ԱԺ այս հանձնաժողովն իսկապես կարեւոր դերակատարություն ունի: Սակայն , այժմ այն մասին, թե ովքեր են Հայաստանի
«ազգընտիրներից» այս հանձնաժողովի կազմում:
Նահապետյան Կորյուն Գառնիկի
(հանձնաժողովի նախագահ)
«Հանրապետական» (ՀՀԿ)
Մանուկյան Աբրահամ Հակոբի
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
«Բարգավաճ Հայաստան»
Գեւորգյան Ռուբեն Պետիկի
«Բարգավաճ Հայաստան»
Գրիգորյան Մանվել Սեկտորի
«Հանրապետական» (ՀՀԿ)
Խաչատրյան Իշխան Միշայի
«Օրինաց երկիր»
Կարապետյան Կարո Երեմի
«Բարգավաճ Հայաստան»
Մանուկյան Միքայել Վաղինակի
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
Մարուքյան Էդմոն Հրաչիկի
Ընդգրկված չէ
Առաքել Աբրահամի Մովսիսյանը
«Հանրապետական» (ՀՀԿ)
Պողոսյան Թեւան Ժիրայրի
«Ժառանգություն»
Ջհանգիրյան Գագիկ Վրեժի
«Հայ ազգային կոնգրես»
Սարիբեկյան Կարեն Բաղիշի
«Հանրապետական» (ՀՀԿ)
Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի
«Հանրապետական» (ՀՀԿ)
Սեդրակյան Մհեր Դավթի
«Հանրապետական» (ՀՀԿ)
Ստեփանյան Արթուր Արսենի
«Հանրապետական» (ՀՀԿ)
Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի
Ընդգրկված չէ
Այլ կերպ ասած սույն հանձնաժողովը ոչ այլ ինչ է քան օլիգարխների հավաքատեղի: Եվ եթե գեներալ Մանվելը կռված տղա է, եւ կարող է գլուխ հանել ռազմական գործողություններից, ապա առնվազն տարակուսելի է, թե ի՞նչ են անում սույն հանձնաժողովում ասենք Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Մհեր Սեդրականը`Թոխմախի Մհերը, կամ ասենք Կարո Կարապետյանը, հանրությանը հայտնի Յուվենցի Կարո մականունով:
Հիշյալ պատգամավորներին եւ հանձնաժողովի մյուս շատ ու շատ անդամների ԱԺ լուսաբանող լրագրողները երբեւէ չեն տեսել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Նկատենք, որ ակտիվ գործունեություն հանձնաժողովում իրականացնում են միայն Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը:
Եվ այսպես ներկայացնում ենք Analitik.am–ի թղթակցի հարցազրույցը հանձնաժողովի անդամներից Առաքել Մովսիսյանի հետ:
-Պարոն Մովսիսյան, ո՞ր հանձնաժողովում եք ներկայացված:
– Անվտանգության, ներքին գործերի, ազգային բան.. պաշտպանություն: (պարզվում է հանձնաժողովի անդամն անգամ հանձնաժողովի ամբողջական անունը չգիտի):
–Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել հանձնաժողովի կազմում:
– Հանձնաժողովի նիստերն արել ենք, եւ բոլորը ներկայացված ա հանձնաժողովի նախագահ կա, ինքը ներկայացնում է ԱԺ փաթեթը:
-Դուք մասնակցու՞մ եք նիստերին:
-Իհարկե՛, մասնակցում եմ, եւ որոշումներ ենք կայացնում միասնական, ինչը որ հարկի ա ուղարկում են հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ տանում ա:
Առաքել Մովսիսյանը մեր այլ հարցերին պատասխանել չցանկացավ:
Թերեւս ավելորդ է նշել, թե ինչպիսին է ԱԺ-ի եւ հատկապես այս հանձնաժողովի իրական դեմքը. իհարկե՛, նկատի չունենք հանձնաժողովի այն անդամներին, ովքեր իրականում կատարում են իրենց վրա դրված պարտականությունը:
Կարեն Մեսրոպյան