SAMSUNG CAMERA PICTURES1988 թ․-ի աղետալի երկրաշարժը, ինչպես շատ գյումրեցիների, այնպես էլ 62-ամյա Սուսաննա Աթոյանի համար եղավ ճակատագրական: Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո խնամելով  հիվանդ մորը, մոռացավ անգամ սեփական անձի մասին: Տիկնոջ խոսքով՝ երբեք էլ չի մտածել ստեղծելու սեփական ընտանիքը, քանի որ մայրն ավելի շատ օգնության կարիք ուներ, պետք էր խնամել նրան:

Արդեն 26 երկար ու ձիգ տարիներ նա ապրում է Գյումրու Սավոյան փողոցի 227/167 տնակում՝ զուրկ անգամ կոմունալ տարրական պայմաններից՝ իր մոր՝ 85-ամյա Լենա Աթոյանի  հետ:

«62 տարեկան եմ եւ շատ քիչ ժամանակ է, որ ապրել եմ նորմալ պայմաններում, այս տնակն արդեն վաղուց քայքայվել է, պիտանի չէ: Մորս խնամելու պատճառով չեմ կարողացել անգամ աշխատանք գտնել, ֆինանսական միակ աղբյուրը մորս 34.000 դրամ կենսաթոշակն է, բացի այդ, ինձ այլեւս ոչ մի  տեղ էլ չեն ընդունի աշխատանքի, չէ՞ որ ոչ 30 տարեկան եմ, ոչ էլ բարետես… արդեն բավականին մեծ եմ, թե երբ մեծացա այսքան, ինքս էլ չիմացա»,- անկեղծ զարմանքով նշում է տիկինը:

SAMSUNG CAMERA PICTURES«Ամեն անգամ, երբ Գյումրիում որեւէ ընտանիքի տուն են տալիս, նրանց հետ ապրում եմ, նրանց հետ ուրախանում՝ հույսով, որ մի օր էլ մենք կունենանք մեր բնակարանը: Երկրաշարժին կորցրեցինք մեր 5 սենյականոց բնակարանը: Երբ  քաղաքում սկսվեց բնակարանների կառուցման գործընթացը, եղբայրներս վերցրեցին իրենց հասանելիք 2 սենյականոցները, մեզ էլ պետությունը խոստացավ հատկացնել 1 սենյականոց եւ հերթագրվեցինք անօթեւանության ցուցակում, բայց այդքան բնակարաններ բաշխեցին, իսկ մեզ միայն  ասում են՝ սպասեք…»:

SAMSUNG CAMERA PICTURES Տիկին Սուսաննան ասում է՝ չի զղջում, որ ընտրել է մոր հետ մնալու ճանապարհը, քանի որ նա իսկական հերոսուհի է. «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է թիկունքում, բազմաթիվ մեդալներ ունի, աշխատանքի գերազանցիկ է եւ գոնե նրան խղճան, կյանքի վերջին օրերին տեսնի իր բնակարանը, նոր հեռանա կյանքից»:

SAMSUNG CAMERA PICTURESՏիկին  Սուսաննան թեպետ հուսահատված, բայց գյումրեցուն հատուկ հումորով պատմեց մի իրական պատմություն, որ պատահել է իրենց հետ: Վերջերս հարեւաններից մեկին բնակարան հատկացնելուց հետո, հաջորդ  օրն առավոտյան, երբ արթնացել են, տեսել  են, որ նրա տնակի բակի զուգարանը չկա, գողացել են: «Պատկերացրեք՝ ուր ենք հասել… Սա հումոր է դարձել մեր թաղում, բոլորն, ասում են, զուգարան են թալանում»:

SAMSUNG CAMERA PICTURESԵրբ մեր հարցազրույցն արդեն ավարտել էինք տիկին Սուսաննայի հետ, հրաժեշտից առաջ նշեց՝ երանի նրան, ով կտեսնի իրականում Գյումրին վերակառուցված: Գյումրու վերածնունդը Գյումրիի բնակիչների վերածնունդն է, իսկ շենքեր կառուցելը, հյուրանոցներ ու խանութներ բացելը դեռ չի նշանակում, որ հասարակ գյումրեցին վերածնվել է։  «Ես հավատում եմ, որ կգա այդ օրը․․․»:

SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES SAMSUNG CAMERA PICTURES

Հեղինակ՝ Արման Բաղդասարյան

Լուսնկարները՝ հեղինակի

galatv.am


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert