Ինչպես մամուլի լրատվամիջոցներոմ ավելի վաղ հաղորդվել էր արդեն, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Իսպանիայում սկիզբ է դրվել յուօրինակ մի միջոցառման, որի նպատակն է ի մի բերել ոչ միայն այդ, այլեւ իսպանախոս բոլոր երկրների մտավորականության ձայները, որ դատապարտում եւ պատմության այդ դաժան իրողության ճանաչումն են պահանջում:

«Նոր խոսք»-ի խմբագրությունն այս ընթացքում վերատպագրել է  իր կայքէջում մի քանի նյութ, որոնց հեղինակները, հայ ժողովրդի ցավը կիսելով հանդերձ, գրել են մեզ աշխարհի  ամենատարբեր անկյուններից  եւ՝ իրենց հոգու թելադրանքով: Հաշվի առնելով  հետաքրքրությունը վերոհիշյալ նախաձեռնության համար, շարունակում եմ ծանոթացնել մինչ այժմ կատարված հրապարակությունների համառոտ բովանդակության հետ:

«Հայ ժողովուրդի թշնամիների համար,- տեղեկացնում է ոչ այնքան մեզ, որքան առաջին հերթին՝ իր երկրի եւ առհասրակ՝ իսպանախոս լսարանին պերուցի հայտնի գրող եւ արվեստաբան Էնրիկե Բուստամանտեն,-  պատմության ու ինքնության պահպանման ողջ ընթացքում  հալածանքների գլխավոր պատճառներից մեկը հանդիսացել է ազգի քրիստոնեական հավատքը»:

 

 

Հատկանշական է, որ որոշ հեղինակներ, մեկ անգամ գրելը համարելով անբավարար, նորեն են անդրադարձել թեմային: Այդպիսինն է արգենտինացի երիտասարդ գրող Լուսիանո Անդրես Վալենսիայի պարագան: Նախապես գրված «Արդարություն» վերնագրով պատմվածքից հետո, որտեղ վեր է հանում Սողոմոն Թեհլերյանի կերպարը եւ իր գեղավերստական խոսքը նվիրում Եղեռնի սուրբ նահատակներին, նա այնուհետ մեզ ուղարկեց մեկ այլ  հոդված. «Մյուս զոհերը Օսմանյան կայսրության»: Այդտեղ նա, ըստ երեւույթի, հրապարակախոսի դիրքերից է հանդես գալիս,  երբ սկսում է վերլուծել  ոչ միայն հայատյած, այլեւ՝ առհասարակ բոլոր ազգերի հանդեպ թշնամությամբ լցված թուրքակական քաղաքանության պատմական էջերը , ամփոփելով հանձինս. «Շատ արագ սկսեցին ապացուցել երիտթուրքերը, որ նրանց իսկական նպատակը՝ այլ ազգերի շուտափույթ թրքացման գործընթացն է եղել»:

 

 

Նավարան մեկն է իսպանական այն չորս մարզերից, որոնց խորրդարանները ճանաչել  են Հայոց ցեղասպանությունը: Բասկերի երկրում ապրող, բայց ծննդով՝ նավարացի իրավաբան Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետան վկայում է իր հոդվածում Լիբանանում տեսած եւ ամենայն մանրամասությամբ ուսումնասիրած հայկական հետքի մասին, որը բերում է անխուսափելիորեն (չի կսրող չբերել) Մեծ Եղեռնի պատմությանը: «Կենդանի քարերի» երկիրը (ի դեպ, զուր չի ասվում, որ ուր թեկուզ մեկ հայ է ապրում՝ այնտեղ անպայմանորեն մի նոր Հայաստան է ստեղծվում),- նշում է մտավորականը,- չնայած անցած 99 տարիների եւ միջազգային հանրության կողմից ցուցաբերված անտարբերությանը, շարունակում է պահանջել ճշմարտության եւ արդարության անվերապահ ճանաչումն ու վավերացումը»:

 

 

