«ՀՅԴ-ն ուզում է հերթական անգամ հիմարացնել ժողովրդին ու միաժամանակ «ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ»։

Դաշնակցության ձախողված տրյուկըԴաշնակցությունը 1920 թվականից սփյուռքում չի զբաղվել «հայապահպանման ու ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված ջանքերով», ինչպես հոդվածում շեշտվում է: Այդ մասը կարելի  էր դնել չակերտների մեջ: Դաշնակցության գործողությունները ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սկսելէ 60 -70-ական թվականներից, իսկ հայապահպանման գործով երբեք չի զբաղվել, նա զբաղվել է ՅՀԴ վերնախավի պահպանման գործով: (Նոր Խոսք)

Այս օրերին, երբ հասարակական-քաղաքական կյանքում քննարկվող հիմնական թեման Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցն է, եւ հասարակությունը հերթական անգամ բաժանվել է իբր հայրենասերների եւ իբր դավաճանների, ամենաանհարմար վիճակում, ինչպես միշտ, հայտնվել է Դաշնակցությունը։

Թե ինչու` հասկանալի է։ Հասարակության մեջ ոչնչով չհիմնավորված կարծիք կա, թե իբր Դաշնակցությունն «ամենահայրենասեր» ու «ամենահայակենտրոն»  կուսակցությունն է, հետեւաբար` այդ  կուսակցությունից ակնկալիքները մեծ են։

Իսկ ինչո՞ւ ենք ասում չհիմնավորված։ Որովհետեւ այդ կուսակցության հանրային ընկալումը (պարզ ասած` իմիջը) ոչ մի կապ չունի քաղաքական այդ ուժի իրական գործունեության հետ։ Ասվածն ապացուցելու համար ընդամենը ներկայացնենք 124-ամյա այդ ուժի գործունեության հիմնական «հանգրվանները»։

Եվ այսպես, կուսակցությունը ստեղծվել է 1890-ին Թիֆլիսում եւ իր առջեւ նպատակ է դրել ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու այն միացնել Արեւելյան Հայաստանին (որը ցարական Ռուսաստանի կազմում էր)։ Հետագայում քաղաքական գործունեություն է ծավալել Օսմանյան կայսրությունում, մասնակցել Երիտթուրքերի կազմակերպած հեղափոխությանը եւ կոալիցիա կազմել նրանց հետ, ավելի ուշ` դուրս եկել կոալիցիայից եւ փորձել Ռուսաստանի օգնությամբ զինված ապստամբություն կազմակերպել Արեւմտյան Հայաստանում։

1918թ. մայիսին ՀՅԴ-ն դեմ է արտահայտվել Հայաստանի` Անդրֆեդերացիայի կազմից դուրս գալուն, բայց քանի որ Ադրբեջանն ու Վրաստանը դուրս են եկել` Հայաստանն «անկախ իրենից» դարձել է անկախ պետություն։ Դաշնակցությունը ստանձնել է 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը եւ երկուսուկես տարի անց ստորագրել մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ 1920-ից հետո Սփյուռքում զբաղվել է հայապահպան գործունեությամբ եւ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղվված ջանքերով։

Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես վերադարձել է Հայաստան, բայց դեմ է արտահայտվել Հայաստանի անկախացմանը։ Հետագայում` ղարաբաղյան պատերազմի տարիներին, հանդես է եկել կոշտ ընդդիմադիր դիրքերից, Երեւանում հանրահավաքներ է կազմակերպել եւ բարձրաստիճան պաշտոնյաներին «ծառերից կախելու» կոչեր հնչեցրել` բնավ չմտահոգվելով, որ դրանով «ջուր է լցնում դարավոր ոսոխի ջրաղացին»։ Դեմ է արտահայտվել ղարաբաղյան խնդրի կարգավորման բոլոր տարբերակներին (եթե 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորվեր, այսօր Հայաստանը ստիպված չէր լինի անդամագրվել ԵՏՄ-ին)։ Ավելի ուշ մաս է կազմել պետական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, «Առագաստ» սրճարանում դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ամրապնդել է սեփական դիրքերն իշխանական համակարգում։ Հետագայում անդամակցել է մարտի 1-ի տասը զոհերի արյան գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանի կոալիցիոն կառավարությանը։ Ավելի ուշ դուրս է եկել կոալիցիայից` հայ-թուրքական արձանագրությունների պատճառով եւ պահանջել արտգործնախարարի հրաժարականը։ Հետո մի քանի պաշտոններ է ստանձնել այդ նույն արտգործնախարարության համակարգում։ Ներկայումս կողմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, որի անթաքույց նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, թեեւ վերջինս այդպես էլ ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։ Կողմ է նաեւ Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին։

Եվ ահա այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին տարավ-բերեց, թե բա չեք ասի` ուսումնասիրել եմ արխիվներն ու պարզել, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել դեռեւս 1994 թվականին, եւ այդ փաստաթղթում շատ ավելի ստորացուցիչ ու ամոթալի կետեր կան։ Նպատակը հասկանալի է, չէ՞։ «Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, այդ փաստաթուղթը 20 տարի առաջ է ստորագրվել, մենք նույնպես մեղավոր չենք` հիմա մեզանից «հասնում է» ընդամենը արձանագրել վաղուց կատարված իրողությունը»։ Այ ձեր տունը շինվի, ենթադրենք` շարքային քաղաքացիները տեղյակ չեն, որ արդեն 20 տարի է` Հայաստանը «Մաքսային միության անդամ է», բայց ՀՅԴ-ն էլ հո տասը տարի շարունակ իշխանություն է եղել, ինչո՞ւ է այդ մասին «արխիվներից» տեղեկանում։ Կամ եթե իսկապես 20 տարի առաջ այդպիսի փաստաթուղթ է ստորագրվել, հիմա այս «շուխուռներն» ինչի՞ համար են։ Թե՞ ՀՅԴ-ն ուզում է հերթական անգամ հիմարացնել ժողովրդին ու միաժամանակ «ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ»։ Հայաստանում այդ տրյուկներին վաղուց չեն հավատում։ Մանավանդ` եթե դրանց հեղինակը Դաշնակցությունն է, որի գործունեությունը, գոնե վերջին 25 տարիներին, բոլորի աչքի առաջ է եղել։

www.chi.am

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net