«մեզ ուրիշ բան չի մնում անելու, քան ետ նվաճել երկիրը էս հարյուրհազարավոր սերժիկներից:»

http://i.ytimg.com/vi/cB3x8JInsyo/maxresdefault.jpg15-20 տարի ինչ ասես` ասում էին, թե էդ բոթասներով տղեն ԿԳԲ-ի դեսանտնիկ է, սա կազմակերպված դավադրություն է Հայաստանի դեմ, որ արվում է սրանց միջոցով երկիրը Ռուսաստանի տակը կոխելու համար, հավատալս չէր գալիս, քարով զարկեք ինձ` չէի հավատում, քննադատում էի արած լկտիությունները, բայց էդ մի դավադիր վարկածին չէի հավատում, ամեն ինչ կարդացել ու լսել եմ էդ մասին, հավատալիս չէր գալիս, մտածում էի` դե գանձագող է, անկուշտ է, դե` պետություն կառավարել որտե՞ղ պիտի սովորած լինի, դե` մերձավոր ախպերության համար դրած երկիրը «շինում» ու քամում է, դե` վախը չի բռնած. ծեծել է տալիս, բռնել է տալիս, նստեցնել է տալիս, գնդակահարել է տալիս իշխանություն պահելու համար, դե` մաշկը հաստ է. ասում է` առանց փոքր գյուղերի էլ յոլա կգնանք, անտեսում է սահմանամերձ, լեռնային համայնքները, ազատագրված տարածքները, սոված երեխա քնեցնող հարյուր հազարավոր ընտանիքների կարիքները` մտածում էի` խելքը չի հասնում, կողքն էլ մեկը չկա` ասի` պարոն կաստում-գալստուկ, այդպես երկիր չեն պահում, դե` ասում էր «Աղդամը մեր հայրենիքը չէ», ու` համանման մանրապատումներ` մտածում էի` էնքա~ն մարդ կա հայերեն խոսել չգիտե, դե` ծննդականով բճերին պաշտոններ է տալիս, հետո ձեռներից առնում է, ու էլի է տալիս ավելի ծանր գներով վայթե, մտածում էի` կարճատես է, կամ` շրջապատում իսան չի մնացել, դե` ընտրությունները մորթում, դարձնում է կամասուտրա-ինտերկոնտինենտալ. ի՞նչ ասես` մարդը ոչ մի կերպ չի հավատում, որ ուրիշ մարդիկ կարող են մեկին ընտրել` ինքն է ընտրում բոլորի փոխարեն, որ` ծաղրում է մեր բանականությունը ամեն 15 րոպեն մեկ, դե` էսքան բան անելուց հետո ո՞վ չէր ծաղրի մեր բանականությունը …

15-20 տարի է մոտս ինչ ասես` ասել են հասցեին, միշտ ասել եմ` թարկեք, սուտ կլինի, կասկածներ միշտ էլ ունեցել եմ, դավադրության վարկածները դավադրություն եմ համարել, սակայն երեւի մարդը հույսով է մարդ, հույս եմ ունեցել, որ երկրին ու մարդկանց պատճառած չարիքների հիմքում կարող է ամեն ինչ լինել, բայց ոչ էդ մեկը, ոչ դավաճանությունը, ոչ հատուկ, կանխամտածված եւ կազմակերպված գործողությունները օտար պետության, տո պետության էլ չէ է, Ռասպուտինի միգամածության ու նրա թայֆի համար: Հոկտեմբեր 10-ը դրեց իր տեղն ամեն ինչ: Էլ հարցեր չկան, տարակուսանքս մահացավ:

Իսկապես, Վեստ Սարգսի, Գետեդարձ կաթողիկոսի ձեռամբ թագավորություն հանձնելու, բոլշեւիկների սապոգամբ առաջին հանրապետությունը ավիրելու եւ նորից հանձնելու կողքին սրա արածը ոչնչով բարեգործություն չէ, եթե որեւէ մեկին պակաս է թվում, ապա միայն այս դավաճանության ժամանակակիցը լինելու, տեխնոլոգիաների եւ բանեցրված հնարքների պատճառով: Տաք լինելու պատճառով: Իսկ դա նշանակում է, որ սրա եւ իր կլանի արածի հետեւանքները քիչ ավելի ուշ են զգացվելու: Բայց շատ չենք սպասելու:

Որեւէ մեկը թող չմխիթարվի ԵՏՄ-ի ինքնուրույն ոչնչանալու եւ Հայաստանի` իբր ազատականանալու-փրկվելու հույսերով, կամ` այն զառանցանքով, թե Սերժիկն այդպես վարվեց հայրենիքը փրկելու խաթեր, կամ, որ` բզի քթին բռունցքով չեն զարկում, կամ` … «Սերժը փորձառու է` մի բան գիտե», հիմարաբանությամբ. Սերժը մինչեւ հիմա գիտեր ու արդեն գիտե, թե Մոսկվան է իր երկրի մայրաքաղաքը …

Թող ոչ ոք չմխիթարվի ինքնախաբեությամբ, թե հազարամյակներ եղել ենք, երկու այդքան էլ կլինենք, թե` սրանք ու սերժիկությունները անցողիկ բաներ են, քարտեզներին թող աչք ածեն ու բացատրեն, թե էս ինչպես եղավ, որ էս օրն ընկանք: Թող ոչ մեկը չմտածի, որ իր լռությամբ, հաշտությամբ, համաձայնությամբ, ձեւական խոհականությամբ, բնածին առնետայնությամբ եւ ագարակային վարքաբանությամբ ավելի խորամանկ է, քան Հայաստանը հանձնողներից ամենաբութը:

Թող բոլորն իմանան, որ ով կարծում է, թե երկրի պաշտպանությունը իշխանափոխությամբ է սկսվում, ավելի ծույլ է, քան Գալուստը Սահակյան: Հերիք զառանցեք, թե կզած ապրելն ավելի լավ է, քան մնացած տարբերակները. դա կզածներից սերված լինելու ուղիղ եւ անբեկանելի ապացույց է միայն, ոչ թե հայեցակարգ, այլեւս ձեզ Մաքիավելի-2014 չերեւակայեք, մեռանք խնդալով, խիղճն էլ է լավ բան:

Սերժիկին իր պախանների ու եֆրեյտորների հետ փաստացի կարողացավ հմայել, գերել, տիրել, բազմանալ ու լցվել ամենուր, գրավել երկիրը, ու մենք դառանք այլախոհ եւ շատ տարօրինակ փոքրամասնություն, ազատություն, անկախություն, համառություն, կամակորություն եւ ինքիշխանություն զոռող փոքրամասնություն, համարյա հիվանդ սարքեցին մեզ, դեռ չեն տանում հիվանդանոց, սպասում են` հրաման գա մայրաքաղաքից: Բայց գիտեմ նաեւ, որ հարցը քանակը չէ, հարցը կամքն է, սա ինքնամխիթարություն չէ, իսկապես, մեզ ուրիշ բան չի մնում անելու, քան ետ նվաճել երկիրը էս հարյուրհազարավոր սերժիկներից: Սերժիկները այս փոքրաթիվներիս դատապարտեցին երկիրը ետ առնելու իրենցից: Մտքերովդ կանցնե՞ր: Ու թե չկարեցանք` ուրեմն արժանի չէինք մեր նահատակներին եւ ստից կյանք ենք ապրել` անտեղյակ:

Լեւոն Բարսեղյան

www.asparez.am

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net