Գրեթե ոչինչ չի գրվել ցայսօր Կոլումբիայում մեր ժողովրդի կողմից վերապրած  1915 թվականի դաժան փորձության մասին: «Հայոց ցեղասպանությունը՝ վիրավորանք է համայն մարդկությանը» հոդվածով տաղանդավոր կոլումբիացի մտավորական Միգել Ալբերտո Գոնսալես Գոնսալեսը գալիս է այդ բացը լրացնելու: «Հայությանը լայնորեն մատուցում ենք,- շեշտում է նա,-  հարգանքի եւ հիացմունքի մեր տուրքը, նրանց համար ենք արտահայտում վիրավորված մեր  սրտերի խոսքը , մեր անսասան զորակցությունը՝ որպեսզի վերակազմվի իբրեւ մեծ ազգ՝ ինչպիսին որ եղել է անցյալում ե է՛…»:

 

 

Եւս մեկ կոլումբիացի էլ է չափազանց հուզիչ իր տողերը հղել հայ ազգին:  Նկատի ունեմ բանաստեղծուհի Դորա Իսաբել Բերդուգո Իրիարտեին:  «Մարդասպան անհանդուրժողականության պատճառով դրդված պատերազմերի բոլոր նահատակներին»՝ այդքան երկար անվանում ունի  նրա կողմից գրված բանաստեղծությունը, որն, այդուհանդերձ, ուղղված է անմեղ հայ զոհերին՝ աբդուլ-համիդյան ժամանակաշրջանից սկսած: «Լսի՛ր, Թուրքիա, ճիչը  նրանց, ովքեր արդարությունն են փնտրում,- կոչ է անում երիտասարդ գրողը եւ հավելում.- Բաց արա սիրտդ, ճանաչի՛ր անցյալիդ սխալները…»:

 

 

Նկատելի է, քանի խոսքն այստեղ բանաստեղծների մասին գնաց, վերջիններիս արագ արձագանքը այս նախաձեռնությանը: Արգենտինացի գրող Գուստավո Ստերժեկն, օրինակ, միանգամից երկու ստեղծագործություն էր ուղարկել՝ «Հսկայի ստորոտին (նկատի ունի, բնականաբար, Արարատը) իր նախաբանով եւ «Հարյուր տարի»: «Ինչո՞ւ ես գրում, ո՞ւմ համար»,- հարցնում են նրան: «Գրում եմ,- պատասխանում է  Ստերժեկը,- հարյուրամյա ամենամեծ ամոթի մասին, որ իրենց վրա են կրում Թուրքիան եւ աշխարհը համայն: Գրում եմ այդ բարբարոսության բարոյական  եւ նյութական փոխհատուցման պահանջով դրդված: Գրում եմ Անուշի եւ Կարինեի, Լուսինեի, Արամի, Հակոբի, Հովհաննեսի, Գեւորգի եւ այդքա՛ն ու այդքա՛ն մյուսների համար, որոնց անուններն անգամ չգիտեմ… Եվ թղթին հանձնում ու՝ բարձրաձայնում. մաքրե՛ք ձեր պատմությունը արյունից ու թույնից:

 

 

Եթե արգենտինացի Ստերժեկն Արարատի ստորոտից է ընթերցողներին  իր խոսքն հղում, ապա կուբինացի բանաստեղծ Լուիս Մանուել Պերես Բոտիելը՝ Հրազդանի կիրճից: «Գրված է Հրազդանի կիրճում՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա»՝ նման կերպով է հանդես  գալիս, իր ժողովրդին եւ  մոլորակի ազգերին տեղեկացնելով, թե ի՞նչ է այն վայրը, որտեղից  բոլորի հետ է կիսվում է, եւ ի՞նչ է այն իրողությունը, որն մեկ ու կես միլիոն հայերի կյանքը խլեց: «Ցանկացած հողակտորն է այստեղ (Հայաստանում) կրում հիշողությունը նրանց, որ մեկ դար առաջ գնացին ու այլեւս հետ չեն դառնալու…»,- Ծիծեռնակաբերդից կիսվում է մեզ հետ գրող Պերեսը:

 

 

