձում է ամբիոն հիմնել: Իսկ Փոթսդամի համալսարանում (Բրանդեմբուրգի երկրամասի մայրաքաղաք, որը կից է Բեռլին քաղաքին) Ադրբեջանը կազմակերպել է պրոֆեսորադասախոսական կոլեգիա, որտեղ դասախոսություններ են կարդում «Հինավուրց Ադրբեջանի պատմության, մշակույթի և քաղաքական» թեմաներով:

Ավելացնենք նաև, որ այս պահին հրատարակվել են գերմաներեն լեզվով 5- 6 գրքեր՝Ադրբեջանի պատվերով, որոնք անվճար նվիրաբերվել են գրադարաններին, հատկապես համալսարանների գրադարաններին: Մինչ այժմ չկա գերմաներենով որևէ գիրք՝գրված չեզոք կամ  ի նպաստ Արցախի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների:
Արդյունքն ինքներդ կարող եք պատկերացնել:

Բեռլինի պետական ազատ համալսարանի դասախոս,
դոկտոր Ժիրայր Քոչարյան

Զրուցարանի խոսակցության ավարտ

 

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net