Երբ մեկը մյուսին չճանաչող հեղինակներից վերջինը ավարտում է իր խոսքը, այն անմիջապես, ասես, հաջորդին է փոխանցում, որպեսզի նա այդ կետից էլ հենց շարունակի եւ իր ոճով զարգացնի միտքը: Խոսե Լուիս Ալվարես Վելեսը դիմում է Վիտորիայից: Այդտեղ՝ հենց Վիտորիայում է գտնվում Բասկերի երկրի խորհրդարանը:  Հիշացնենք. այն նույն խորհրդարանի, որն առաջինը Իսպանիայում կամքն ու համառձակությունը ունեցավ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նույն վայրից է, ահա, նկարիչ, քանդակագործ եւ գրող Ալվարեսը տխուր եզրահանգումն անում իր սեղմ տողերում. «Հարյուր տարին հիշատակումն է առ այն, որ սեր չի եղել՝ եղել է եղեռն…»:

 

 

Չի հակաճառում՝ յուրովի է  հաստատում փաստը Իսպանիայի արվեստի քննադատների միության անդամ Գրեգորիո Վիգիլ-Էսկալերան: «Հայոց ցեղասպանությունը, որի հարյուրամյակն է բոլորվել արդեն (թեեւ երեկ է, կարծես, տեղի ունեցել) ցնգող օրինակն է մարդկության եւ մարդկայնության այրված երազանքների, որից հետո մոխիրներն են լոկ մնացել»,- արձանագրում է հոգու տխրությամբ  մադրիդցի ազնիվ բարեկամը:

 

 

Կոլոմբիացիները գիտեն, թե դա ինչ բան է՝ երբ երազանքներ են այրվում եւ մոխիրներ մնում:Մեկ դար շարունակ արյունահոսող վերքի մասին մտորող կոլումբիացի պատմաբան Ռոդրիգո Յանո Իսասան խոստովանում է, որ այդ երեւույթն ընկալելի է իր երկրում, որտեղ անցյալ հարյուրամյակի 40-50-ական թվականներին քաղաքական անցուդարձերին զոհ գնացին ավելի քան 300 հազար մարդ: Վերադառնալով բուն նյութին, նա ընգծում է, թե. «Եվրոպան Ասիայից բաժանող մի աննշան սահմանագծի վրա Հարավային Կովասում գտնվող Հայաստանը, որն  դեռեւս 301 թ. առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, մի քանի ամիս հետո արդեն նշելու եւ սգալու է ցավ  պատճառող իր հուշերով սեփական ազգի դեմ կրոնի հողի վրա իրագործված այն եղեռնագործությունը, որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն մարդ»:

 

 

Ավելի առաջ է գնում իսպանացի դրամատուրգ եւ բանաստեղծ Խուլիո Ֆերնանդես Պելաեսը: Գիտակցելով, որ երեույթը ոչ միայն կրոնի հետ կապ ունի, այլեւ՝ առհասարակ ազգասպան գաղափարախոսության, նա իր վերլուծականը Հիթլերի հայտնի հարցով է սկսում. «Ո՞վ է հիշում այսօր հայկական ջարդերի մասին»: Ընդ որում, որքան առաջանում է, այդքան ավելի են շատանում նաեւ իր անձնական հարցերը. «Ինչո՞ւ է Միջազգային հանրային կարծիքում  բացակայում միաձայնությունը հայերի կողմիծ դիմակայած ողբերգության պարագայում: Ինչո՞ւ են այն երկրները, որոնցում գիտեն արդեն, թե ինչ բան է բազում  հետապնդումների պատճառով տուժելը՝ այդպիսինն է ստույգ Իսպանիայի օրինակը, դժվարանում այդքան ճանաչելու նման չափսերի հասնող ողբերգությունը»: Հարցեր, որ մենք ինքներս ենք տալիս:

 

 

Իրողություն, որին անդրադարձ է կատարում «Ֆրանց Վերֆելը եւ Մուսա լեռան հայերը» բավականին հետաքրքիր նյութի հեղինակ, կատալանցի գրող եւ թարգմանիչ Նուրիա Անյոն: Համեմատելով պատմական  իրողությունն ու ժամանակակից աշխարհի կողմից պարտադրված իրերի դրությունը, Անյոն ուշադրությունն է հրավիրում, թե. «Ինչպես տեսնում ենք, այսօր էլ 1915 թ. իրագործված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին, տնտեսական եւ քաղաքական շահերը դեռ խոչընդոտ են հանդիսանում թափանցիկությանն այս հարցում, դժվարացնելով միաժամանակ ճանապարհը արդարության եւ ճշմարտության հաստատման համար»:

Իրավունքն ունի քննադատման. տարիներ առաջ իր հարազատ Կատալոնիան եւս քաջությունն ունեցավ  ընդունելու այն, ինչի ժխտումը նույնքան հանցավոր է համարում:

 

 

Մասնակցության իր համաձայնությունը տվեց նաեւ բանաստեղծ Սանտոս Դոմինգես Ռամոսը՝ իսպանական Էքստրեմադուրա մարզից: Իր պոեզիայի համար նա մինչ այժմ բազմաթիվ մրացանակների է արժանացել  ու տարբեր նախաձեռնությունների շրջանակում հաճույքով համագործակցել ինչպես իսպանական, նույնպեսեւ՝ լատինամերիկյան եւ եվրոպական հրատարակություններում: Մեծ Եղեռնի կապակծությամբ եւս որոշեց անմասն չմնալ եւ հանդես եկավ մի բանաստեղծությամբ, որի տողերում լույս է ուզում արձակել պատմության ստվերոտ մի շրջանի վրա, ուր որ հնչում էին «վախի եւ մահվան ղողանջները»:

 

 

Դե ինչ. մնում է ասել, որ աշխատանքները շարունակվում են, նորանոր հետաքրքիր նյութեր եւ առաջարկություններ են ստացվում, ընդլայնվում է աշխարհագրությունը ոչ միայն դրսում, այլեւ հենց երկրի ներսում, ընդրկելով իսպանական տարբեր մարզեր:

Եւ դա շատ կարեւոր է. համոզմունքս է, որ վաղուց է հասունացել այն ժամը, երբ Հայոց ցեղասպանության մասին ոչ այնքան մենք պետք է գրենք ու ինքներս էլ կարդանք, այլ օտարները՝ հատկապես այն երկրներում, որտեղ գաղափար իսկ չեն կազմում 1915 թ. դեպքերի մասին, եւ կամ՝ բավականաչափ իրազեկված լինելով, չեն շտապում, այդուհանդերձ, ճանաչել այն: Չափազանցություն չկա այստեղ. մինչեւ հիմա, օրինակ, չի գտնվել հոնդուրասցի մտավորական, որ  խոստովանի, թե տեղեկացված է Մեծ Եղեռնից: Հապա նաեւ. օրեցօր ավելի շատ իրազեկվող Իսպանիան հրաժարվում է մինչեւիսկ խորհրդարանի օրակարգ մտցնել հարցը:

Չմոռանամ նշել, որ Վեգա Մեդիա Պրեսսից բացի, հատուկ էջ է բացվել՝ «Հայկական  ցեղասպանության հարյուրամյակ», որտեղ տպագրվում են մեզ հասած բոլոր նյութերը եւ որոնց հետ ցանկացողը կարող է ծանոթանալ,  բացելով հետեւյալ հղումը.

http://genocidoarmenio.blogspot.com.es/

Արթուր Ղուկասյան, լրագրող, նախաձեռնության հեղինակ, Իսպանիայի Լրագրողների միությունների ֆեդտրացիայի անդամ

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

1. ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

2. Էնրիկե Բուստամանտե

3. Լուսիանո Անդրես Վալենսիա

4. Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետա

5. Միգել Ալբերտո Գոնսալես Գոնսալես

6. Դորա Իսաբել Բերդուգո Իրիարտե

7. Գուստավո Ստերժեկ

8. Լուիս Մանուել Պերես Բոտիել

9. Խոսե Լուիս Ալվարես Վելես

10. Գրեգորիո Վիգիլ-Էսկալերա

11. Ռոդրիգո Յանո Իսասա

12. Խուլիո Ֆերնանդես Պելաես

13. Նուրիա Անյո

14. Սանտոս Դոմինգես Ռամոս

Այս մասնին տես նաեւ՝  http://orer.eu

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert